27/07/2020 13:59
Սա բարդ բանաձև է, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն Սենատում. Մակունց
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի բանաձևը, որն անդրադառնում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակին, որոշ շրջանակների կողմից ընկալվել է որպես հակառուսական բանաձև, սակայն նաև ՀՀ շահերից չբխող շեշտադրումներ է պարունակում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Սա բարդ բանաձև է, որի ուղղությամբ թե Հայ Դատի գրասենյակը, թե Հայկական կոնգրեսն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մեծ աշխատանք են կատարում: Տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն Սենատում», - ասաց բանախոսը:
Լիլիթ Մակունցը միաժամանակ համոզմունք հայտնեց, որ չնայած տարատեսակ հայտարարություններին՝ Թուրքիան գործնականում չի ներգրավվի որպես Արցախյան հակամարտության կողմ, քանի որ մի շարք հակամարտություններում արդեն իսկ ներգրավվածություն ունի, և բացի այդ՝ նրա այդ քայլը կընկալվի Ցեղասպանության շարունակաման փորձի համատեքստում: