04/08/2020 13:55
Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից. Երևանի քաղաքապետ
Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը: Այս պահին երկփուլ մրցույթի պայմաններն են գրվում», - ասաց նա: