30/07/2020 13:47
Օգոստոսի 2-ին տեղի կունենա Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը
Օգոստոսի 2-ին՝ ժամ 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը, հայտնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08
Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։