22/07/2020 12:50
ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար առաջադրվել է 3 թեկնածու
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի, այս մասին հայտնում են ԲԴԽ լրատվական ծառայությունից:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է ներքոնշյալ՝ 3 դատավորի անուն.
1. Անտոնյան Սուրեն Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)
2. Հակոբյան Գոռ Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ)
3.Միքայելյան Ստեփան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ):