Ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները. դեսպան Մինասյան

23/07/2020 18:33

Ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները. դեսպան Մինասյան


Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույց է տվել ռումինալեզու «Արարատ» հանդեսին, որտեղ դեսպանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված հուլիսյան ագրեսիայի դրդապատճառներին, ռազմաքաղաքական առանձնահատկություններին, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքներին և դրանց հետևանքներին։

- Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ COVID-19 համավարակի շրջանում Ադրբեջանը վերսկսել է ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ։

- Հիրավի, հուլիսի 12-ին Ադրբեջանի վերսկսեց աննախադեպ ռազմական էսկալացիա՝ անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը, որին աջակցություն էին հայտնել ազդեցիկ երկրներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ու հաստատություններ։ Ավելին, շատ հավանական է, որ համավարակը Ադրբեջանի ագրեսիայի հիմնական պատճառներից էր։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանում համավարակն աճում է, և իշխանությունները ստիպված են եղել սահմանել մասնակի կարանտինային ռեժիմ, գրեթե այնպիսին, ինչպիսին գարնան սկզբին էր։

Ակնհայտ է, որ COVID-19-ով պայմանավորված ճգնաժամը նաև ունեցել է սոցիալ-տնտեսական և ֆինանսական հետևանքներ Ադրբեջանի համար, քանի որ, ինչպես գիտենք, համավարակի արդյունքում անկում են ապրել նավթի գները, իսկ նավթի և գազի վաճառքը Ադրբեջանի հիմնական եկամտի աղբյուրն է, այդ է պատճառը, որ բնակչության շրջանում աճել է լարվածությունը։

Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել, որ ադրբեջանական ագրեսիայի հիմնական պատճառն ատելությունն է, որն Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը սերմանել է ընդդեմ հայերի, անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում՝ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում թե սփյուռքում։

Չպետք է անտեսել, որ այս տարվա հուլիսի 12-ին սկսված ռազմական ագրեսիային նախորդել են ոչ միայն կոշտ հայտարարությունները, որոնք պարունակել են սպառնալիքներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ, այլև այն փաստը, որ այս տարվա մայիսին, առանց համաձայնեցնելու ԵԱՀԿ համապատասխան մարմինների և անտեսելով Վիեննայի փաստաթղթերով ստեղծված մեխանիզմները, համավարակի պայմաններում, ադրբեջանական բանակն իրականացրել է լայնածավալ զորավարժություններ՝ ամենայն հավանականությամբ նախապատրաստելով հնարավոր հարձակում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների, ինչպես տեղի էր ունեցել 2016թ․ ապրիլին, այլև Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա՝ թիրախավորելով հայկական բանակի դիրքերի և խաղաղ բնակչություն ունեցող բնակավայրերը։

- Ի՞նչ կարող եք պատմել հուլիսյան ագրեսիայի ռազմաքաղաքական առանձնահատկությունների մասին։

- Առաջին հերթին պետք է նշել, որ դեպքերը տեղի են ունեցել հենց Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին։ Ադրբեջանական կողմը մի քանի անգամ հարձակման փորձ է կատարել հայկական մարտական դիրքերի վրա, այդ թվում օգտագործելով հատուկ նշանակության ստորաբաժանումները, ընդ որում, այդ դիրքերը գտնվում են ոչ թե սահմանին, այլ Հայաստանի տարածքի ներսում, բացի այդ, հայկական խաղաղ բնակավայրերը գտնվել են ադրբեջանական հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատարած կրակի տակ։

Դրա հետ մեկտեղ, հայկական կողմը խուսափել է պատասխան կրակոցներից, որոնք կարող էին թիրախավորել ադրբեջանական բնակավայրերը, չնայած նրան, որ ադրբեջանական բանակն իր ուժերը հատուկ տեղակայել էր այդ վայրերում, և հայկական կողմն իրականացրել է թիրախավորված հարվածներ՝ խուսափելով համատարած կրակ բացելուց։ Դրա ապացույցն է այն, որ դեռևս հուլիսյան էսկալացիայի սկզբում հայկական հարվածային ԱԹՍ-ն ոչնչացրել է Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբը, որի արդյունքում սպանվել են ադրբեջանական բանակի մեկ գեներալ և բարձր հրամանատարական և զինվորական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ։ Ի դեպ, այս միջոցառումների ընթացքում առաջին անգամ ռազմական փորձարկման է ենթարկվել ԱԹՍ, որն արտադրվել էր հայկական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունում։ Բացի այդ, հայկական ԱԹՍ-ի հարվածների արդյունքում, Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով, ոչնչացվել է նաև ադրբեջանական բանակի երեք տանկ։

Հուլիսյան մարտերի մեկ այլ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ադրբեջանական բանակի համար մեծ անակնկալ եղան հայկական հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները՝ մեծամասամբ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների դեմ պայքարում։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այդ օրերին ադրբեջանական բանակը կորցրել է 13 ԱԹՍ, ևս մեկը՝ Orbiter 3-ը, խփվել է այդ օրերին Լեռնային Ղարաբաղում։ Հատկանշական է, որ շնորհիվ հայկական հակաօդային պաշտպանության գործողությունների՝ փաստացիորեն առաջին անգամ ոչնչացվել է իսրայելական արտադրության բարձր տեխնոլոգիական կազմակերպության արտադրանք հանդիսացող՝ Hermes 900 ԱԹՍ, իսկ մյուս կամիկաձե-ԱԹՍ-ն՝ Sky-Striker, նույնպես առաջին անգամ իջեցվել և գրավվել է հայ զինվորների կողմից։

Այս իրադարձությունները որոշիչ ազդեցություն են ունեցել ադրբեջանական ռազմական ղեկավարության վրա, քանի որ վերջինս պատրանք է ունեցել, թե օգտագործելով վերջին սերնդի բազմամիլիարդանոց ռազմական տեխնիկա, կունենա ռազմական գերակայություն Հայաստանի և Արցախի հանդեպ։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը ոչ հաճելի անակնկալի է եկել՝ հանդիպելով մի կողմից ադրբեջանական բանակի անկարողությանը լայնամասշտաբ կերպով օգտագործել իրենց ԱԹՍ-ները, իսկ մյուս կողմից նույն ռամատեխնիկան օգտագործելու մեջ հայկական կողմի արդյունավետությանը։

Այդ հանգամանքը, այլ պատճառների շարքում, ամենայն հավանականությամբ իր ազդեցությունն է ունեցել նրա վրա, որ ադրբեջանական բանակն ուժեցացրել է ՀՀ տարածքում գտնվող բնակավայրերի վրա հարձակումները։ Ավելի, վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ սպառնալով, որ ադրբեջանական բանակը կարող է հրթիռային հարվածներ իրականացնել Մեծամորի ատոմակայանի վրա։ Ակնհայտ է, որ նմանօրինակ պաշտոնական սպառնալիքներն այլ բան չեն, քան միջազգային հումանիտար իրավունքի և մասնավորապես Ժնևյան կոնվենցիաների 1-ին լրացուցիչ արձանագրության դիտավորյալ խախտում։

- Որո՞նք կարող են լինել հուլիսյան դեպքերի քաղաքական և դիվանագիտական հետևանքները։

- Չնայած նրան, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում արդեն քանի օր է՝ հարաբերական զինադադար է, թեպետ և մի քանի օր առաջ հայկական ուժերն իսրայելական արտադրության ԱԹՍ են խոցել Արցախում, իսկ հուլիսի 21-ի լույս 21-ի գիշերը ադբեջանական կողմը կրկին հայկական դիրքերի վրա հարձակման փորձ է կատարել, այնուամենայնիվ միջազգային հանրության, ինչպես նաև հակամարտող կողմերի և հիմնական նպատակը պետք է լինի մի կողմից՝ զինադադարի ռեժիմի ամրապնդումը, մյուս կողմից՝ պայմաններ ստեղծելը հետագայում նման միջադեպերի կրկնություն թույլ չտալու համար։ Փաստացի հուլիսյան ագրեսիայով Ադրբեջանը և΄ ռազմաքաղաքական, և΄ դիվանագիտական իմաստներով վերադարձրել է բոլորիս մինչև 2016թ․ապրիլ եղած վիճակին։ Ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ 2016թ․ ապրիլյան ագրեսիայի դեպքում, այնպես էլ հիմա, հիմնական խնդիրը պետք է լինի հստակ քայլերի ձեռնարկումը ռազմաճակատում վստահության ամրապնդման միջոցառումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ համապատասխան տեխնիկական միջոցների կիրառմամբ, ինչպես նաև, բնականաբար, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի (ում առաքելությունն է դիտարկել կողմերի շփման գծում տիրող իրավիճակը) հովանու ներքո դաշտային առաքելություն իրականացնող դիտորդների և հրամանատարների վերադարձը, որոնք դուրս են բերվել գոտուց համավարակի սկզբում։ Մյուս կողմից, բացարձակ անթույլատրելի են Ադրբեջանի հերթական անարդյունք փորձերը՝ խախտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայիս ձևաչափը՝ հակամարտության խաղաղ կարգավորման միակ գործող ձևաչափը, որը, չնայած բոլոր դժվարություններին, արդեն 3-րդ տասնամյակն է՝ թույլ է տալիս բացառել տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողությունները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության շարունակման անհրաժեշտությունը ներկայումս ավելի է մեծանում՝ հաշվի առնելով այն, որ հուլիսյան էսկալացիան ցույց տվեց ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի աջակցությունը Բաքվին աննախադեպ չափով՝ հիմա արդեն ոչ միայն քաղաքական, այլև, ԶԼՄ տվյալներով, ռազմատեխնիկական առումներով։ Անկարայի ռազմական և քաղաքական ղեկավարության միանշանակ հակահայկական և ադրբեջանամետ հայտարարություններով, նոստալգիկ նեո-օսմանական զգացմունքներով և հայտարարություններով, ինչպես նաև Հայաստանի հասցեին ռազմական սպառնալիքներով Թուրքիան նորից հիշեցնում է իր մասին որպես երկրի, որի քաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս որպես 1915թ․ Հայոց ցեղասպանությունը իրականացրածների ժառանգներ և այժմ էլ շարունակում է ագրեսիվ գործողությունները և ամբիցիաները իր սահմանների գրեթե ամբողջ տարածքով, այդ թվում նաև Հարավային Կովկասում։

Ավելին՝ եվրոպական քաղաքակրթության խորհրդանշաններից մեկի, ուղղափառ եկեղեցական ճարտարապետության իրական մարգարտի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի մասին թուրքական իշխանությունների վերջին որոշումը հերթական անգամ ցույց է տալիս, որ թուրքական ներկայիս ղեկավարության և΄ արտաքին, և΄ ներքին քաղաքականության մեջ մոտեցումները մտնում են ուղիղ հակասության մեջ եվրոպական հիմնական արժեքների և ազատությունների հետ։ Մեր կարծիքով եվրոպական արժեքներին և ազատություններին հակասում է նաև ներկայիս ադրբեջանական ղեկավարության արտաքին և ներքին քաղաքականությունը, որի բռնապետական ոճն ուղիղ սպառնալիք է Հարավային Կովկասի այն երկրների համար, որոնք ընտրել են ժողովրդավարական հեղափոխությունների միջոցով փոփոխման ուղին։

Այս համատեքստում հուլիսյան ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նույնպես ուղղակի սպառնալիք է ընդդեմ Հայաստանի նոր ղեկավարության կողմից ընտրված ժողովրդարավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության։ Մենք հավատում ենք, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է դա հաշվի առնեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց համակարգված դիրքորոշման մեջ, որտեղ մենք Բրյուսելի կողմից միանշանակ աջակցություն ենք տեսնում Մինսկի խմբի երեք համանախագահների ջանքերին, այլ նաև Ադրբեջանի հետ ԵՄ փոխհարաբերությունների հարցում։ Հույս ունենք, որ Ադրբեջանի հուլիսյան ագրեսիայի հետևանքներով կբացառվեն այնպիսի ձևակերպումները, որոնք կհակասեն նախկինում ԵՄ ստանձնած պարտավորություններին։

Մենք լավատես ենք, որ ԵՄ-ն և դրա բոլոր անդամ-երկրները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամեն ինչ կանեն Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում ամուր խաղաղության հաստատման համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:29 Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել, նա հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը Այսօր, 13:27 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 13:24 Ինքնասպանության փորձ՝ Դավթաշենի կամրջից Այսօր, 13:18 58-ամյա տղամարդը կալանավորվել է քրոջն առանձնակի դաժանությամբ սպանելու մեղադրանքով Այսօր, 13:10 Թրամփը հրամանագիր է ստորագրել ընդդեմ TikTok-ի և WeChat-ի «սպառնալիքների» Այսօր, 13:05 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը Այսօր, 12:57 Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Այսօր, 12:52 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել Այսօր, 12:39 Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ Այսօր, 12:37 Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանի մայրաքաղաքում (Տեսանյութ) Այսօր, 12:30 Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ ՄԻՊ-ը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն Այսօր, 12:24 Հասրաթյան-Մարտիրոսյան փողոց և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Այսօր, 12:22 Հայաստանում իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին. Արսեն Բաբայան Այսօր, 12:08 Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը Այսօր, 11:56 Ավտովթար՝ Կոտայքում. բախվել են «Օպել»-ն ու «Վազ 21091»-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր (Shamshyan.com) Այսօր, 11:46 ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն Այսօր, 11:38 Ժամանակակից լուծումներով պայքար համաճարակի դեմ. «Զվարթնոցը» սպասում է իր ուղևորներին (Տեսանյութ) Այսօր, 11:29 ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում (168.am) Այսօր, 11:16 Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել Այսօր, 11:12 «Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ) Այսօր, 11:10 Հրատապ է փրկարարներ, բժիշկներ Բեյրութ գործուղելը, Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը․ «Ազգային օրակարգ» Այսօր, 11:03 Հայաստանի շաշկու հավաքականը՝ անարդարության զոհ. ֆեդերացիան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ին և դատի տալ լեհ մրցավարին Այսօր, 10:51 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, մահացել է 5 մարդ Այսօր, 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 10:25 Գյումրիում նռնակ է հայտնաբերվել Այսօր, 10:17 Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը տեղափոխվել է Հայաստան Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է. ավելացել է մահացածների թիվը Այսօր, 09:53 Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը նոր ընտրյալ ունի (Լուսանկարներ) Այսօր, 09:42 «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյանը թողնում է ՊԲ մամուլի քարտուղարի պաշտոնը Այսօր, 09:32 «Ժողովուրդ». ԳՇ պետը մերժել է բոլորին. սահմանափակվել է պաշտոնյաների շփումը զինվորների հետ Այսօր, 09:22 «Ժողովուրդ». Ինչ փոփոխություններ են ցանկանում կատարել իշխանական խմբակցության պատգամավորները «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում 06/08/2020 23:55 Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է 16 պաշտոնյա 06/08/2020 22:26 Ամուլսարի հանքի շահագործումն ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում․ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել․ Վահագն Վարագյան 06/08/2020 22:07 Հայաստանի խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով (Տեսանյութ) 06/08/2020 21:51 «Իմ պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին». Անուշ Պողոսյանը թողնում է պաշտոնը 06/08/2020 20:00 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 116 մարդ է մահացել 06/08/2020 19:51 Թուրքիայում անցկացվում է հակամաճարակային կանոնների պահպանման ամենաընդգրկուն ստուգումը 06/08/2020 19:36 Նախատեսվում է Արագած և Վարդենուտ բնակավայրերում կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն 06/08/2020 19:22 Արագածոտնի մարզում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով 06/08/2020 19:14 Բրազիլիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 57 հազար դեպք 06/08/2020 19:03 Կոտայքում արձանագրվել են խախտումներ. կազմվում են արձանագրություններ 06/08/2020 18:52 Հանդիպել են Հովիկ Աբրահամյանն ու Արայիկ Հարությունյանը 06/08/2020 18:39 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից 06/08/2020 18:37 Ես իրենց ստատիստիկայի համար մայր չունեմ. Քաղաքացին դժգոհում է առողջապահության նախարարությունից 06/08/2020 18:19 Մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել 06/08/2020 18:05 «Մեր բոլոր առաջարկներին ի պատասխան արժանացանք խուլիգանական հարձակումների». Մարուքյանն անդրադարձել է Վանաձորում տեղի ունեցած արտակարգ դեպքին 06/08/2020 18:03 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրումներ իրականացնելու դեպքեր, առանց դիմակի վարորդներ 06/08/2020 17:52 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 150-ը 06/08/2020 17:44 Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 95 942-ի 06/08/2020 17:28 Արցախում առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը 06/08/2020 17:19 Անհայտ անձինք հրթիռակոծել են Սիրիայում ամերիկյան ռազմակայանը 06/08/2020 17:08 ՀՔԾ-ին կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում. Սերժ Սարգսյանի փաստաբաններ 06/08/2020 16:50 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ֆրանսիացի ճարտարապետ է զոհվել, Ֆրանսիայի ևս 24 քաղաքացի վնասվածքներ է ստացել 06/08/2020 16:46 ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ 06/08/2020 16:37 Ղուրսալի համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ 06/08/2020 16:30 Ռոբերտ Նազարյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. ՀՔԾ 06/08/2020 16:25 Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել 06/08/2020 16:08 Քրեական ենթամշակույթի հանցակազմով քրեական գործ է հարուցվել․ Շիրակի ոստիկանների բացահայտումը (Տեսանյութ) 06/08/2020 16:06 Էմանուել Մակրոնը ժամանել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վայր 06/08/2020 16:00 Համաշխարհային բանկը պատրաստ է օգնել Լիբանանին 06/08/2020 15:45 Մաշտոցի պուրակի կառուցապատման վերաբերյալ Հայկ Մարությանի պատճառաբանություններն ու բացատրություններն ամբողջովին անընդունելի են. ՀՅԴ գործիչ 06/08/2020 15:33 Արտոնություն՝ «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ին. կստեղծվի 37 նոր աշխատատեղ 06/08/2020 15:23 Սա ուժեղ պետության համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետը՝ հանրակրթության չափորոշչի մասին 06/08/2020 15:03 Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց 06/08/2020 14:56 Կիպրոսը Բեյրութում պայթյունի հետ կապված ռուսաստանցու է որոնում 06/08/2020 14:43 ՀՀ ԶՈւ գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում (Տեսանյութ) 06/08/2020 14:35 Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրգործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ 06/08/2020 14:24 Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ իր ապրած կյանքը և սկզբունքները նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող. Արմեն Աշոտյան 06/08/2020 14:14 Հայկ Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից՝ թողնելով, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն. ՀՅԴ գործիչ 06/08/2020 14:01 Նախագահը ստորագրել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը 06/08/2020 13:53 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կրկին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից 06/08/2020 13:44 «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակում կատարելուն օժանդակողի մասով նախաքննությունն ավարտվել է 06/08/2020 13:39 Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը 06/08/2020 13:30 Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ 06/08/2020 13:18 Աշոտ Զաքարյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ 06/08/2020 13:14 Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 76 դեպք 06/08/2020 13:05 Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին 06/08/2020 12:54 Լուկաշենկոն պատմել է որդու ընդդիմադիր հայացքների մասին 06/08/2020 12:37 Հրետակոծությունից մարդուն ասում են գնա մտի հոգեբանական հրետակոծության տակ. Նիկոլ Փաշինյան 06/08/2020 12:30 Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է 06/08/2020 12:22 Ոչ մի հայ, որ Լիբանանից գա Հայաստան, առանց կեցության վայրի չպետք է մնա. Զարեհ Սինանյան (Տեսանյութ) 06/08/2020 12:16 Ջրառատ գյուղի տարածքում կանոնների խախտմամբ ըներքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 06/08/2020 12:05 Օգոստոսի 7-ին մի քանի ժամով կդադարեցվի Արարատի մարզի Գեղանիստ գյուղի գազամատակարարումը 06/08/2020 11:52 Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. Նիկոլ Փաշինյան 06/08/2020 11:48 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել 06/08/2020 11:40 Կառավարությունը կրկին գումար հատկացրեց Տավուշին. Չինարիում ավերված տունը զրոյից կկառուցվի, Ներքին Կարմիրաղբյուրի ավերված տան տեղն էլ պուրակ կհիմնեն 06/08/2020 11:35 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք 06/08/2020 11:26 Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 06/08/2020 11:17 Հայաստանից թռիչքը Բեյրութ տեղի կունենա շաբաթ օրը 06/08/2020 11:13 Ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանին. Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ. ՀՀ վարչապետ (Տեսանյութ) 06/08/2020 11:00 Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական այցն է կատարել քրեակատարողական վարչություն 06/08/2020 10:49 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 233 նոր դեպք, մահացել է 2 մարդ 06/08/2020 10:40 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 06/08/2020 10:33 Բեյրութի նավահանգստում նիտրատի պահպանման պատասխանատուներին տնային կալանք է սպառնում 06/08/2020 10:22 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 18,7 միլիոնը 06/08/2020 10:11 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 137-ի 06/08/2020 09:53 «Ժողովուրդ». Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով՝ վերջին անգամ 06/08/2020 09:50 «Ժողովուրդ». Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները 06/08/2020 09:47 «Ժողովուրդ». Ինչ նախագիծ կառավարությունից ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն 06/08/2020 09:44 «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունը նոր պետ կունենա

Տվյալ բաժնի վերջին նյութերը