27/07/2020 13:43
«Իմ քայլը» նախատեսում է հանդիպել ՍԴ դատավորի նոր թեկնածուի հետ. Մակունց
ՍԴ դատավորի նոր թեկնածուին ներկայացրել է կառավարությունը, և խորհրդարանն ու, մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը բավարար ժամանակ ունեն՝ նրան ուղղելու բոլոր հուզող հարցերը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նույն խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ իրենք առաջիկայում պատրաստվում են հանդիպում կազմակերպել Վահրամ Ավետիսյանի հետ:
«Հանդիպում կազմակերպելուց և մեզ հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը», - նշեց Մակունցը: