«Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են

04/08/2020 11:28

«Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են


Վաղ առավոտից լարված իրավիճակ է Ամուլսարի տարածքում։ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը։

Սա առաջացրել է հասարակական ու քաղաքական տարբեր գործիչների զայրույթը։

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրին՝ գրելով, թե Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում.

«Կառավարությունը հրապարակավ իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, իբրև թե տեղյակ չէ, որ Լիդիանի վարձած պահնորդական ծառայությունն ինքն իրեն ոստիկանության լիազորություններ վերապահելով ինքնիրավչություն է անում և այս գիշեր տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները ու դրանց փոխարեն իր տնակներն է տեղադրել։

«Ապուշ չեզոք և անտեղյակ» լինելով հանդերձ, ոստիկանական ուժ է կուտակում այդ տարածքում, որպեսզի քաղաքացիները չկարողանան խափանել Լիդիանի պահնորդների անօրինական գործողությունները։

Ըստ էության կառավարությունը Լիդիանի համար հիմքեր է ստեղծում, որ նա կարողանա դիմել արբիտրաժ։ Եթե ասեք, որ դա պետական շահերի նկատմամբ դավաճանություն է, առանձնապես սխալված չեք լինի։

Անմեղսունակությամբ ու անտեղյակությամբ քողածածկվող, իսկ իրականում՝ հիմնավոր կասկածի մակարդակով Ամուլսարի գործարքի մեջ կոռուպցիոն շահ ունեցող իբրև թե հեղափոխական և արդար ու մաքուր այս կառավարությունն անցնում է բոլոր սահմանները։

Հարկավ, Ամուլսարը եզակի օրինակ չէ, այլ ընդամենը մեր աչքերը լավագույնս բացող օրինակ է։

Առաջին իսկ օրվանից պետությունը կողքից և ընդդիմադիրի մոտեցմամբ կառավարող այս ժամիշխանները գործում են տանտիրոջ հագուստի տակ հավաբուն մտած աղվեսի նման և ընդամենը զբաղված են իրենց անձնական և խմբային շահերը բավարարելով, մինչդեռ պետության ռազմավարական շահերը հանձնել են Մոսկվային և օտար ու տեղական օլիգարխիային։

Ի սկզբանե պետության կառավարման ամբողջ բեռը չստանձնելու սրանց ծրագիրը պետք է արդեն պարզ լինի բոլորի համար։

Սրանք մակաբույծներ են, որոնց համար երկիրը կերակրատաշտ է։

Սրանք ընդամենը նպատակ ունեին ժողովրդի ուժով և ժողովրդին օգտագործելով նախկին մակաբույծներից խլել երկիրը հոշոտելու լծակները, սակայն, հանդիպելով Մոսկվայի հովանավորությամբ իրականացվող դիմադրության, ընկրկեցին, ընդունեցին Մոսկվայի դաշտում մնալու պայմանը ու նրա խաղի կանոնները և արդեն երկու տարի է, ինչ փորձում են նախկին մակաբույծների հետ միասին կիսել երկիրը։ Բնականաբար՝ մեծ մասը իրենց վերցնելու մտադրությամբ։

Դատաիրավական ամբողջ ֆարսն ու քաշքշուքը, որին ավելի քան երկու տարի ականատես ենք, իրականում երկիրը կիսելու քաշքշուք է։

Ներկա մակաբույծները թեպետ գործում են ժողովրդի անունից, բայց նրա կամքին և շահին հակառակ, ուստի իրականության մեջ հետզհետե կորցնում են ժողովրդի աջակցությունն ու դրանից սնվող ուժը։ Այդ մասին ի սկզբանե գիտեին Մոսկվայի հովանավորությունը վայելող նախկին մակաբույծները, ուստի, իրենց պատկերացմամբ, պատրաստվում են վռնդել այս ինքնակոչ աղվեսներին և վերականգնել թալանի իրենց մենաշնորհը։

Պատահական չէ, որ թեև Ամուլսարի նախագիծը համարվում է Արևմտյան պլուտոկրատիայի շահերի տիրույթին պատկանող, սակայն Մոսկվայի կամակատար նախկին մակաբույծները նույնքան ջերմեռանդ են այն իրագործելու հարցում։

Պատճառն այն է, որ երկուսն էլ առաջնորդվում են երկրի ընդերքն ու հարստությունն անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու նպատակով, ուստի ընդունում են օբյեկտի վերածված երկրի նկատմամբ ստեղծված արտաքին ազդեցության՝ թեկուզ հիմնական մասով ռուսական կողմը թեքված, ռազմավարական "հաշվեկշիռը"։

Եթե այսպես շարունակվի, երկիրը կդառնա անվերահսկելի գզվրտոցի ասպարեզ։

Դառնալով Ամուլսարին, ընդամենը պետք է հիշենք, որ Ամուլսարը ՀՀ ջրահավաք ավազանի պորտն է և այն հանքի վերածելու դեպքում երկիրը կդառնա թունավոր անապատ։ Հասկանանք և գործենք ըստ այդմ», - գրել է Վարուժան Ավետիսյանը։

Գրող, հրապարակախոս Նարինե Աբգարյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան։

Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ եւ Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։
Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։ Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ։ Մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։ Սար մնացեք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացեք։ Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ», - գրել է Նարինե Աբգարյանը։

Քաղաքագետ, վարչապետի նախկին խորհրդական Հայկ Մարտիրոսյանը գրել է.

«Իշխանությունը` ամենաբարձր օղակների մակարդակով ամեն բան անում է` Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա` օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ: Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհ: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու: Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը:

Ամուլսարը սար է մնալու», - գրել է Հայկ Մարտիրոսյանը։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ հայտարարել է, որ ժամը 3:30-ից հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում են Ամուլսարի իրենց «պոստերը»։

«Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։
Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի։ 

Ջերմուկցիներ ինչքան էլ մյուս բնակավայրերից գան, մենք առաջին հերթին պիտի դուրս գանք, նոր հույս դնենք մյուսների գալու վրա։ Թասիբով։ Ամուլսարի կանգուն մնալուց է կախված մեր ապագան ու երեխաների առողջությունը», - գրել է Շիրակ Բունիաթյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:35 «Ժողովուրդ»․ Ինչու իշխանությունները ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին Այսօր, 09:33 «Հրապարակ»․ Կա՛մ իշխանությունում կադրեր չունեն, կա՛մ այլևս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում Այսօր, 09:29 «Ժողովուրդ»․ Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը Այսօր, 09:25 «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների Այսօր, 09:24 «Ժողովուրդ»․ Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի. իսրայելցի քաղաքական գործիչ Այսօր, 09:20 «Հրապարակ»․ Զորահավաքից խուսափողները պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով Այսօր, 09:11 Փաստացի, մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ․ Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 08:06 Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ Այսօր, 08:03 ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին, և Հայաստանին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը Այսօր, 07:30 Ադրբեջանը շարունակում է կրել կենդանի ուժի կորուստներ (Տեսանյութ) Այսօր, 07:24 Banak.info. Ստեփանակերտում խոցվել է ադրբեջանական Harop տեսակի երկու ԱԹՍ (Լուսանկարներ) Այսօր, 07:09 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ կենտրոնական դերակատարումն ու կոչ արել դադարեցնել կրակն Արցախում Այսօր, 00:32 Ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում. Նիկոլ Փաշինյան 29/09/2020 23:55 ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից 29/09/2020 23:08 Այս պահին մեր կորուստներն ամփոփվում են, կներկայացնենք առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 22:42 Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 22:01 Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (Տեսանյութ) 29/09/2020 21:58 Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով. Զոհրաբ Մնացականյան 29/09/2020 21:55 Այս գիշեր բարձր ռադիացիայի տարածման մասին լուրը կեղծ է 29/09/2020 21:51 Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում. ՊԲ փոխհրամանատար 29/09/2020 21:41 ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ 29/09/2020 21:35 Սմոյան Հայկ Կարենի. Արծրուն Հովհաննիսյանը «Հովազ 1» դիրքի ավագի անունն է նշել 29/09/2020 21:32 Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ. հարուցվել է քրգործ 29/09/2020 21:22 Բարձրաստիճան նախկին զինվորականները հավաստիացրել են՝ կներդնեն բոլոր ջանքերն ազատ, անկախ ու անվտանգ Արցախի գոյությունն ապահովելու համար 29/09/2020 21:11 Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. ՀՀ վարչապետ 29/09/2020 21:10 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ 29/09/2020 21:00 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը 29/09/2020 20:56 Ադրբեջանական ուժերին չի հաջողվել ռազմական հաջողությունների հասնել Ղարաբաղում. Փաշինյան 29/09/2020 20:51 Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում (Տեսանյութ) 29/09/2020 20:48 ԱՄՆ վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ այս կոնֆլիկտից․ Բայդեն 29/09/2020 20:42 Վիրավոր զինվորներին Արցախից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ (Լուսանկարներ) 29/09/2020 20:41 Համաշխարհային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային լքել Հարավային Կովկասը. Փաշինյան 29/09/2020 20:39 Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ. Փաշինյան 29/09/2020 20:29 Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը՝ Secolo d’Italia-ին 29/09/2020 20:28 Ստեղծվել է կորոնավիրուսի ամենաարագ և էժան թեստը. ԱՀԿ 29/09/2020 20:14 ՊԲ-ն շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան (Տեսանյութ) 29/09/2020 20:12 Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ. Արարատ Միրզոյան 29/09/2020 20:03 Ստոլտենբերգը Վրաստանին հորդորել է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը 29/09/2020 19:53 21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, 3 զինծառայող՝ «Արիության համար» մեդալով 29/09/2020 19:48 Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 29/09/2020 19:42 Ադրբեջանական «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգերը տեղակայվում են բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին (Տեսանյութ) 29/09/2020 19:40 «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 19:32 Արմանը, Վարշամը, Գևորգը, Վահանն ու Գոռն Արցախում են. սահմանին ու թիկունքին զինվորագրված հայտնիները 29/09/2020 19:29 ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից 29/09/2020 19:27 «Ադրբեջանը կրկին ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով». Քերոլայն Քոքս 29/09/2020 19:25 Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 29/09/2020 19:09 Ադրբեջանի՝ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով. Մնացականյանի նամակը՝ Գուտերեշին 29/09/2020 19:02 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան Ադրբեջանի փորձերին. Նիկոլ Փաշինյան 29/09/2020 19:00 Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը 29/09/2020 18:57 ՀՀ դեսպանը խոսել է Ռուսաստանի ԱԳՆ կատարած այցի մասին 29/09/2020 18:33 Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ 29/09/2020 18:26 «Խփելու ենք էնքան, մինչև ուշքի գան». Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են կամավորներին (Տեսանյութ) 29/09/2020 18:14 Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ. Արմեն Գրիգորյան 29/09/2020 18:06 ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ. Ուրիխանյան 29/09/2020 17:59 Հայաստանի օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է 29/09/2020 17:56 Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 29/09/2020 17:51 ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 29/09/2020 17:49 Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում. Զոհրաբ Մնացականյան 29/09/2020 17:48 Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. ՊԲ (Տեսանյութ) 29/09/2020 17:45 «Կպա՜վ». ադրբեջանական «Орбитер-1K» ԱԹՍ-ի խոցումը (Տեսանյութ) 29/09/2020 17:39 Անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու ուղղությամբ. 13 կուսակցությունների հայտարարությունը 29/09/2020 17:36 Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 17:34 ՌԴ Պետդուման ընդունել է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություն 29/09/2020 17:27 ԵԽ փոխնախագահը դատապարտել է Էրդողանի հռետորաբանությունն ու Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի գործողություններին 29/09/2020 17:12 Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզում թիրախավորել է Վարդենիս քաղաքը, Մեծ Մասրիկը և ևս մեկ գյուղ. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 16:56 Ղարաբաղի հայերի մոտիվացիան թույլ չի տալիս ավելի լավ զինված Ադրբեջանին առաջ շարժվել. ռազմական փորձագետ 29/09/2020 16:44 Տեղի ունեցածը հանցագործություն է․ «Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ ԼՂ շուրջ պատերազմի վերսկսման մասին 29/09/2020 16:32 Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը 29/09/2020 16:19 Ռուսաստանի հայերը առաջիկայում հատուկ չարտերային թռիչքով հումանիտար օգնություն կուղարկեն Հայաստան 29/09/2020 16:08 Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը 29/09/2020 16:05 Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների հետ 29/09/2020 15:58 Վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները. Վիկտոր Բիյագովի ելույթը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին 29/09/2020 15:57 Մեր հրետանավորներն ականանետով տանկ են խոցել 29/09/2020 15:42 Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարօրինակ հաղորդագրությունները կեղծ հեռախոսահամարներից են և խուճապ ստեղծելու նպատակ ունեն. ԱԱԾ 29/09/2020 15:33 Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ 29/09/2020 15:31 Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ 29/09/2020 15:28 Մոսկվան հետևում է Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մասին լուրերին 29/09/2020 15:26 Պեսկով. Մոսկվան վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 29/09/2020 15:22 Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (Լուսանկարներ) 29/09/2020 15:19 Ադրբեջանի կիրառած հարվածային ԱԹՍ-ի մնացորդները (Տեսանյութ) 29/09/2020 15:16 Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում հակառակորդի ուղղաթիռը (Տեսանյութ) 29/09/2020 15:14 Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը 29/09/2020 15:03 Թեհրան. Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են օգնել Բաքվին և Երևանին գտնել խաղաղ ելք 29/09/2020 14:55 Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ. Աննա Հակոբյան 29/09/2020 14:50 Հակառակորդի ևս մի ԱԹՍ է խոցվել (Տեսանյութ) 29/09/2020 14:29 Կիպրոսն անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ 29/09/2020 14:25 Պոմպեոն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում 29/09/2020 14:18 Արցախի պատասխան կրակը Ադրբեջանի ԶՈՒ-ի ուղղությամբ (Տեսանյութ) 29/09/2020 14:03 Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է սահմանային իրավիճակը 29/09/2020 14:00 Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի. Հենրիխ Մխիթարյան 29/09/2020 13:54 Պետդուման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը 29/09/2020 13:52 Մոսկվայի իշխանությունները հայտարարել են դպրոցական երկշաբաթյա արձակուրդի մասին 29/09/2020 13:45 Կյանքը՝ Ստեփանակերտում. Լուսանկարներ 29/09/2020 13:36 ԱԱԾ-ն հորդորում է զգուշանալ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ կեղծ հայտարարություններից 29/09/2020 13:29 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք 29/09/2020 13:20 Միրոնովը հնարավոր է համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մուտքը 29/09/2020 13:17 Օգնությունը պետք է լինի նպատակային, այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 13:13 Հակառակորդը կորցրել է ևս 5 տանկ, 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ 29/09/2020 13:09 Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ 29/09/2020 13:06 Հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը