Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին

04/08/2020 11:45

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին։ Դրանք ներկայացված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։

Համոզված ենք, որ այդ աշխատանքներն ուղղված են հաջորդ սերունդներին ինքնության գիտակցությամբ, ազգային, մարդկային, հասարակական, հոգևոր և մշակութային արժեքների ու ավանդույթների ընկալումով դաստիարակելու նպատակին։ Միաժամանակ նրանց մոտ պետք է մշակվեն անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որպեսզի նրանք հաջողությամբ հասնեն իրենց անհատական նպատակներին` իրենց ներդրումը բերելով ազգի ու հայրենիքի սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենիքի բոլոր բնագավառների զարգացման ու բարգավաճմանն ուղղված ազգային կրթության արդյունավետության համար այս փոխլրացնող երկու նպատակների անքակտելի համատեղումը հիմք նկատելով ենք մենք ուսումնասիրել առաջադրված չափորոշիչներն ու ուսումնական տարբեր փուլերի շրջանավարտներից ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:

Համոզված ենք նաև, որ ծրագրային փուլում գտնվող այս աշխատանքը կարիքն ունի երկարաշունչ ուսումնասիրության ու մասնագիտական խմբերի համադրված ներդրման, որոնք բնականաբար պետք է ներառեն մեր ազգային հարուստ ժառանգությունը կազմող պատմական, հոգևոր ու մշակութային դարավոր հարստությունն ու մանկավարժական փորձառությունը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են մեր ազգային կրթության հիմնատարրերը:

Հետևաբար ցանկանում ենք ներկայացնել մեր առաջարկությունն  ու մտքերը առաջադրված չափորոշիչներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման մասին` ընդգծելով հատկապես մեզ համար առաջնահերթ ազգային ինքնության գիտակցության, հայրենասիրության և հոգևոր ու բարոյական արժեքների մշակման համար անհրաժեշտ նախադրյալները:

Մասնավորաբար նկատի ունենք հայրենի պետության դերի առնչությամբ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի և, ի մասնավորի, սփյուռքահայ համայնքների ընկալումն ու անկախ հայրենիքի իրականությունից բխող կրթական համակարգից ակնկալվող արդյունքների կարևորութունը, որպես սփյուռքահայության ազգապահպանման երաշխիք ու հայրենադարձության գործոն:

Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումներ շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար:

Հարցը վերաբերում է հանրակրթական հաստատություններում առանձին դասավանդվող առարկաներին, այդ թվում Հայ եկեղեցու պատմության, հայրենագիտություն և հասարակական գիտությունների մյուս բնագավառներին, որով նոր չափորոշիչների համաձայն հայ ժողովուրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունն ու հասարակական կյանքի ոլորտները կրտսեր դասարանների փուլում ներկայացվելու են մեկ առարկայով, իսկ ավագ դասարանների փուլում՝ առանձին առարկաներով:

Հատկապես սփյուռքում մեր տասնամյակների կրթական գործունեության փորձառությամբ խորապես համոզված ենք, որ առաջնահերթություն պետք է ունենան հայրենագիտական նյութերը: Կրթական համակարգը կառուցված պետք է լինի մատաղ սերնդին ազգասիրության, հայրենասիրության, ավանդապահության ու հոգևոր ու բարոյական արժեքների ըմբռնմամբ դաստիարակելու տեսլականով: Դպրոցը հետևողական ջանքերով ու համապատասխան ծրագրով աշակերտների մտքերում և հոգիներում պետք է դրոշմի մեր պետականության, ազգային պատկանելիության, հողի ու հայրենիքի սրբության խորագույն հասկացությունները։ Այդպիսով  նրանք  քաջածանոթ կլինեն  մեր պատմությանը, կունենան քաղաքացիական պարտականության գիտակցություն և հայրենիքի հանդեպ նվիրումի հզոր զգացմունքներ, պատրաստ ու ինքնության գիտակցությամբ, որպես հայության ինքնուրույն մշակույթի և պատմական ժառանգության կրողներ հպարտությամբ իրենց արժանավոր տեղը գրավելու աշխարհում:

Երկրորդը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Որոշ առարկաների պարագայում համադրված դասավանդման մեթոդն անշուշտ ունի իր կրթական առավելությունները, առարկաների համակարգված, համապարփակ ու միահյուսված դասավանդման առումով, ինչ որ առավել ճկունություն ու ստեղծարար մոտեցումների հնարավորություն է ընձեռում դպրոցներին ու ուսուցիչներին, ուսանողներին առիթ տալով նաև կողմնորոշվելու իրենց հետաքրքրությունների գծով:

Բայց և այնպես մենք համոզված ենք, որ նկատի պետք է ունենալ Հայ  Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունը իբրև հայ ժողովրդի ազգային եկեղեցի` մանավանդ հայ ժողովրդի հոգևոր կյանքում մեր ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գծով Հայ եկեղեցու ազգային բացառիկ առաքելությունը հստակորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:

Գնահատելով նաև հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ որպես ազգային եկեղեցի ու առանցքային բաղադրիչ նրա առկայությունը, ինչպես նաև ավելի քան 1700 տարիների պատմական դերը հայ ժողովուրդի կյանքում, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը, որպես առանձին առարկա, հոգեբանական ու խորհրդանշական հատուկ կշիռ է ստացել: Ընդգծում ենք, որ խոսքը չի վերաբերում կրոնի դասավանդմանը, այլ Հայ եկեղեցու պատմական դերին, որի դասավանդումը հանրային դպրոցներում, համոզված ենք, մեծապես նպաստել է հայ աշակերտների ինքնության գիտակցության մշակմանը:

Ցանկանում ենք մատնանշել, որ մենք հստակորեն զատորոշում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերը իբրև ազգային կառույց և հայ ինքնության բաղադրիչ հանրային կյանքում նրա հոգևոր դերի և հավատքի քարոզչության հասկացությունից: Մենք կողմնակից ենք մեր անկախ պետականության իրականությունում կրոնի ու պետության տարանջատման սկզբունքին: Նախանձախնդիր ենք նաև, որ Հայ Եկեղեցին իր հոգևոր գործունեությունն իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, քայլ պահելով ժամանակի ու սերունդների փոփոխվող կարիքների ու ակնկալությունների հետ:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ներկայիս, բոլոր քրիստոնյա եկեղեցիների ու կրոնական կառույցների նման, կանգնած է ժողովրդի կյանքում իր ներկայության և հոգևոր դերի արդյունավետության հետ կապված մարտահրավերների առջև: Ինչպես բազմամիլիոն հետևորդներ ունեցող համաշխարհային մյուս եկեղեցիները, մեր եկեղեցին նույնպես հետամուտ պետք է լինի այդ ուղղությամբ անհրաժեշտ բարեկարգումների իրականացմանը: Նույն այդ հանգամանքով եկեղեցին պետք է վայելի նաև հատուկ առանձնաշնորհումներ:

Որդեգրված չափորոշիչերը կարող են փորձարկված ու կատարելագործված լինել մի շարք երկրների կրթական կառույցների երկարամյա փորձով ու շարունակական բարեփոխումներով, սակայն իրենց ընդհանրական յուրահատկություններով տարբեր են մեր ժողովրդի պատմական դարավոր փորձառությամբ կազմավորված ազգային արժեքներից ու ժառանգությունից:

Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներինու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին: Նամանավանդ անհրաժեշտ է, որ դրանք պատշաճեցված լինեն մեր ժողովրդի ու հայրենիքի հատուկ կարիքներին, անցած պատմական ուղուն և սփյուռքումու հայրենիքում մեր ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին:

Մեր ակնկալությունն է, որ անկախ Հայաստանն իր պետական համալրված և ուժեղացված կառույցներով ու մեր ազգային եկեղեցին ժողովրդի կյանքում իր հոգևոր դերի բարձրությամբ, որպես մեր ազգային ինքնության երկու հիմնասյուներ, անջատաբար, բայց և համախորհուրդ ու ներդաշնակ գործակցությամբ հանդես գան իբրև մեր ժառանգության, մշակույթի, պատմության և ազգային ինքնության պահպանության երաշխավորներ:

Սփյուռքի համայնքներում ու հայրենիքում իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում կրթությունն իբրև ինքնության գիտակցության մշակման, բարեկեցության ու ազգապահպանման միջոց, եղել և մնում է ՀԲԸ Միության առաքելության հիմնասյուներից մեկը:

Ցեղասպանությունից առաջ ու մանավանդ հաջորդ տասնամյակներին վերապրած հայ ժողովրդի գոյապայքարում ՀԲԸ Միության ազգանվեր ծառայությունները քաջածանոթ են բոլորին՝ սեփական դպրոցների լայնատարած ցանցով, մշակութային, մարզական, արվեստների, մարդասիրական նախաձեռնությունների ու համայնքային կենտրոնների աշխույժ գործունեություններով, որոնք հանդիսացել են Արևմտյան սփյուռքի համայնքային կյանքի կազմակերպման հիմնաքարերը:

Միությունն իր ազգաշեն գործունեության ընթացքում խորապես ըմբռնած լինելով Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորությունը, հայ ժողովրդի ինքնության, հայ ազգի գոյապահպանման, դաստիարակության, հոգևոր ու բարոյական արժեքների մշակման ու համայնքային կյանքին ու հոգեմտավոր կազմավորման գործում միշտ գործակից ու աջակից է եղել նրան:

Անցնող տասնամյակներին մեր աշխարհասփյուռ համայնքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև ազգապահպանման պայքարում, քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումների պատճառով տարբեր բնույթի ծանր մարտահրավերներ են դիմագրավել ու դեռևս շարունակում են դիմագրավել: Միությունը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, քայլ է պահել սփյուռքի հայ համայնքների շարժերի, փոփոխվող պայմանների ու կարիքների հետ, մշակելով նոր միջոցառումներ, նախաձեռնություններ ու կրթական ծրագրեր, որոնք կազմավորվող նոր սերնդին ուղղակիորեն կապում են հայրենիքին:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հիմնադրության առաջին իսկ օրվանից պայքարել է հանուն հայրենիքի հզորացման ու հայրենի պետականության ամրապնդման, անկախ տիրող համակարգերից: Այդ պայքարը հաճախ եղել է ծանր զոհողությունների գնով, քաղաքական ուանվտանգության ծանր պայմանների տակ, հավատալով, որ հզոր հայրենիքն ու ուժեղ պետականությունը մեր ազգի գոյատևման գրավականներն են ու սփյուռքի հայության ազգապահպանման հիմնական հենարանը:

Հատկապես անկախությունից հետո շեշտվող ներկայությամբ, ՀԲԸՄ-ն գործունեությունների ծիրն ընդլայնել է Հայաստանում և Արցախում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Տասնամյակներ շարունակ տարբեր բնագավառներում շարունակվող օժանդակությունների կողքին, կրթական բնագավառում ՀԲԸ Միության նորագույն ու ամենածավալուն ծրագրերից կնշենք նրա դերը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրության ու զարգացման գործում, որի արդյունավետությունը տարածաշրջանում այսօր հայտնի է բոլորին:

Մայր Աթոռի հետ գործակցությամբ ու հովանավորությամբ մեր մասնակցությունը Հայորդյայց տների նախաձեռնությանը: Այս ծրագիրը նպաստում է հազարավոր պատանիների դաստիարակությանն ու տաղանդների մշակմանը՝ ավելի քան քսանհինգ տարի շարունակվող գործունեությամբ, որն ինքնին կրթական ոլորտի հիմնարար ներդրում է:

Նշում ենք նաև Հայկական վիրտուալ համալսարանը, որը հիմնվել է ՀԲԸՄ-ի հարյուրամյակի նախօրյակին և որն առցանց մուլտիմեդիա ուսուցման զարգացման գործում տեխնոլոգիական նորարարության առաջնորդող նախաձեռնություն է։ Համալսարանն իր կրթական ծրագրերի մշակման տասնհինգ տարիների փորձառությամբ, հնարավորություններով ու աշխարհատարած հասանելիությամբ այսօր դարձել է Հայաստանի կրթության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:

Միության կարևոր ներդրումներից է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանըցուցաբերած աջակցությունը, հատկապես Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերի հիմնադրմանը:

Վերոհիշյալների շարքին կարևոր գործունեություններ են նաև նախաձեռնողական-գործարարական կարողությունների մշակման, համայնքային կյանքում կանանց դերի հզորացման ու քաղաքացիական հասարակության զարգացման տարաբնույթ ծրագրերը: Միության շարունակվող ներդրումներից են նաև բարձրագույն կրթության հաստատություններին` Երևանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլ ազգային կառույցներին տրամադրված մշտական աջակցությունները, Ֆրանսիական համալսարանին, Մատենադարանի հրատարակություններին ու երիտասարդ գիտնականներին տրամադրված աջակցությունը, երիտասարդ հոգևորականների արտասահմանյան կրթության տրամադրվող և այլ բարձրագույն ուսման կրթաթոշակները:

Հետևաբար, ՀԲԸՄ-ն, որպես գլոբալ ազգային կազմակերպություն, ով հաղորդ է սփյուռքի համայնքների կյանքին ու քաջածանոթ է հայրենի իրականությանը, գործուն մասնակցություն է բերում Սփյուռք-Հայրենիք սերտ համագործակցության սատարող աշխատանքներին, քաջատեղյակ է նրանց փոխադարձ ակնկալություններին ու կարիքներին և ինչպես միշտ պատրաստ է այս փուլում իր մասնակցությունը բերելու հայրենի կառավարության ծրագրերին, ինչպես նաև կրթության նախարարության կողմից առաջարկության առկայության պարագայում, մասնակցել կրթական ծրագրերի մշակման աշխատանքներին։

Մեր թելադրությունն է նաև որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովոմանու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:

Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:

Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմաննու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը:

ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՆյուՅորք


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:49 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:35 «Ժողովուրդ»․ Ինչու իշխանությունները ընթացք չեն տալիս նախկին պաշտոնյաների դիմումին Այսօր, 09:33 «Հրապարակ»․ Կա՛մ իշխանությունում կադրեր չունեն, կա՛մ այլևս նախկինների բարեկամ լինելը խարան չեն համարում Այսօր, 09:29 «Ժողովուրդ»․ Այս օրերին կրկին ակտուալ է դարձել իրավիճակին ՀԱՊԿ-ի միջամտության հարցը Այսօր, 09:25 «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանը երկիրը չբաժանեց նախկինների ու ներկաների Այսօր, 09:24 «Ժողովուրդ»․ Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի. իսրայելցի քաղաքական գործիչ Այսօր, 09:20 «Հրապարակ»․ Զորահավաքից խուսափողները պատժվում են ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով Այսօր, 09:11 Փաստացի, մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ․ Արծրուն Հովհաննիսյան Այսօր, 08:06 Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահին հրետանային փոխհրաձգություն է. ՊՆ Այսօր, 08:03 ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին, և Հայաստանին զերծ մնալ ռազմական գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը Այսօր, 07:30 Ադրբեջանը շարունակում է կրել կենդանի ուժի կորուստներ (Տեսանյութ) Այսօր, 07:24 Banak.info. Ստեփանակերտում խոցվել է ադրբեջանական Harop տեսակի երկու ԱԹՍ (Լուսանկարներ) Այսօր, 07:09 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ կենտրոնական դերակատարումն ու կոչ արել դադարեցնել կրակն Արցախում Այսօր, 00:32 Ներկայիս գործընթացում Ռուսաստանը պահպանում է միանգամայն չեզոք դիրքորոշում. Նիկոլ Փաշինյան 29/09/2020 23:55 ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից 29/09/2020 23:08 Այս պահին մեր կորուստներն ամփոփվում են, կներկայացնենք առավոտյան. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 22:42 Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 22:01 Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (Տեսանյութ) 29/09/2020 21:58 Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով. Զոհրաբ Մնացականյան 29/09/2020 21:55 Այս գիշեր բարձր ռադիացիայի տարածման մասին լուրը կեղծ է 29/09/2020 21:51 Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում. ՊԲ փոխհրամանատար 29/09/2020 21:41 ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ 29/09/2020 21:35 Սմոյան Հայկ Կարենի. Արծրուն Հովհաննիսյանը «Հովազ 1» դիրքի ավագի անունն է նշել 29/09/2020 21:32 Ադրբեջանի զինված ուժերը ագրեսիվ պատերազմ են սանձազերծել և վարում նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ. հարուցվել է քրգործ 29/09/2020 21:22 Բարձրաստիճան նախկին զինվորականները հավաստիացրել են՝ կներդնեն բոլոր ջանքերն ազատ, անկախ ու անվտանգ Արցախի գոյությունն ապահովելու համար 29/09/2020 21:11 Արցախի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, իսկ ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. ՀՀ վարչապետ 29/09/2020 21:10 Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ 29/09/2020 21:00 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը 29/09/2020 20:56 Ադրբեջանական ուժերին չի հաջողվել ռազմական հաջողությունների հասնել Ղարաբաղում. Փաշինյան 29/09/2020 20:51 Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում (Տեսանյութ) 29/09/2020 20:48 ԱՄՆ վարչակազմը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ այս կոնֆլիկտից․ Բայդեն 29/09/2020 20:42 Վիրավոր զինվորներին Արցախից տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ (Լուսանկարներ) 29/09/2020 20:41 Համաշխարհային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային լքել Հարավային Կովկասը. Փաշինյան 29/09/2020 20:39 Բաքվի հետ բանակցությունների համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ. Փաշինյան 29/09/2020 20:29 Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը՝ Secolo d’Italia-ին 29/09/2020 20:28 Ստեղծվել է կորոնավիրուսի ամենաարագ և էժան թեստը. ԱՀԿ 29/09/2020 20:14 ՊԲ-ն շարունակում է վստահորեն ոչնչացնել ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան (Տեսանյութ) 29/09/2020 20:12 Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ. Արարատ Միրզոյան 29/09/2020 20:03 Ստոլտենբերգը Վրաստանին հորդորել է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը 29/09/2020 19:53 21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, 3 զինծառայող՝ «Արիության համար» մեդալով 29/09/2020 19:48 Տիգրան Ուլիխանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 29/09/2020 19:42 Ադրբեջանական «ՏՕՍ-1Ա» ծանր հրետանային համակարգերը տեղակայվում են բնակավայրում և այնտեղից կրակ բացում` կենդանի վահան դարձնելով իրենց իսկ քաղաքացիներին (Տեսանյութ) 29/09/2020 19:40 «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 19:32 Արմանը, Վարշամը, Գևորգը, Վահանն ու Գոռն Արցախում են. սահմանին ու թիկունքին զինվորագրված հայտնիները 29/09/2020 19:29 ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից 29/09/2020 19:27 «Ադրբեջանը կրկին ձեռնարկել է զանգվածային և անկանոն գրոհ ամբողջ ռազմաճակատի երկայնքով». Քերոլայն Քոքս 29/09/2020 19:25 Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 29/09/2020 19:09 Ադրբեջանի՝ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով. Մնացականյանի նամակը՝ Գուտերեշին 29/09/2020 19:02 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան Ադրբեջանի փորձերին. Նիկոլ Փաշինյան 29/09/2020 19:00 Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը 29/09/2020 18:57 ՀՀ դեսպանը խոսել է Ռուսաստանի ԱԳՆ կատարած այցի մասին 29/09/2020 18:33 Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ 29/09/2020 18:26 «Խփելու ենք էնքան, մինչև ուշքի գան». Տիգրան Ավինյանն ու Արայիկ Հարությունյանը հանդիպել են կամավորներին (Տեսանյութ) 29/09/2020 18:14 Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարները մտահոգություն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ. Արմեն Գրիգորյան 29/09/2020 18:06 ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ. Ուրիխանյան 29/09/2020 17:59 Հայաստանի օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է 29/09/2020 17:56 Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը 29/09/2020 17:51 ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 29/09/2020 17:49 Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում. Զոհրաբ Մնացականյան 29/09/2020 17:48 Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ. ՊԲ (Տեսանյութ) 29/09/2020 17:45 «Կպա՜վ». ադրբեջանական «Орбитер-1K» ԱԹՍ-ի խոցումը (Տեսանյութ) 29/09/2020 17:39 Անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքելու ուղղությամբ. 13 կուսակցությունների հայտարարությունը 29/09/2020 17:36 Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 17:34 ՌԴ Պետդուման ընդունել է Լեռնային Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություն 29/09/2020 17:27 ԵԽ փոխնախագահը դատապարտել է Էրդողանի հռետորաբանությունն ու Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի գործողություններին 29/09/2020 17:12 Հակառակորդը ՀՀ Գեղարքունիքի մարզում թիրախավորել է Վարդենիս քաղաքը, Մեծ Մասրիկը և ևս մեկ գյուղ. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 16:56 Ղարաբաղի հայերի մոտիվացիան թույլ չի տալիս ավելի լավ զինված Ադրբեջանին առաջ շարժվել. ռազմական փորձագետ 29/09/2020 16:44 Տեղի ունեցածը հանցագործություն է․ «Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ ԼՂ շուրջ պատերազմի վերսկսման մասին 29/09/2020 16:32 Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը 29/09/2020 16:19 Ռուսաստանի հայերը առաջիկայում հատուկ չարտերային թռիչքով հումանիտար օգնություն կուղարկեն Հայաստան 29/09/2020 16:08 Վերադառնալ բանակցությունների սեղան և կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել. Սամվել Կարապետյանի հայտարարությունը 29/09/2020 16:05 Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների հետ 29/09/2020 15:58 Վճռական ենք չեզոքացնել թուրք-ադրբեջանական դաշինքի մտադրությունները. Վիկտոր Բիյագովի ելույթը ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստին 29/09/2020 15:57 Մեր հրետանավորներն ականանետով տանկ են խոցել 29/09/2020 15:42 Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարօրինակ հաղորդագրությունները կեղծ հեռախոսահամարներից են և խուճապ ստեղծելու նպատակ ունեն. ԱԱԾ 29/09/2020 15:33 Արցախի ՄԻՊ-ը հորդորել է ԿԽՄԿ ներկայացուցչին աշխատանքներ տանել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի խաղաղ բնակչության մարդասիրական կարիքների գնահատման ուղղությամբ 29/09/2020 15:31 Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը. ՊԲ 29/09/2020 15:28 Մոսկվան հետևում է Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մասին լուրերին 29/09/2020 15:26 Պեսկով. Մոսկվան վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը 29/09/2020 15:22 Հրետակոծության հետևանքով Ստեփանակերտում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ (Լուսանկարներ) 29/09/2020 15:19 Ադրբեջանի կիրառած հարվածային ԱԹՍ-ի մնացորդները (Տեսանյութ) 29/09/2020 15:16 Ինչպես է ՊԲ-ն ոչնչացնում հակառակորդի ուղղաթիռը (Տեսանյութ) 29/09/2020 15:14 Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը 29/09/2020 15:03 Թեհրան. Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են օգնել Բաքվին և Երևանին գտնել խաղաղ ելք 29/09/2020 14:55 Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ. Աննա Հակոբյան 29/09/2020 14:50 Հակառակորդի ևս մի ԱԹՍ է խոցվել (Տեսանյութ) 29/09/2020 14:29 Կիպրոսն անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ 29/09/2020 14:25 Պոմպեոն հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում 29/09/2020 14:18 Արցախի պատասխան կրակը Ադրբեջանի ԶՈՒ-ի ուղղությամբ (Տեսանյութ) 29/09/2020 14:03 Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղարի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է սահմանային իրավիճակը 29/09/2020 14:00 Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի. Հենրիխ Մխիթարյան 29/09/2020 13:54 Պետդուման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել կրակը 29/09/2020 13:52 Մոսկվայի իշխանությունները հայտարարել են դպրոցական երկշաբաթյա արձակուրդի մասին 29/09/2020 13:45 Կյանքը՝ Ստեփանակերտում. Լուսանկարներ 29/09/2020 13:36 ԱԱԾ-ն հորդորում է զգուշանալ դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ կեղծ հայտարարություններից 29/09/2020 13:29 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 314 նոր դեպք 29/09/2020 13:20 Միրոնովը հնարավոր է համարում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մուտքը 29/09/2020 13:17 Օգնությունը պետք է լինի նպատակային, այս պահին սնունդ հավաքելու իմաստ չկա. Արծրուն Հովհաննիսյան 29/09/2020 13:13 Հակառակորդը կորցրել է ևս 5 տանկ, 11 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ 82Ա, ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ․ ՊԲ 29/09/2020 13:09 Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ

Տվյալ բաժնի վերջին նյութերը