2019թ. 1-ին կիսամյակի համեմատ 2020 թ. 1-ին կիսամյակում կրկնակի ավելացել են ինքնասպանության դեպքերը զինված ուժերում. ՀՔԱՎ

27/07/2020 17:15

2019թ. 1-ին կիսամյակի համեմատ 2020 թ. 1-ին կիսամյակում կրկնակի ավելացել են ինքնասպանության դեպքերը զինված ուժերում. ՀՔԱՎ


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2020 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը: Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև ՀՔԱՎ գրասենյակի կողմից Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից: 

Ըստ այդմ՝ 2020 թ. 1-ին կիսամյակում գրանցվել է ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերի 31 զինծառայողի մահվան դեպք։ Դրանցից 10-ը՝ առողջականխնդիրների, 8-ը՝ ինքնասպանության կամինքնասպանության հասցնելու6-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու հետևանքով), 2-ը՝ սպանության (1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ ավտովթարի1-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման1-ը՝ ականի պայթյունի։ 

Նշենք, որ 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ մահվան դեպքերի թիվն ավելի է 1-ով (2019 թ. 1-ին կիսամյակում գրանցվել էր մահվան 30 դեպք): 

2020 թ. մահացության 31 դեպքից միայն 17-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 14 դեպքերով (8-ը առողջական խնդիրների հետևանքով են, 2-ը՝ դժբախտ պատահարի, 2-ը՝ ավտովթարի, 2-ը՝ ինքնասպանության) պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Հետագայում պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության տրամադրած տեղեկությամբ, դրանք համարվել են զինծառայության հետ կապ չունեցող

Նշված 14 դեպքերից 7-ի մասին հայտնի է դարձել ոչ պաշտոնական աղբյուրներից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ավելի ուշ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական հարցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրում է, որ պաշտոնական ձևակերպմամբ (ՀՀ գլխավոր դատախազության դասակարգմամբզինվորական ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

2019 և 2020 թթ. 1-ին կիսամյակներում արձանագրված մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020թ ինքնասպանության դեպքերն ավելացել են 4-ով, 5-ով՝ դժբախտ պատահարի և 2-ով՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը:

Դիտարկելով 2019թ կիսամյակում ինքնասպանության (4) և սպանության (3) հետևանքով զինծառայողների մահացության դեպքերը՝ կարող ենք արձանագրել, որ նշված 2 պատճառով դեպքերը կազմում են մահացության դեպքերի ընդհանուր թվի գրեթե 1/4-րդը: Իսկ 2020 թ1-ին կիսամյակում ինքնասպանության (8) և սպանության (2) հետևանքով մահացության դեպքերը կազմում են մահվան դեպքերի 1/3-րդը: 

Ինքնասպանության և սպանության դեպքերը հիմնականում զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների խախտումների հետևանք են, ինչը նշանակում է, որ զինվորական կարգապահության հետ կապված խնդիրները շարունակում են մնալ չլուծված և խիստ մտահոգիչ: Բացի դրանից՝ զինված ուժերում ինքնասպանության և սպանության դեպքերի շարունակական բնույթը փաստում է այն մասին, որ այդ դեպքերով կա՛մ պատշաճ ծառայողական քննություն չի տարվում, կա՛մ դրանց արդյունքում բացահայտված և արձանագրված խնդիրների կանխման, վերացման կամ լուծման ուղղությամբ քայլերը հեռու են արդյունավետ լինելուց:

Նշենք, որ 2020 թ. 1-ին կիսամյակի և՛ ինքնասպանության, և՛ սպանության դեպքերն արձանագրվել են ապրիլ - մայիս ամիսներին՝ 2-ական դեպքեր: 

Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «2020 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին» տեղեկանքում անդրադարձել էր 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին ինքնասպանության դեպքերի կտրուկ աճին, որը հանրային դժգոհության ալիք առաջացրեց: Նշել էինք նաև, որ դեպքերը համընկել էին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզչական ժամանակահատվածի հետ: Հանրային դժգոհություններից հետո՝ մարտին, ինքնասպանության դեպքեր չգրանցվեցին: Չնայած դրան՝ հարկ է նշել, որ այդպես էլ հայտնի չդարձավ՝ արդյոք ՀՀ և ԱՀ/ԼՂ պաշտպանության նախարարությունները կամ համապատասխան քննչական մարմինները ձեռնարկել են համապատասխան քայլեր՝ այդ և, ընդհանրապես, բոլոր դեպքերի պատճառներն ու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ, թե՝ ոչ, քանի որ, ելնելով կիսամյակային տվյալներից, ապրիլից դարձյալ արձանագրվեցին մահվան դեպքեր՝ ոչ միայն ինքնասպանության, այլև սպանության հետևանքով: 

2020 թ. ավելացել են դժբախտ պատահարների հետևանք մահվան դեպքերը: 2019 թ.-ի 1-ին կիսամյակում դժբախտ պատահարի հետևանքով գրանցվել է մահվան 1 դեպք, 2020 թ.-ի 1-ին կիսամյակում՝ 6-ը ( դեպքերի ընդհանուր թվի 19 %-ը ): 

Մասնավորապես՝ 2020 թ. 1-ին կիսամյակում ձնահյուսի հետևանքով 3 պայմանագրային զինծառայող մահացել են՝ դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, երբ, ըստ news.am-ի տվյալների, նրանց ոտքերի տակ ձյան շերտը բացվել է, ու ընկելով՝ նրանք տևական ժամանակ մնացել են ձյան հաստ շերտի տակ: Եվս 1 դեպքում զինծառայողը մահացել է՝ ձորն ընկնելու հետևանքով: Թեև 2 դեպքն էլ պաշտոնապես համարվել է զինծառայության հետ կապված, այդուհանդերձ հայտնի չէ՝ ինչպես է պատահել, որ զինծառայողը, լինելով ծառայության մեջ, ընկել է ձորը: Կազմակերպության հարցմանն ի պատասխան էլ Դատախազությունը տեղեկացրել է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 

Եվս 2 դժբախտ պատահարի հետևանքով դեպքերից 1-ն արձանագրվել է մեկ այլ անձի վարած մեքենայի հրդեհվելու արդյունքում, որտեղ զինծառայողը գտնվել է որպես ուղևոր և չի կարողացել դուրս գալ մեքենայից: Դեպքը Դատախազությունը համարել է զինվորական ծառայության հետ կապ չունեցող: Մյուս դեպքում, որը Դատախազության կողմից համարվել է կրկին զինծառայության հետ կապ չունեցող, զինծառայողը դեպքի պահին գտնվել է ազատ հերթափոխում: Դեպքն արձանագրվել է տրակտորի շրջվելու հետևանքով: 

Դժբախտ պատահարի հետևանքով մահվան դեպքերի թվի աճը ենթադրելու առիթ է տալիս, որ կա՛մ զինծառայողները չեն պահպանում ծառայության անվտանգության կանոնները, կա՛մ այդ մասին նրանք պատշաճ չեն հրահանգավորվում

Ծառայության անվտանգության կանոնների պահպանման համատեքստում հարկ է նշել, որ 2020թ 1-ին կիսամյակում տեղի է ունեցել մահվան 1 դեպք՝ ականի պայթյունի հետևանքով: Ընդ որում՝ մահացողը սպա է, ինչն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով սպայական անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու զինծառայության կազմակերպման գործում նրանց կողմից անվտանգության բոլոր կանոնների պահպանման պարտավորությունը:

2020թ 1-ին կիսամյակում առողջական խնդիրների հետևանքով արձանագրվել է զինծառայողների մահվան 10 դեպք, ինչը մահացության ընդհանուր թվի մոտ 1/3-րդն է: 2դեպք պաշտոնապես (ՀՀ գլխավոր դատախազության կողմից) համարվել են զինծառայության հետ կապված, 8-ը՝ չկապված: Զինծառայության հետ կապված են համարվել 2 պարտադիր ժամկետայինզինծառայողների, չկապված՝ 4 պայմանագրային զինծառայողների, 3 սպաների և 1 ենթասպայի մահվան դեպքերը: 

Ելնելով այս վիճակագրությունից՝ առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը ևս մտահոգիչ են, անգամ եթե դրանք պաշտոնապես համարվում են ծառայության հետ կապ չունեցող: 

Այս համատեքստում հարցականի տակ է դրվում՝ արդյոք պատշաճ կերպով իրականացվում են «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողության բոլոր միջոցառումները, թե՝ ոչ: Վիճակագրական տվյալներից կարելի է ենթադրել, որ զինծառայողների խորացված և հսկիչ կամ կանխարգելիչ զննությունը պատշաճ չի իրականացվում, որի ապահովման դեպքում կարող են կանխվել առողջական խնդրով մահացության դեպքերը: 

2020 թ.-ի 1-ին կիսամյակում էականորեն նվազել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը. 3 դեպք՝ ի տարբերություն 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի՝ 12-ի: 

Ավտովթարի հետևանք մահվան 3 դեպքերից 2-ն արձանագրվել են զինծառայողների սեփական/քաղաքացիական մեքենաներով վթարի ենթարկվելու արդյունքում, 1-ում զինծառայողը գտնվել է ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մեքենայում: 

2019 թ համեմատ 2020թ, թեև, նվազել են ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը, այնուամենայնիվ 1-ին կիսամյակում տեխնիկական պատճառներով արձանագրված մահվան դեպքերը կազմում են մահացության ընդհանուր թվի գրեթե 10 %-ը:

Ամփոփելով՝ 2020 թ 1-ին կիսամյակում գրանցված մահվան դեպքերի գերակշիռ մասը՝ 97 %-ը, տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում. մասնավորապես՝ 32 %-ը՝ առողջական խնդիրների, 26 %-ը՝ ինքնասպանության, 19 %-ը՝ դժբախտ պատահարի, 10 %-ը՝ ավտովթարի, 7 %-ը՝ սպանության, 3 %-ը՝ ականի պայթյունի հետևանքով: Մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքերի թիվը կազմում է մահվան դեպքերի ընդհանուր թվի միայն 3 %-ը ( մահվան 1 դեպք )։

Նշենք նաև, որ 2020թ դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվար, փետրվար և հունիսամիսներին՝ համապատասխանաբար 6, 7 և 10դեպք, մարտ և մայիս ամիսներին գրանցվել է 3-ական դեպք, ապրիլին՝ 2 դեպք: 

Մահացած 31 զինծառայողներից 14-ը՝պայմանագրային ժամկետայինզինծառայողներ են, 9-ը պարտադիր ժամկետային, 7-ը` սպա, 1-ը՝ ենթասպա։ 

2019թ մահացած 30 զինծառայողներից 8-ը պարտադիր ժամկետային զինծառայողներ էին, 13-ը՝ պայմանագրային ժամկետային4-ըսպա, 3-ը՝ ենթասպա, 2 դեպքում զինծառայության տեսակը դեռ ճշտված չէ։ 

Դիտարկելով մահվան դեպքերն՝ ըստ պատճառի և մահացածների ծառայության տեսակի՝ նկատելի է, որ ժամկետային զինծառայողների շրջանում մահացության պատճառներն են՝ ինքնասպանությունը (4), առողջական խնդիրները (2), սպանությունը (2), ավտովթարը (1): 

Պայմանագրային զինծառայողների մահացության պատճառների թվում են՝ դժբախտ պատահարները (5), առողջականխնդիրները (4), ինքնասպանությունը (3), ավտովթարը (1), հրադադարի ռեժիմի խախտումը (1): 

Սպաների մահվան պատճառներից են՝ առողջական խնդիրները (3), ինքնասպանությունը (1), ավտովթարը (1), դժբախտ պատահարը (1), ականի պայթյունը(1): 1 ենթասպայի մահվան պատճառ է դարձել առողջական խնդիրը

Կարող ենք արձանագրել, որ 2020թ 1-ին կիսամյակում ինքնասպանության, առողջական խնդիրների և ավտովթարիհետևանքով մահվան դեպքեր արձանագրվել են թե՛ պարտադիր ժամկետային, թե՛ ժամկետային պայմանագրային զինծառայողների, և թե՛ սպաների շրջանում: 

Ինչ վերաբերում է զինծառայության հետկապված և չկապված դասակարգումներին, ապա ՀՀ զինվորական կենտրոնականդատախազության՝ ՀՔԱՎ գրասենյակին տրամադրած տեղեկության համաձայն՝ զինծառայության հետ կապված են համարվել մահվան 31 դեպքից 17 -ը, չկապված՝ 14-ըՀՀ քննչական կոմիտեն ՀՔԱՎ գրասենյակին տրամադրել է տեղեկություններ միայն այն 18զինծառայողների մահվան դեպքերի մասին, որոնց առիթով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում իրականացվում է մինչդատական վարույթ: Ուշագրավ է, որ ՀՀ ՔԿ-ի տվյալներն այն մասին, որ 18 զինծառայողներից 17-ի մահվան դեպքերը համարվել են զինծառայության հետ կապված, 1-ը՝ ոչ, համընկնում է ՀՀ գլխավոր դատախազության տվյալներին: 

Հարկ է նշել, որ թեև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2020թ 1-ին և 2-րդ եռամսյակներում ՀՀ ՔԿ-ին հասցեագրված տեղեկատվության հարցմամբ պահանջվել էր տեղեկություն թե՛ զինծառայության հետ կապված, թե՛ չկապված մահվան դեպքերի մասին, այնուամենայնիվ, 1-ին եռամսյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՔԿ-ը տրամադրել է տվյալներ միայն ծառայության հետ կապված մահվան դեպքերի վերաբերյալ, իսկ 2020 թ.-ի 2-րդ եռամսյակի նույնաբովանդակ հարցմանը, ծառայության հետ կապված մահացության դեպքերից բացի, ՀՀ ՔԿ-ը տրամադրել է մանրամասներ ծառայության հետ կապ չունեցող միայն 1զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ: 

Տեղեկատվության հարցումների ժամկետների առումով հիշարժան է 2020թ հունիսի 29-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ՊՆ-ին ուղղված գրությունը, որի պատասխանը չի ստացվել օրենքով սահմանված ժամկետում: Գրությունն ուղարկելուց անցել է գրեթե 1 ամիս, այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով տեղեկատվության հարցումներին պատասխանելու համար սահմանված է 5-օրյա ժամկետ: 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է նաև ԱՀ/ԼՂ՝ Ադրբեջանի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների վիճակագրությունը: Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունը հասանելի չէ, քանի որ այն չի հրապարակվում ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում: Հրադադարի ռեժիմի խախտման թվի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 2019թ ՀՀ ՊՆ-ին ուղղված հարցմանը վերջինս մերժել է տեղեկություն տրամադրել՝ հղում տալով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N9 հրամանի 17-րդ գլխի 42-րդ կետին: 

2019թ 1-ին կիսամյակի համեմատ՝ 2020թ նույն ժամանակահատվածում ԱՀ/ԼՂ-ում նվազել է թե՛ հրադադարի ռեժիմի խախտումների (1335-ով), թե՛ կրակոցների թիվը (17 050-ով): 

Նշենք, որ այս տվյալները ներառում են միայն ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի շփման գծում արձանագրված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: 2020թ 1-ին կիսամյակում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով արձանագրված մահվան դեպքը գրանցվել է ՀՀ տարածքում

Կարևոր ենք համարում նշել, որ թեև 2020 թ 1-ին կիսամյակում ԱՀ/ԼՂ և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, 2020 թ հուլիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ արձանագրվեց իրավիճակի կտրուկ սրացում, ինչը հանգեցրեց նյութական ու մարդկային կորուստների՝ 2 երկրների զինված ուժերում:

Ընդհանուր առմամբ սահմանային խիստ լարված իրավիճակը տևել է 4 օր՝ հուլիսի 12- 16-ը, որին հաջորդել են ՀՀ ՊՆ-ի մամուլի խոսնակի կողմից պարբերաբար տարածվող տեղեկությունները՝ սահմանին հարաբերական անդորրի պահպանման վերաբերյալ:

2020 թ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արձանագրված դիվերսիոն ներթափանցումների փորձերին, արձակված կրակոցներին, կիրառված զինատեսակներին և մահացության դեպքերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կանդրադառնա 2020 թ հոկտեմբերի տեղեկանքում:

Տեղեկանքը ներառում է նաև 2020 թ․ 1-ին եռամսյակում զինծառայողների մահվան փաստերով հարուցված քրեական գործերը: Ըստ առկա՝ պաշտոնապես և ԶԼՄ-ներով տարածված տվյալների՝ 2020 թ․ 1-ին կիսամյակում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում մահացության 31 դեպքերից 18-ի փաստով հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ ՔՕ –ի տարբեր հոդվածներով: 18 գործերից 17-ը գտնվում է նախաքննության փուլում, 1 դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Մահվան 4 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է և դրանք ՀՀ գլխավոր դատախազության կողմից համարվել են զինծառայության հետ կապ չունեցող: 1 դեպքով, որը ևս գլխավոր դատախազությունը համարել է զինծառայության հետ չկապված, նյութեր են նախապատրաստվում: դեպքով քրեական գործերի հարուցման մասին հայտնի չէ: 

Ամբողջական տեղեկանքը՝ ԱՅՍՏԵՂ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11/08/2020 19:18 Արցախի նախագահը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ստարտափների ֆինանսավորմանը վերաբերող հարցեր 11/08/2020 19:17 Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 61 դեպք 11/08/2020 18:58 Պարետի սահմանած նորմերը խախտելու դեպքերով կասեցվել է 5054 կազմակերպության գործունեություն 11/08/2020 18:50 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ 11/08/2020 18:48 Անցած օրվա ընթացքում Բելառուսում ավելի քան 2 հազար մարդ է ձերբակալվել 11/08/2020 18:42 «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի 11/08/2020 18:32 Znak.com-ի թղթակիցն անհետացել է Մինսկում 11/08/2020 18:29 Հանգստյան տներում անվտանգության կանոնների խախտումներ են արձանագրվել 11/08/2020 18:14 Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը 11/08/2020 17:59 Չինական ներդրումների համար, ցավոք, մեր երկրում չկան ո՛չ քաղաքական, ո՛չ էլ տնտեսական հիմքեր 11/08/2020 17:49 Սևրի պայմանագրի առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան 11/08/2020 17:41 Վերջին մեկ օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 93 դեպք 11/08/2020 17:36 ԱԴԾ-ն Բաշկորտոստանում ահաբեկչական հարձակում է կանխել 11/08/2020 17:29 2020թ. քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է շուրջ 25 մլրդ դրամ 11/08/2020 17:22 Եվրահանձնաժողովը կասկածում է Բելառուսում կայացած ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա 11/08/2020 17:12 «Լիդիան Արմենիան» ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց 11/08/2020 17:07 Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ 11/08/2020 17:01 Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը 11/08/2020 16:49 Որևէ ծանր տեխնիկա Ամուլսար չի մտել և չի մտնելու. Ամուլսարի պահապաններ 11/08/2020 16:39 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 130 մարդ է մահացել 11/08/2020 16:32 Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ երկու անձ ձերբակալվել է 11/08/2020 16:18 Տիխանովսկայան հայտնել է, որ Բելառուսը լքելու որոշումն ինքնուրույն է կայացրել (Տեսանյութ) 11/08/2020 16:07 Կամերային կենտրոնը կներկայացնի Ռիշար Գալիանոյի մասնակցությամբ «Տարվա եղանակներ» համերգի տեսագրությունը 11/08/2020 15:57 Խորհրդարանն առաջին անգամ պետական կառավարման համակարգում կիրառում է Google-ի և Facebook-ի կառավարման հիմնական մեթոդաբանությունը. Տիգրան Գալստյան 11/08/2020 15:48 Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է 11/08/2020 15:36 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք 11/08/2020 15:19 Երևանում կանխվել է ինքնասպանության փորձ 11/08/2020 15:05 «Ոստիկանը չի կարող կատարել քաղաքական պատվեր»․ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (Տեսանյութ) 11/08/2020 14:43 Ադրբեջանի զինուժը կիրառել է Տ-90 տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ․ ամփոփ տեղեկատվություն՝ Ադրբեջանում կայացած զորավարժությունների մասին 11/08/2020 14:37 Հակակոռուպցիոն դատարան. իրական նպատակները. «Իմ Ձայնը» նախագիծ 11/08/2020 14:28 Օգոստոսի 12-ին ժամը 10․00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16․00-ն կդադարեցվի Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը 11/08/2020 14:22 Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 11/08/2020 14:13 Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ 11/08/2020 14:00 Կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է 11/08/2020 13:54 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ 11/08/2020 13:41 Առանց բնակարանի սեփականատիրոջ համաձայնության՝ տարածքի տեսանկարահանումը բնակարան ապօրինի մուտք գործելուն համարժեք գործողություն է. Հովհաննես Քոչարյան 11/08/2020 13:33 Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը 11/08/2020 13:20 Երևանի կենդանաբանական այգին համավարակի պատճառով որոշ ֆինանսական խնդիրներ ունի, սակայն առաջիկայում զարգացման լայն հեռանկարներ կբացվեն. Հարցազրույց Վլադիմիր Սիմոնյանի հետ 11/08/2020 13:13 Նարեկ Սամսոնյանին տուգանել են դիմակ չկրելու համար, սակայն ճանապարհային ոստիկանը խոչընդոտել է ավտոմեքենայի ընթացքը՝ թույլ չտալով հեռանալ (Տեսանյութ) 11/08/2020 12:54 Այսօր Հայաստանը Ռուսաստանի հետ, ըստ էության, չունի քաղաքական երկխոսության խողովակ․ Վահե Հովհաննիսյան 11/08/2020 12:45 Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 502 բնակիչ 11/08/2020 12:33 Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը 11/08/2020 12:18 Զոհրաբ Մնացականյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են Լիբանանին հումանիտար աջակցության տրամադրմանն առնչվող հարցեր 11/08/2020 12:06 «Լուսավոր Հայաստանը» առաջարկում է հանգստայն ուղեգրեր տրամադրել բոլոր բուժաշխատողներին, ովքեր ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում 11/08/2020 12:00 Զբոսաշրջային կոմիտեն կոչ է անում զերծ մնալ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքներից՝ դրանց թույլտվության բացակայության պատճառով 11/08/2020 11:59 Երևանի Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարումը 30 ժամով կդադարեցվի 11/08/2020 11:49 Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն իր երախտիքի խոսքն է ուղղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին 11/08/2020 11:40 Հայ ժողովրդին այսպիսի անկարող իշխանություն պետք չէ. Արսեն Բաբայան 11/08/2020 11:32 Ջրանջատումներ՝ Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում 11/08/2020 11:25 2020 թ. քննված և քննվող քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը 11/08/2020 11:18 Վթար՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած 11/08/2020 11:08 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 11/08/2020 10:59 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 160 նոր դեպք, մահացել է 13 մարդ 11/08/2020 10:57 Երկու մարդ է վիրավորվել Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգությունից 11/08/2020 10:50 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 200 000 դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետեւանքները հաղթահարելու համար և աջակցության կոչ անում աշխարհի հայերին 11/08/2020 10:45 Կառավարության ֆինանսավորմամբ Արմավիրում 77 ծրագիր կիրականացվի` 3 մլրդ 421 մլն դրամ ընդհանուր բյուջեով 11/08/2020 10:35 Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը 11/08/2020 10:24 Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ է հանդես եկել 11/08/2020 10:11 Մինսկում անկարգություններն ավարտվել են 11/08/2020 10:01 Չեմ վախենում փուշ լինել այն մարդկանց աչքերում, ովքեր անարդար են վերաբերվում Լևոնին. Արոնյանի սիրելին ընկերներին ուղղված բաց նամակով է հանդես եկել 11/08/2020 09:53 «Ժողովուրդ». ԱԺ էթիկայի հանձնաժողովին ուզում են լայն լիազորություններ տալ 11/08/2020 09:36 «Ժողովուրդ». Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում 11/08/2020 09:28 «Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը պատգամավորներն ավելի դրական են տրամադրված 10/08/2020 22:25 Մինսկում ցույցերը ցրելու ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել. լրագրող է վիրավորվել 10/08/2020 22:03 Լիբանանի վարչապետը պաշտոնապես հայտարարել է կառավարության հրաժարականի մասին 10/08/2020 21:55 Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Բոլթոն 10/08/2020 21:36 Մարդիկ չպետք հավատան նրան, որ Սորոսն ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն է ներկայացնում․ Բոլթոն 10/08/2020 21:28 2018-ին Սերժ Սարգսյանն ինձ ասաց՝ «գիտեմ, Վովա, լավ կանցկացնես օպերացիան, բայց ոչ մի իշխանություն չարժի, որ գեթ մեկը զոհվի». Նախկին ոստիկանապետ (Para TV) 10/08/2020 21:19 Էրդողանը հետևում է իսլամականացման օրակարգին և դա վնաս է հասցնում մեր հարաբերություններին․ Բոլթոն 10/08/2020 21:02 Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն կամ գնդակահարեն, ես զոհի կերպար չեմ կարող ընդունել. Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:39 Նրանք չեն հասկանում, որ սա փոքր երկիր է, որ իրենք արդեն գժուկներ չեն, լուրջ գժեր են դառել․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 20:34 Այսպիսի քայլ անում են սադրելու համար և դա հասկանալով՝ սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատություն» ռ/կ լրագրողների հետ միջադեպի մասին (Para TV) 10/08/2020 20:14 Լրագրողական կազմակերպություններ պահանջում են պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին 10/08/2020 20:08 Նոր ոստիկանապետը կհաջողի, եթե չկրկնի նախկինների սխալները․ Վլադիմիր Գասպարյան (Para TV) 10/08/2020 19:55 Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական տալ 10/08/2020 19:39 «Մեր բարի, քնքուշ, պրպտող ու հոգատար աղջիկ». Արմեն Մարությանի՝ ավտովթարի հետևանքով մահացած դուստրը խմբավար էր 10/08/2020 19:29 Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 10/08/2020 19:00 Հրազդանում, Աբովյանում և Ծաղկաձորում իրականացվել է ՃՈ ուժեղացված ծառայություն 10/08/2020 18:51 Սյունիք գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք․ հրդեհաշիջմանը մասնակցել է 39 փրկարար 10/08/2020 18:36 Նավթի համաշխարհային գներն աճում են 10/08/2020 18:26 Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն 10/08/2020 18:08 Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում 10/08/2020 17:50 Հանրակրթական դպրոցներում դասերը կվերսկսվեն սեպտեմբերի 15-ից 10/08/2020 17:45 Նիկոլ Փաշինյանը վերընրտվելու կապակցությամբ շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին 10/08/2020 17:30 Աստղիկ ԲԿ-ում առողջացել է կորոնավիրուսով վարակված 250 հիվանդ. կենտրոնը վերադառնում է իր բնականոն աշխատանքին 10/08/2020 17:11 Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն 10/08/2020 16:50 Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն 10/08/2020 16:38 Դատարանը վերահաստատել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը. ԱԱԾ 10/08/2020 16:27 Արայիկ Հարությունյանի և իմքայլական պատգամավորների հանդիպումը չկայացավ 10/08/2020 16:23 Հոնկոնգում ձերբակալել են մեդիամագնատ Ջիմմի Լային 10/08/2020 16:01 Քաղաքացին ընկել է լիճը 10/08/2020 15:45 Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով 10/08/2020 15:31 Զարեհ Սինանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ 10/08/2020 15:16 Սփյուռքի հետ աշխատանքներում իրական օրակարգ ու գործողությունների ծրագիր պաշտոնական Երևանն այսօր չունի 10/08/2020 15:00 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. Մեդիա պաշտպան 10/08/2020 14:44 Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ՝ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ 10/08/2020 14:30 ՀՀ Կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պահանջը. Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. Փաստաբանական թիմ 10/08/2020 14:24 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 70 մարդ է մահացել 10/08/2020 14:18 Վերջին 3 օրում ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք 10/08/2020 14:12 Ռուս փրկարարները Բեյրութում փլատակների տակից դուրս են բերել ութ զոհի դի

Տվյալ բաժնի վերջին նյութերը