16/07/2020 13:00
Մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն․ Տիգրան Կարապետյան
Այս օրերին Տավուշում տեսնում ենք, որ ռազմարդյունաբերական համալիրն արդեն շոշափելի արդյունքներ ունի, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանը։
«Առաջին անգամ հարվածային անօդաչու ունեցանք՝ մարտական կիրառումով, ունենք էլի գրանցված հաջողություններ, որոնց մասին ըստ անհրաժետության ՊՆ-ն կխոսի։ Կարծում եմ՝ մարտական կիրառումը ցույց տվեց, որ որոշ զինատեսակների գծով կարող ենք արդեն սկսել սերիական արտադրություն։ Այս ուղղութաբ, կարծում եմ, պետք է ավելի ակտիվ գործել», - ասաց պատգամավորը։