ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը
01/08/2020 09:57

ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը

Դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Կուրեխյանն, ով ավելի քիչ ձայն է հավաքել։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովն անցկացվել է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցել է 180-ը։

Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։

ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը