04/08/2020 12:44
Ես այս քաղաքի ամեն ծառի համար պատասխանատու եմ և կռիվ եմ տալու. Երևանի քաղաքապետ
Ես այս քաղաքի ամեն ծառի համար պատասխանատու եմ և կռիվ եմ տալու, բայց միևնույն ժամանակ պահանջել եմ գույքագրել Երևանի ոչ կենսունակ ծառերը: Դրանք այս պահին 500-ից ավելի են, Մաշտոցի պուրակում ծառահատման և սրճարան կառուցելու թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ անգամ դեպի Սարյան փողոց նոր ճանապարհ կառուցելիս թույլ չի տվել երթևեկությանը գրեթե խանգարող մի կենսունակ ծառի հատումը:
«Գնալով այդ ծառեր շատանում են: Ասել եմ, որ մի քանի մասնագետ օբյեկտիվ գնահատական տա: Ես սրճարաններ քանդելու որոշում եմ կայացնում, մեկ հոգու կպնելով՝ մեկ միլիոն մարդու լավություն եմ անում: Սա գերակա շահն է: Ես ամեն ինչ անում եմ օրենքի սահմանում և անելու եմ:
Ինձ համար գերակա է Երևանի բնապահպանությունը: Սա ամենափոշոտ քաղաքներից մեկն է: Մենք այնքան անելիք ունենք՝ նորմային հասնելու համար, որ գոնե մեր երեխաները կարողանան նորմալ օդ շնչել», - նշեց քաղաքապետը: