30/07/2020 14:20
Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Օգոստոսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ին կնվազի 1-3 աստիճանով:
Երևան քաղաքում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 1-2-ը՝ գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: