Ջրային ճգնաժամն Ադրբեջանում և դրա հնարավոր հետևանքները. Գեղամ Նազարյան

28/07/2020 17:11

Ջրային ճգնաժամն Ադրբեջանում և դրա հնարավոր հետևանքները. Գեղամ Նազարյան


«Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը գրում է.

Երկրագնդում բազմաթիվ հակամարտություններ են առաջացել և առաջանում ջրային ռեսուրսների վերահսկողության և պետությունների ջրային անվտանգությունն ապահովելու համար: Ջրային հակամարտությունները լինում են մի քանի տեսակի:

Հիմնական տեսակը ջրային ռեսուրսների վերահսկողությունն է՝ երկրի ջրային պահանջմունքները բավարարելու համար: Լինում են հակամարտություններ, որտեղ ջրային ռեսուրսներն օգտագործվում են որպես ռազմական միջոց։

Ջրային ռեսուրսներն օգտագործվում են նաև որպես քաղաքական ճնշման գործիք կամ ջրային ռեսուրսները վերահսկողության տակ են վերցվում հակառակորդ երկրին հյուծելու և զարգացումը դադարեցնելու համար:

Բոլոր այս հակամարտության տեսակներն առկա են մեր տարածաշրջանում։ Ադրբեջանում գնալով սաստկանում է անապատացման և ջրի սղության խնդիրը և այն վերածվում է ազգային աղետի։

Մինչ օրս աշխարհում ջրային ռեսուրսներին տիրապետելու համար արձանագրվել է ավելի քան հինգ հարյուր ռազմական բախում կամ պատերազմ, որից ամենահայտնին Գոլանի բարձրունքների գրավումն է Իսրայելի կողմից, որից հետո էապես բարելավվեց այդ երկրի ջրային անվտանգությունը և հակառակը՝ վտանգվեց Սիրիայի ջրային անվտանգությունը:

Իրավիճակն Ադրբեջանում

Հազվադեպ է լինում, որ Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ քննարկի ընդամենը մեկ հարց: Հուլիսի 24-ը բացառություններից էր: Իլհամ Ալիևի գլխավորությամբ քննարկվում էր Ադրբեջանի ջրային տնտեսության խնդիրը: Երաշտը և ջրի սղությունը հարևան երկրի կառավարությանը ստիպում են այս խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնել:

Դեռ անցած տարի արդեն պարզ էր, որ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդրի: Այս տարի այն ավելի սրվեց: Ջրի սղությունը, պակասը, բացակայությունն ահռելի վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը: Հսկայական տարածքներ մնում են անմշակ՝ ջրի բացակայության պատճառով: Երկիրն անապատացվում է: Ջրային տնտեսությամբ զբաղվող կազմակերպությունները պատասխանատվությունը գցում են մեկմեկու վրա, ինչի մասին բացահայտ հայտարարում է Իլհամ Ալիևը:

Ջրի պակասի հետ մեկտեղ Ադրբեջանում առկա է ևս մեկ խնդիր. ոռոգման ջրի հսկայական կորուստներ: Ապօրինի միացումները ջրագծերին այնքան շատ են, որ Իլհամ Ալիևը դա համարում է լրացուցիչ աղետ: Այս մասին հիմա են Ադրբեջանում սկսել բարձրաձայնել, երբ ջուրը, բառիս բուն իմաստով, չի հերիքում, երբ երկիրը վերածվում է անապատի: Մասնագետները պնդում են, որ եթե Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չձեռնարկի ջրի խնդիրը լուծելու համար, ապա երկրի որոշ շրջաններում արդեն 2030 թվականին անապատացման պրոցեսները կդառնան անշրջելի: Պարզվում է, որ մինչ օրս որևէ մեկը չի հաշվարկել Ադրբեջանի ջրային հաշվեկշիռը՝ որքան ջուր է մտնում, որքան դուրս գալիս, որքանն օգտագործվում այս կամ այն նպատակների համար:

Ադրբեջանական կողմին անհանգստացնում է այն, որ Ադրբեջանի ջրային ռեսուրսների զգալի մասը ձևավորվում են երկրի սահմաններից դուրս:

Ռիսկերն Ադրբեջանում

Ադրբեջան մտնող գետերը սկիզբ են առնում Թուրքիայում, Հայաստանում, անցնում Վրաստանի և Հայաստանի տարածքով: Այս իրավիճակում ջրային անվտանգության խնդիրը լուծելը բարդանում է, կախվածությունը հարևան երկրներից՝ մեծանում, համագործակցությունը հարևան երկրների հետ դառնում անխուսափելի, բայց այդ երկրներից առնվազն մեկի հետ Ադրբեջանը համագործակցելու ցանկություն չունի, չնայած կառավարության վերջին նիստում Ալիևն առանց երկրների անուն տալու կարևորել էր այս հարցում հարևան երկրների հետ համագործակցությունը:

Ջրի խնդիրը լուծում է պահանջում, քանի որ ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի մշակովի հողատարածքների մոտ կեսն էրոզիայի, աղակալման և ջրազրկման պատճառով հայտնվել են անապատացման եզրին և նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։

Ադրբեջանի ջրամբարներում ջրի պաշարները կազմում են 11 մլրդ 100 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ դրանց հզորությունը 20,5 միլիարդ է: Այլ կերպ ասած, ջրի պակասի պատճառով օգտագործվում է հզորությունների կեսը: Հայկական բարձրավանդակում սկիզբ առնող, Թուրքիայի և Վրաստանի տարածքով անցնող, ապա Ադրբեջան մտնող Կուր գետն է ապահովում Մինգեչաուրի ջրամբարի ջրի պաշարները, սակայն ինչպես անցած և հատկապես այս տարի երաշտի պատճառով Ադրբեջանի տարածքում Կուրը գրեթե ցամաքել է, զրկվել ջրային հիմնական պաշարներից, ինչն էլ շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանում:

Իսկ նախալեռնային գոտիներում գետերի և աղբյուրների չորացումն ամբողջությամբ զրկել է Ադրբեջանին սեփական ոռոգման ջրային ռեսուրս ունենալու հնարավորությունից։

Անապատացման եզրին են կանգնած ոչ միայն Ադրբեջանի տարածքի կեսը, այլև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ ոռոգման համար հսկայական նշանակություն ունի նախիջևանա-իրանյան սահմանին կառուցված ջրամբարը՝ Արաքսի վրա, որի ջրի քանակը մեծապես կախված է Արաքսի և Հայաստանի տարածքից Նախիջևան մտնող Արփայի ջրի մակարդակից։

Անցած և այս տարի ջրամբարի ջրառատությունը լավագույն ցուցանիշները չի արձանագրվում: Մյուս կողմից ամառվա ամիսներին կտրուկ նվազում է Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող մի քանի գետերի ջրի քանակը:

Հայաստանի ռիսկերը

Այսօր, շատերի կարծիքով, Հայաստանի թիվ մեկ ջրային խնդիրը Սևանի ճահճացումը կանգնեցնելն է, և դա այդպես է, սակայն ոչ պակաս խնդիր է ջրային ռեսուրսների անվտանգության խնդրի լուծումը: Մեկ անգամ ևս շեշտենք, Ադրբեջանը նյարդայնանում է, որ հայկական կողմում են սկիզբ առնում շատ ու շատ գետեր կամ Ադրբեջան մտնելուց առաջ անցնում մեր երկրի տարածքով:

Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց խնդիրներից մեկն այդ ջրային ռեսուրսների ձևավորման օջախների գոնե մի մասն իրենց հսկողության տակ վերցնելն է: Ավելին, նրանք պարբերաբար ճնշում են գործադրում միջազգային հանրության վրա՝ փորձելով թյուրիմացության մեջ գցել, թե հայկական կողմն իրենց զրկում է ջրից: Չմոռանանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևի մասին: Այն ժամանակ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ պատրաստ են այս հարցով բանակցել ադրբեջանական կողմի հետ, բայց Բաքվում ցանկություն չհայտնեցին ուղիղ շփում հաստատել պաշտոնական Ստեփանակերտի հետ:

Ջրի անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Արցախին անհրաժեշտ է մոտ 355 մլն խմ ջուր, որը կազմում է Սարսանգի ջրամբարի 58-60 տոկոսը, բայց կա մի կարևոր նրբություն: Ջրամբարը նախատեսված է 128 հազար հա տարածք ոռոգելու համար, որից մոտ 118 հազարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս: Ժամանակին, խորհրդային տարիներին, Սարսանգի ջրամբարը ջրով էր ապահովում Ադրբեջանի վեց շրջան: Ջրամբարը Արցախի տարածքում էր, բայց ընդամենը տարածքի տասը տոկոսն էր ոռոգվում այդ ջրով: Ադրբեջանի քաղաքականությունն էր այդպիսին: Մի կարևոր վիճակագրություն, որը ներկայացնում է Դավիթ Բաբայանը. 1980-ականներին Լեռնային Ղարաբաղում 218 հազար հա մշակովի ցանքատարածություններից ոռոգվում էր ընդամենը 26.2 հազար հեկտարը: Ջրային քաղաքականությամբ կամ նաև ջրային քաղաքականությամբ Բաքուն ամեն ինչ անում էր Արցախը հայաթափելու համար:

Իսկ այսօր Սարսանգի ջրամբարի ջուրն արցախցիներն օգտագործում են այսպես. ձմռանը էլեկտրաէներգիա են արտադրում, և այդ ժամանակահատվածում ջուրը պարզապես հոսում է, այսինքն՝ հասնում նաև Ադրբեջան, բայց տարվա այդ եղանակին, բնականաբար, այնտեղ չեն կարող այն օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ամռանը ջրամբարն են լցնում, և Թարթառի ջուրը, բնականաբար, Ադրբեջան չի հասնում, ու դարձյալ նրանց հողերը մնում են անջրդի:

Այսօր լրացուցիչ խնդիր է դարձել Թարթառ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որի հետևանքով Սարսանգի ջրամբարը զրկվում է անհրաժեշտ ջրաքանակից: Մյուս կողմից, խնդիր է դրվել Թարթառի և Սարսանգի ջրամբարի ջրերը ուղղել դեպի հարավ՝ Թարթառի աջ ափ, ապահովելով ավելի մեծ տարածքների ոռոգում: Ընդգծենք նաև, որ որոշ մասնագետներ պնդում են, որ Թարթառի ջրերի նվազումը կապված է վերջին երկու տարիների երաշտի, և ոչ կառուցված ՀԷԿ-երի հետ: Այսուհանդերձ, կառուցված ՀԷԿ-երի խնդիրն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան միայն վիճակագրության մատնանշումը: Ի վերջո Սարսանգի ջրամբարի գործունեության արդյունավետությունը կախված է հենց Թարթառի ջրառատությունից:

Սյունիք, Վայոց ձոր, Քաշաթաղ, Քարվաճառ, Մարտակերտ: Այս տարածքները հայոց պետության զարգացման և բարգավաճման երաշխավորներն են: Ինչպես Իսրայելում եմ հայտարարում, որ առանց Գոլանի բարձրունքների չկա Իսրայել, այդպես էլ մենք պետք է հասկանանք, որ առանց վերոհիշյալ տարածներից որևէ մեկի չկա հայոց պետություն:

Ի դեպ, Քարվաճառից է սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը: Այս մասին իր աշխատությունում գրել է Դավիթ Բաբայանը, ավելացնելով, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում սկիզբ առնող գետերն ամռանը պարզապես ցամաքում են:

Վերջերս հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի վերլուծությունը ջրային խնդրի վերբերյալ։ Նա բարձրաձայնել է ջրային անվտանգության խնդրի կարևորությունը, շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության մեծացման նշանակալի գործոն է դառնում ջրային ռեսուրսը՝ դրա քանակը և որակը։

«Բնակչության թվաքանակի մեծացմամբ, հատկապես մուսուլմանական երկրներում, ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության աճի պայմաններում, տարածաշրջանի կառավարությունները ջրային ռեսուրսների կառավարման հարցում միանշանակ նախապատվություն են տալու իրենց ազգային առաջնահերթություններին։ Առաջին հերթին դա վերաբերում է սեփական երկրների տարածքում հնարավորինս մեծ ջրային պաշարների կուտակման հզորությունների ստեղծմանը», - ընդգծել է Արմեն Գևորգյանը։

Եվ իրոք, հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն են մեր ծրագրերը և պատկերացումները՝ տարածաշրջանային ջրային բավականին վտանգավոր իրականության պայմաններում։ Իսկ օրեր առաջ հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ այս մասին զրո տող:

Արմեն Գևորգյանն, օրինակ, համոզված է, որ Հայաստանի ջրային անվտանգության համար անհրաժեշտ է առնվազն մի քանի նոր ջրամբարների կառուցումը: Մասնավորապես, դեռ 2013-ին հստակ ծրագրեր կային Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Խնդիր էր դրված կառուցել նաև Մաստարայի և Եղվարդի ջրամբարները: Մասնավորապես, նա հնարավոր է համարում նաև Արաքս-Սուրմալու հատվածում նոր միասնական ջրամբարի կառուցումը։

Ազգային անվտանգության ռազմավարությունը և ջրային անվտանգության խնդիրը

Անվիճելի է, որ ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց չգիտես ինչու, այս հարցը, այս խնդիրը ներառված չէ մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունում, ինչը միայն բազմաթիվ հարցեր և մտահոգություններ է առաջացնում: Սա սովորական անփություն է, թե՞ այլ ծրագրերի մասին վկայող քայլ: Գուցե ջրային ռեսուրսների հարցում այսօր կառավարող ուժն այլ ծրագրեր ունի՞:

Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի մյուս պաշտոնյաներն Արցախը գրավելու մասին անհեթեթ հայտարարություններ անելիս միաժամանակ չեն մոռանում հիշատակել նաև Զանգեզուրի մասին: Սա պատահական չէ: Նախիջևան և Ադրբեջանի Հանրապետություն մտնող շատ ու շատ գետեր սկիզբ են առնում Վայոց ձորում, Սյունիքում, Քարվաճառում և Քաշաթաղում: Առանց այս տարածքների վերահսկողության, ամրապնդման վտանգվում է մեր պետականության կենսագործունեությունը: Եվ հակառակը, երբ հակառակորդ կողմը հասկանա, որ իր երազանքներն անիրականանալի են, ապա նա փորձելու է լեզու գտնել, մեր ջրային ռեսուրսներից նորմալ օգտվելու համար: Չմոռանանք, թե Թուրքիան ինչպես է ջրային ռեսուրսներն օգտագործում հարևան Սիրիայի և Իրաքի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:

Մի հետաքրքիր օրինակ ևս՝ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշար, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի: Այս հարստությունը պետք է օգտագործվի, այս հարստությունը պետք է հզոր հաղթաթուղթ լինի մեր ձեռքում:

Կասկածից վեր է, որ մեր ջրային անվտանգության հիմնահարցի լուծումը մեր զարգացման բանալին է, մեր անվտանգության հիմնաքարը: Այս իրավիճակում, այս իրողություններում տարօրինակ է, որ այս հիմնահարցը տեղ չի գտնում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում:

Ջուրը ռազմավարական նշակություն և ներուժ ունի: Ալիևն անկեղծ շոկի մեջ էր, երբ հայտարարում էր, թե Ադրբեջանը մինչ այս պահը ջրային բալանս չունի։ Եթե այսօր Ադրբեջանում նոր-նոր են փորձում պարզել իրենց ջրային ռեսուրսների հաշվեկշիռը, ապա Հայաստանը մեկ սերունդ ավելի առաջ է և խնդիրների որակական լուծմանը ձեռնամուխ եղանք 2000-ականներից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց այս ռազմավարական հարցի կագավորումը՝ նպաստելով ջրային ռեսուրսների անհամեմատ ավելի արդյունավետ օգտագործմանը: Սևանի մակարդակի խնդիրը դրվեց այլ լրջության վրա, ջրային ռեսուրսների կառավարման համար ներգրավվեց միջազգային ընկերություն (Իտալիա), վերակառուցվեց Մարմարիկի ջրամբարը, Սպանդարյանի ջրանցքը և այլն։

Ադրբեջանում հենց այդ չարված քայլերն են այսօր դարձել ազգային աղետ։ Հայաստանում, ըստ էության, ջրային հաշվեկշռի խնդիրը սկսել է լուծվել 15 տարի առաջ։

Հիմա, բացի ջրային ռեսուրսների անվտանգության ապահովումից խնդիր է նաև այն ճիշտ և մտածված օգտագործելը, ջրային պաշարներն աղտոտումից պաշտպանելը: Պետք է խնայողաբար վերաբերվել ջրօգտագործմանը և բարձրացնել արդյունավետությունը: Միաժամանակ չպետք է երբեք մոռանալ, որ մեր թշնամին երազում է մեր ջրային պաշարներն ունենալու մասին: Իսկ մեր խնդիրն է մեծացնել ջրային անվտանգությունը՝ քանակի և որակի առումով։

Ջրային համագործակցության տարածաշրջան

Ջուրը որպես առաջին կենսական նշանակության խնդիր կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության հիմնաքարերից մեկը՝ նույնիսկ առկա հակամարտությունների պարագայում։ Հայաստանի դիրքերը բավական ուժեղ են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա հնգյակում և որոշակի պայմաններում հենց Հայաստանը կարող է նախաձեռնել նման ջրային համագործակցության ձևաչափ։

Հայաստանը զուգահեռաբար պետք է արագ կառուցի փոքր ու միջին ջրամբարներ՝ մեծացնելով ջրային ռեսուրսները երկրի ներսում պահելու հնարավորությունը։ Ջրային ճիշտ քաղաքականությունն էապես կարող է ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը նաև բուն հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային սեղանի շուրջ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը