04/08/2020 11:20
Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազամատակարարումը օգոստոսի 5-ին կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: