31/07/2020 19:15
Վարչապետը հաստատել է սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու վերաբերյալ կոնվենցիայի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հաստատել է սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու վերաբերյալ կոնվենցիայի կիրռումn ապահովող միջոցառումների ցանկը:
«Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝ hաստատել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի», - ասված է որոշման մեջ: