18/07/2020 09:25
«Ժողովուրդ». Ամբողջ Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղևորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել: Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչև 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից:
Այսինքն՝ հանրապետության տարածքում միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ: Ի դեպ, ներկայումս գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, և 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Մյուս կողմից՝ նկատենք, որ աշխատանքներ իրականացվում են նաև Երևանում միասնական երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ, սակայն առարկայական արդյունք դեռևս չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: