Եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք». Սերգեյ Սմբատյան

04/08/2020 21:05

Եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք». Սերգեյ Սմբատյան


Չնայած COVID 19-ով պայմանավորված աշխարհում ստեղծված մշակութային կաթվածին ու պարտադրված պարապուրդին՝ հուլիսի 10-ից 28-ը Երևանում միջազգային երաժշտական առցանց փառատոն էր ընթանում: «Music 20»-ն իրականացվեց Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով), Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սամբատյանի ջանքերով:

Aysor.am-ի հետ զրույցում Սերգեյ Սմբատյանը նկատեց՝ այս ձևաչափում սա առաջին փորձն էր, մեկտեղ հույս հայտնեց, որ «պանդեմիկ ձևաչափում» հանդես գալու անհրաժեշտություն այլևս չի լինի:

«Ամեն ինչ անցավ շատ ավելի լավ, քան ես էի պատկերացնում: Նվագախումբը ոգևորված է, դրսի հայտնի ու ճանաչված արտիստներն են շատ ոգևորված, աշխարհահռչակ մենակատարներ էին այստեղ. 23 հանրահայտ մենակատար ենք ունեցել, անսամբլներ: Հայաստանում էին Ալեքսանդր Գինդինը Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և այլ երաժիշտներ, ովքեր մեծ պահանջարկ ունեն: Հնչեցին հայ և այլազգի աշխարհահռչակ երաժիշտների գործեր: Իսկապես, շատ դժվար պայմաններում ու ժամանակներում կարողացանք միջազգային փառատոն կազմակերպել, ինչը բացարձակ հաջողություն է», - նշեց նա:

«Music 20»-ը կյանքի է կոչվել ընդամենը մեկ ամսվա ընթացքում: Ինչպես դիրիժորն է շեշտում՝ սա մարտահրավեր էր պանդեմիային, որից պատվով դուրս եկան: Պետական ֆինանսական աջակցություն չեն ստացել, ու պատճառը ոչ թե մերժումն է եղել, այլ՝ չդիմելը:

«Աբսուրդն այն էր, որ փառատոնը սկսեցինք պլանավորել հունիսի 15-ից հետո: Բայց կարողացանք ցույց տալ, որ սա այնքան առողջ ու պինդ գաղափար է, որ անգամ ժամանակն ի զորու չէ մեզ խանգարել: Երբ այս հարցով հանդիպեցինք Կարեն Ղազարյանին, նա անհավանական ոգևորություն հաղորդեց ինձ… Կազմակերպիչները մեր այն ընկերները, նվագախմբի գործընկերներն ու մտերիմներն են, ովքեր հավատում են, որ մեր ստեղծած ֆորմատները կարևոր են: Բիզնեսի համար այս ծանր պայմաններում էլ նրանք մեր կողքին եղան: Պետական ֆինանսական աջակցությույն չենք ստացել, քանի որ չենք դիմել: Մեզ թույլ չենք տվել այս ծանր պայմաններում պետությանը դիմել, կարծում եմ՝ դա բարոյական քայլ է, պետության խնդիրները հիմա առանց այդ էլ բավարար են», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Առցանց հեռարձակվող փառատոնը շուրջ 45 հազար դիտում է ապահովել: Երաժիշտը նկատում է՝ այդ 45 հազարը միայն այն մարդիկ են, ովքեր 19 օր շարունակ ամեն օր հետևել են համերգի ընթացքին:

«Կարծում եմ՝ դասական երաժշտության ասպարեզում դա անհավանական մեծ թիվ է: Եվ սա այն թիվն է, ովքեր մեզ հետ են եղել, ունկնդրել են համերգի ամբողջ ընթացքը՝ ինչպես հավատարիմ հանդիսատես: Բայց թվով շատ ավելի մեծ դիտորդներ փառատոնին միայն որոշակի օրերի են հետևել: Անկախ քննարկումներից կամ քննադատություններից՝ այս փառատոնն աշխարհի երաժիշտների ու երաժշտասերների ուշադրության կենտրոնում է եղել: Բոլորը տեսան, թե մեր երկրում նման պայմաններում ինչ ստեղծվեց», - ավելացրեց սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

Հրավիրյալների ցուցակում նախապես ընդգրկված էին նաև երաժիշտներ Մեքսիկայից, Սինգապուրից, սակայն նրանց գալը, պայմանավորված առկա իրավիճակով, հնարավոր չեղավ: Հարցին՝ Հայաստան ժամանելուց հետո երաժիշտները համապատասխան բժշկական զննության ենթարկվել և ինքնամեկուսացման շրջան անցե՞լ են, թե՞ ոչ, Սերգեյ Սմբատյանը պատասխանեց.

«Փառատոնն իրականացվել է՝ հարգելով ու կիրառելով այն բոլոր պայմանները, որոնք մեզ է ներկայացրել պարետատունը, այդ թվում՝ նաև կարանտին են անցել: Մենք նույնիսկ թարգմանել ու նախապես երաժիշտներին ենք տվել պարետատան ցուցումները, որպեսզի անձամբ ծանոթանան կանոններին մինչև այստեղ գալը: Դա էլ պատասխանատվություն է. եթե ուզում են գալ մեր երկիր, ուրեմն պետք է իմանան ու հարգեն մեր երկրի բոլոր օրենքները»:

Հարցին՝ հնարավոր է առցանց փառատոնային ձևաչափը նաև հետագայում շարունակվի, պատասխանեց.

«Առանց այս էլ, վերջին 6 տարիների ընթացքում մեր համերգների մեծ մասը պաշտոնական մեր էջի միջոցով հեռարձակում ենք: Դա մեզ համար վաղուց արդեն աշխատելաոճ է: Իհարկե, միայն օնլայն հանդիսաեսի համար համերգներ անելը մի քիչ անսովոր ու բարդ է, մենք սովոր ենք լեցուն դահլիճներին: Բայց ամեն դեպքում օնլայն հարթակը մեծ շուկա է, մեծ հնարավորություն՝ զարգանալու ու առավել մեծ հորիզոններ գրավելու»

Ի տարբերություն արվեստի բնագավառի շատ ներկայացուցիչների՝ Սերգեյ Սմբատյանը ստեղծված իրավիճակից չի դժգոհում: Ավելին, նրա խոսքով՝ խնդրի առկայությունն օգնում է առավել սթափ մտածել ու նոր հնարավորություններ փնտրել:

«Վստահ եմ՝ մյուս կոլեկտիվների համար էլ սա լավ հնարավորություն է, ուղղակի չեն գիտակցում: Շատ ազնիվ կլինի, եթե բոլորը գիտակցեն, թե ինչ հնարավորություն կա հիմա հայաստանյան ու դրսի շուկայում ու ինչպես կարող են դա ճիշտ օգտագործել: Չէ՞ որ աշխարհը նոր առաջարկների է սպասելու այսուհետ, ինչը հրաշալի հնարավորություն է: Այդկերպ նրանք, որպես կոլեկտիվ, կշահեն: Ցավոք, ավելի շատ մտածում են ոչ թե ինչ անելու, այլ՝ ինչ ասելու մասին, կարծելով, թե ավելի յուրօրինակ կամ հետաքրքիր են այդպես: Հիմա ամենաթանկ բանը ժամանակն է: Ու եթե այս վիճակը տևի նույնիսկ մեկ տարի, չպետք է մեր կյանքի որակը «զեղչենք»: Եթե մենք արվեսի մարդիկ ենք, պետք է ամեն ինչ անենք, որ այդ արվեստը զարգանա՝ անկախ պայմաններից: Այս ֆիզիկական խնդիրները չպետք է ազդեն մեր մտածելակերպի որակի վրա», - վստահեցրեց երաժիշտը:

Սեպտեմբեր ամսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական համերգաշրջան է սկսում: Այս տարի նվագախումբը 15 տարեկան է դառնում: Աշնան սկզբին նախատեսվում է նաև «Արմենիա» երաժշտական միջազգային 4-րդ փառատոնը, որը նույնպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությունն է:

«Իհարկե, գլոբալ թշնամի ունենք՝ պանդեմիան, որի պլանների մասին չգիտենք: Անհավանական ջանքեր ենք ներդնում, որպեսզի առանց վնասվելու ու վնաս հասցնելու՝ ռիթմի մեջ մնանք: Գոնե օնլայն համերգները լինելու են, մեզ երաժշտություն պետք է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Սերգեյ Սմբատյանը:

Հատկանշական է, որ չնայած գերակտիվ գործունեությանն ու դրսից բազմաթիվ հյուրերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բոլոր անդամներն առողջ են ու խուսափել են կորոնավիրուսից: Սերգեյ Սմբատյանի վստահեցմամբ՝ իրենց այդ հարցում օգնել է համավարակի տարածումը կանխելուն միտված կանոնների ճշգրիտ պահպանումը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել Այսօր, 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» Այսօր, 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան Այսօր, 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը Այսօր, 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ Այսօր, 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից Այսօր, 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Այսօր, 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան Այսօր, 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո Այսօր, 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ Այսօր, 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ Այսօր, 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ