18/07/2020 13:43
Մոսկվայում հայկական ծիրանի ու սալորի համար հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնել. Սամվել Կարապետյանը տարածք է տրամադրել «Բուխտա» առևտրի կենտրոնում (Տեսանյութ)
Մոսկվայում հարյուրավոր հայեր հայկական ծիրանի ու սալորի համար հերթ են կանգնել։
Հիշեցնենք՝ Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի»֊ից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը։ Ըստ լուրերի՝ շուկայում մեծ ազդեցություն ունեն ադրբեջանցիները ու հենց նրանց հորդորով է այս ամենը կատարվել։
Համացանցում այս դեպքից հետո կոչեր եղան մոսկվայաբնակ հայերին, որպեսզի օգնեն՝ հարցը լուծել։ Եվ ահա այսօր հայկական ծիրանն ու սալորը սպառվում է։
Հայկական բեռնատարները տեղակայվել են Սամվել Կարապետյանին պատկանող «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնի տարածքում:
Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը տեղեկացնում է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվել է երկու այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.
Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:
Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի, մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից: