22/07/2020 00:51
Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի տիրապետում իրավիճակին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշել է նաև, որ 00:50-ի դրությամբ կրակոցներ չկան։
Ավելի վաղ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ հուլիսի 21-ին ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի: