04/08/2020 13:51
Այսօր նա պաշտոնավարում է, երբ ժամանակը գա, հեռանալու մասին կհայտարարի. Մարությանը՝ Մեսչյանի մասին
Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել է, որ գալիս է աշխատելու մոտավորապես երկու տարի ժամկետով, և շատ բնական է, որ մնում է իր խոստմանը հավատարիմ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադանալով Երևանի գլխավոր ճարտարապետի հեռանալու մասին մամուլի հրապարակումներին:
«Այսօր նա պաշտոնավարում է, երբ ժամանակը գա, հեռանալու մասին կհայտարարի: Բնական է, որ նա պետք է հեռանա իր դիմումի համաձայն», - ասաց նա:
Անդրադառնալով Մաշտոցի ուրակում շարունակվող շինարարությանը՝ քաղաքապետը նշեց, որ շինթույլտվությունից շեղումներ են եղել, վարույթ է սկսվել, տուգանքներ են նախատեսվում: