18/07/2020 09:08
«Ժողովուրդ». «Սուպերվարչապետական» համակարգը կփոխվի՞
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Հաջորդ տարի Հայաստանը կունենա ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ նոր Սահմանադրություն: Համենայնդեպս դրան են հակված նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները, որոնք փետրվարից մինչև այժմ քննարկումներ են իրականացնում և աշխատում փոփոխությունների վրա: Եվ ահա, հենց այդ աշխատանքների ընթացքում էլ նրանք եկել են այն եզրակացության՝ հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ այն պետք է լինի նոր Սահմանադրություն:
Եվ կարելի է ասել, որ հենց վարչապետի՝ հուլիսի 5-ի ելույթից հետո են հանձնաժողովի բոլոր անդամները հանգել այդ եզրակացությանը: Հուլիսի 14-ին տեղի է ունեցել այս հարցով առաջին հանրային քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և նրանցից շատերը ևս նույն մտքին են հակված եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այժմ հանձնաժողովում քննարկումները ընթանում են նաև «սուպերվարչապետական» համակարգի փոփոխման հետ, բացի այդ, կվերացվի նաև «կայուն մեծամասնության» երաշխիքը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: