31/07/2020 14:47
ՌԴ-ի հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն. Մարուքյան
Ռուսաստանի Դաշնության հետ օդային և ցամաքային սահմանների բացումը դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն բազմաթիվ ընտանիքների համար, այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ամուսիններ, երեխաներ, ծնողներ ․․․ Մեկը մյուսին չի կարողանում միանալ սահմանների փակ լինելու պատճառով:
Դրան է գումարվում նաև արտագնա աշխատանքի գնացող մեր հազարավոր հայրենակիցների խնդիրը:
Պարետատունը պետք է ամեն բան անի սահմանների շուտափույթ բացման խնդիրը լուծելու համար», - գրել է նա:
.»: