03/08/2020 13:42
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին։
«Այսօր Հայաստանի եզդի համայնքի հետ մենք ոգեկոչում ենք 6 տարի առաջ Սինջարում զոհված իրենց եղբայրների եւ քույրերի հիշատակը:
Իբրև ցեղասպանություն վերապրած ազգ՝ մենք չենք կարող անտարբեր մնալ որեւէ այլ ժողովրդի նկատմամբ իրականացված նույն ոճիրին ականատես լինելիս», - ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: