27/07/2020 14:02
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. կան բերման ենթարկվածներ
Բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրակացնում Երևանի փողոցներում։
Վերջիններս պահանջում էին հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։
Նախարարությունից բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրին, որ իրենց հետ հանդիպել կարող է նախարարի տեղակալը։
Ոստիկանները փակել էին նախարարության մուտքը, ակցիայի մասնակիցներին, սակայն, հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը։ Լարված իրավիճակ ստեղծվեց։ Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Արայի՛կ, հեռացիր»։
Նրանց մի մասը հեռացավ նախարարության տարածքից՝ նստացույց սկսելով Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների երթևեկելի մասում։ Ոստիկանները ուժով հեռացրին քաղաքացիներին։ Կան բերման ենթարկվածներ։
Այս պահին բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ոստիկանության մոտ են շարունակում իրենց բողոքի ակցիան։