04/08/2020 20:10
ԱՄՆ-ն կնվազեցնի զորքի քանակն Աֆղանստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կնվազեցնի զորքի քանակն Աֆղանստանում մինչև 4 հազար զինծառայող:
«Մենք շատ կարճ ժամանակահատվածում կկրճատենք զորքերի թիվը մինչև 8 հազար, ապա՝ 4 հազար զինծառակող: Այժմ մենք բանակցում ենք», - նշել է Դոնալդ Թրամփը՝ «Axios»-ին տված հարցազրույցում:
Նա հրաժարվել է նշել Աֆղանստանում զորքերի վերջնական կրճատման ճշգրիտ ամսաթիվը: