«Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են

04/08/2020 11:28

«Կառավարությունն իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, սրիկայական մարտավարություն է իրականացնում. բայց Ամուլսարը սար է մնալու». Քաղաքական ու հասարակական գործիչները վրդովված են


Վաղ առավոտից լարված իրավիճակ է Ամուլսարի տարածքում։ Լիդիանի վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է իրենց տեղից ու փոխարենը դրել իրենցը։

Սա առաջացրել է հասարակական ու քաղաքական տարբեր գործիչների զայրույթը։

«Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրին՝ գրելով, թե Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում.

«Կառավարությունը հրապարակավ իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, իբրև թե տեղյակ չէ, որ Լիդիանի վարձած պահնորդական ծառայությունն ինքն իրեն ոստիկանության լիազորություններ վերապահելով ինքնիրավչություն է անում և այս գիշեր տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները ու դրանց փոխարեն իր տնակներն է տեղադրել։

«Ապուշ չեզոք և անտեղյակ» լինելով հանդերձ, ոստիկանական ուժ է կուտակում այդ տարածքում, որպեսզի քաղաքացիները չկարողանան խափանել Լիդիանի պահնորդների անօրինական գործողությունները։

Ըստ էության կառավարությունը Լիդիանի համար հիմքեր է ստեղծում, որ նա կարողանա դիմել արբիտրաժ։ Եթե ասեք, որ դա պետական շահերի նկատմամբ դավաճանություն է, առանձնապես սխալված չեք լինի։

Անմեղսունակությամբ ու անտեղյակությամբ քողածածկվող, իսկ իրականում՝ հիմնավոր կասկածի մակարդակով Ամուլսարի գործարքի մեջ կոռուպցիոն շահ ունեցող իբրև թե հեղափոխական և արդար ու մաքուր այս կառավարությունն անցնում է բոլոր սահմանները։

Հարկավ, Ամուլսարը եզակի օրինակ չէ, այլ ընդամենը մեր աչքերը լավագույնս բացող օրինակ է։

Առաջին իսկ օրվանից պետությունը կողքից և ընդդիմադիրի մոտեցմամբ կառավարող այս ժամիշխանները գործում են տանտիրոջ հագուստի տակ հավաբուն մտած աղվեսի նման և ընդամենը զբաղված են իրենց անձնական և խմբային շահերը բավարարելով, մինչդեռ պետության ռազմավարական շահերը հանձնել են Մոսկվային և օտար ու տեղական օլիգարխիային։

Ի սկզբանե պետության կառավարման ամբողջ բեռը չստանձնելու սրանց ծրագիրը պետք է արդեն պարզ լինի բոլորի համար։

Սրանք մակաբույծներ են, որոնց համար երկիրը կերակրատաշտ է։

Սրանք ընդամենը նպատակ ունեին ժողովրդի ուժով և ժողովրդին օգտագործելով նախկին մակաբույծներից խլել երկիրը հոշոտելու լծակները, սակայն, հանդիպելով Մոսկվայի հովանավորությամբ իրականացվող դիմադրության, ընկրկեցին, ընդունեցին Մոսկվայի դաշտում մնալու պայմանը ու նրա խաղի կանոնները և արդեն երկու տարի է, ինչ փորձում են նախկին մակաբույծների հետ միասին կիսել երկիրը։ Բնականաբար՝ մեծ մասը իրենց վերցնելու մտադրությամբ։

Դատաիրավական ամբողջ ֆարսն ու քաշքշուքը, որին ավելի քան երկու տարի ականատես ենք, իրականում երկիրը կիսելու քաշքշուք է։

Ներկա մակաբույծները թեպետ գործում են ժողովրդի անունից, բայց նրա կամքին և շահին հակառակ, ուստի իրականության մեջ հետզհետե կորցնում են ժողովրդի աջակցությունն ու դրանից սնվող ուժը։ Այդ մասին ի սկզբանե գիտեին Մոսկվայի հովանավորությունը վայելող նախկին մակաբույծները, ուստի, իրենց պատկերացմամբ, պատրաստվում են վռնդել այս ինքնակոչ աղվեսներին և վերականգնել թալանի իրենց մենաշնորհը։

Պատահական չէ, որ թեև Ամուլսարի նախագիծը համարվում է Արևմտյան պլուտոկրատիայի շահերի տիրույթին պատկանող, սակայն Մոսկվայի կամակատար նախկին մակաբույծները նույնքան ջերմեռանդ են այն իրագործելու հարցում։

Պատճառն այն է, որ երկուսն էլ առաջնորդվում են երկրի ընդերքն ու հարստությունն անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու նպատակով, ուստի ընդունում են օբյեկտի վերածված երկրի նկատմամբ ստեղծված արտաքին ազդեցության՝ թեկուզ հիմնական մասով ռուսական կողմը թեքված, ռազմավարական "հաշվեկշիռը"։

Եթե այսպես շարունակվի, երկիրը կդառնա անվերահսկելի գզվրտոցի ասպարեզ։

Դառնալով Ամուլսարին, ընդամենը պետք է հիշենք, որ Ամուլսարը ՀՀ ջրահավաք ավազանի պորտն է և այն հանքի վերածելու դեպքում երկիրը կդառնա թունավոր անապատ։ Հասկանանք և գործենք ըստ այդմ», - գրել է Վարուժան Ավետիսյանը։

Գրող, հրապարակախոս Նարինե Աբգարյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ, հարգելի Նիկոլ Փաշինյան։

Դիմում եմ որպես ձեզ սատարող մարդ եւ Հայաստանի քաղաքացի՝ խիստ անհանգստացած Ամուլսարի շուրջ ծավալվող իրավիճակով։
Ամուլսարը սոսկ սար չէ, այն մեր հեղափոխության խորհրդանիշն է և հավատն առ այն, որ մեր հայրենիքն արժանի է լույս ապագայի։

Հարգելի՛ պարոն վարչապետ, մենք հեռու ենք և հնարավորություն չունենք շրջափակել ու պատսպարել մեզնով Ամուլսարը։ Մենք հեռու ենք, ներքին թշնամին՝ մոտիկ։ Ամուլսարը դու՛ք եք, պարոն վարչապետ։ Մի թույլատրեք, որ անցյալի մղձավանջը վերադառնա։ Սար մնացեք, պարոն վարչապետ, Ամուլսար մնացեք։ Ուժ և խոհեմություն ձեզ և մեզ», - գրել է Նարինե Աբգարյանը։

Քաղաքագետ, վարչապետի նախկին խորհրդական Հայկ Մարտիրոսյանը գրել է.

«Իշխանությունը` ամենաբարձր օղակների մակարդակով ամեն բան անում է` Ամուլսարը հանք դարձնելու ուղղությամբ: Ամեն բան: Ամեն անբարոյական բան: Ամեն բարոյապես ազգադավ բան: Ամեն դավադիր դավաճան ներքին թշնամուն և սեփական երկիրը միայն ծախու տարածք դիտարկող ուժին հատուկ բան: Ամեն բան: Եվ անում է դա` օգտվելով համաճարակից:

Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ: Ազգադավ ուժերը բռնել են երկիրն արագ կործանման տանելու ճանապարհ: Մեր չեզոքությունն այլևս հանցագործության է համահավասարվելու: Լռելը նշանակում է հանցակից դառնալ Հայաստանի ոչնչացմանը:

Ամուլսարը սար է մնալու», - գրել է Հայկ Մարտիրոսյանը։

Ջերմուկցի բնապահպան Շիրակ Բունիաթյանն էլ հայտարարել է, որ ժամը 3:30-ից հավաքվում են Ջերմուկի տաքսիների կանգառում և շարժվում են Ամուլսարի իրենց «պոստերը»։

«Մենք գնալու ենք մեր կանանց ու երեխաների հետ։
Ցանկացած սադրանք կամ բռնություն արժանանալու է կոշտ պատասխանի։ 

Ջերմուկցիներ ինչքան էլ մյուս բնակավայրերից գան, մենք առաջին հերթին պիտի դուրս գանք, նոր հույս դնենք մյուսների գալու վրա։ Թասիբով։ Ամուլսարի կանգուն մնալուց է կախված մեր ապագան ու երեխաների առողջությունը», - գրել է Շիրակ Բունիաթյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը