Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին

04/08/2020 11:45

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանի հանրակրթական չափորոշիչների մասին։ Դրանք ներկայացված են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին։

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր ազգային առաքելությունից բխող հանձնառությամբ ուշադրությամբ հետևում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախաձեռնված Հայաստանի հանրակրթության համակարգում որակական փոփոխություններ իրականացնելու գործընթացին։ Մեր ազգային ինքնության, հոգևոր և մշակութային արժեքների ու պատմական ժառանգության վերաբերյալ այս ծրագրային փոփոխություններն իրենց լրջագույն հետևանքները կարող են ունենալ ինչպես հայրենի, նույնպես սփյուռքի հայության համար։

Համոզված ենք, որ այդ աշխատանքներն ուղղված են հաջորդ սերունդներին ինքնության գիտակցությամբ, ազգային, մարդկային, հասարակական, հոգևոր և մշակութային արժեքների ու ավանդույթների ընկալումով դաստիարակելու նպատակին։ Միաժամանակ նրանց մոտ պետք է մշակվեն անհրաժեշտ հմտություններ և կարողություններ, որպեսզի նրանք հաջողությամբ հասնեն իրենց անհատական նպատակներին` իրենց ներդրումը բերելով ազգի ու հայրենիքի սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենիքի բոլոր բնագավառների զարգացման ու բարգավաճմանն ուղղված ազգային կրթության արդյունավետության համար այս փոխլրացնող երկու նպատակների անքակտելի համատեղումը հիմք նկատելով ենք մենք ուսումնասիրել առաջադրված չափորոշիչներն ու ուսումնական տարբեր փուլերի շրջանավարտներից ակնկալվող ուսումնառության վերջնարդյունքները:

Համոզված ենք նաև, որ ծրագրային փուլում գտնվող այս աշխատանքը կարիքն ունի երկարաշունչ ուսումնասիրության ու մասնագիտական խմբերի համադրված ներդրման, որոնք բնականաբար պետք է ներառեն մեր ազգային հարուստ ժառանգությունը կազմող պատմական, հոգևոր ու մշակութային դարավոր հարստությունն ու մանկավարժական փորձառությունը, որոնք դարեր շարունակ հանդիսացել են մեր ազգային կրթության հիմնատարրերը:

Հետևաբար ցանկանում ենք ներկայացնել մեր առաջարկությունն  ու մտքերը առաջադրված չափորոշիչներին առնչվող ուսումնական ծրագրերի մշակման մասին` ընդգծելով հատկապես մեզ համար առաջնահերթ ազգային ինքնության գիտակցության, հայրենասիրության և հոգևոր ու բարոյական արժեքների մշակման համար անհրաժեշտ նախադրյալները:

Մասնավորաբար նկատի ունենք հայրենի պետության դերի առնչությամբ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի և, ի մասնավորի, սփյուռքահայ համայնքների ընկալումն ու անկախ հայրենիքի իրականությունից բխող կրթական համակարգից ակնկալվող արդյունքների կարևորութունը, որպես սփյուռքահայության ազգապահպանման երաշխիք ու հայրենադարձության գործոն:

Չափորոշիչների և ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ առաջադրված ծրագրային փոփոխությունների շրջանակում նախատեսվում են առարկաների կրճատում ու վերադասավորումներ, որոնք հանրային քննարկումների առարկա են դարձել, արծարծելով նաև տարբեր մտահոգություններ այդ փոփոխությունների համար հիմք ծառայող տրամաբանության, կրթական մոտեցումների ու համաշխարհայնացման դրսևորումներ շուրջ: Այս երևույթն առավել ևս շեշտում է մեր այն համոզումը, որ անհրաժեշտ է առարկաների ընտրության, համապատասխան տարիքային փուլերի ու դասաժամերի բաշխման և ուսուցման միջոցառումների որդեգրման ու  վերապատրաստման աշխատանքները կատարվեն մասնագետների լայն ներգրավվածությամբ և համագործակցությամբ` ավելի երկար ժամանակ հատկացնելով ուսումնասիրության ու քննարկումների համար:

Հարցը վերաբերում է հանրակրթական հաստատություններում առանձին դասավանդվող առարկաներին, այդ թվում Հայ եկեղեցու պատմության, հայրենագիտություն և հասարակական գիտությունների մյուս բնագավառներին, որով նոր չափորոշիչների համաձայն հայ ժողովուրդի պատմությունը, մշակույթը, կրոնը, աշխարհագրությունն ու հասարակական կյանքի ոլորտները կրտսեր դասարանների փուլում ներկայացվելու են մեկ առարկայով, իսկ ավագ դասարանների փուլում՝ առանձին առարկաներով:

Հատկապես սփյուռքում մեր տասնամյակների կրթական գործունեության փորձառությամբ խորապես համոզված ենք, որ առաջնահերթություն պետք է ունենան հայրենագիտական նյութերը: Կրթական համակարգը կառուցված պետք է լինի մատաղ սերնդին ազգասիրության, հայրենասիրության, ավանդապահության ու հոգևոր ու բարոյական արժեքների ըմբռնմամբ դաստիարակելու տեսլականով: Դպրոցը հետևողական ջանքերով ու համապատասխան ծրագրով աշակերտների մտքերում և հոգիներում պետք է դրոշմի մեր պետականության, ազգային պատկանելիության, հողի ու հայրենիքի սրբության խորագույն հասկացությունները։ Այդպիսով  նրանք  քաջածանոթ կլինեն  մեր պատմությանը, կունենան քաղաքացիական պարտականության գիտակցություն և հայրենիքի հանդեպ նվիրումի հզոր զգացմունքներ, պատրաստ ու ինքնության գիտակցությամբ, որպես հայության ինքնուրույն մշակույթի և պատմական ժառանգության կրողներ հպարտությամբ իրենց արժանավոր տեղը գրավելու աշխարհում:

Երկրորդը վերաբերում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկային: Որոշ առարկաների պարագայում համադրված դասավանդման մեթոդն անշուշտ ունի իր կրթական առավելությունները, առարկաների համակարգված, համապարփակ ու միահյուսված դասավանդման առումով, ինչ որ առավել ճկունություն ու ստեղծարար մոտեցումների հնարավորություն է ընձեռում դպրոցներին ու ուսուցիչներին, ուսանողներին առիթ տալով նաև կողմնորոշվելու իրենց հետաքրքրությունների գծով:

Բայց և այնպես մենք համոզված ենք, որ նկատի պետք է ունենալ Հայ  Առաքելական Եկեղեցու առանձնահատկությունը իբրև հայ ժողովրդի ազգային եկեղեցի` մանավանդ հայ ժողովրդի հոգևոր կյանքում մեր ազգային մշակույթի ու ինքնության պահպանման գծով Հայ եկեղեցու ազգային բացառիկ առաքելությունը հստակորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում:

Գնահատելով նաև հայ ժողովրդի ինքնագիտակցության մեջ որպես ազգային եկեղեցի ու առանցքային բաղադրիչ նրա առկայությունը, ինչպես նաև ավելի քան 1700 տարիների պատմական դերը հայ ժողովուրդի կյանքում, Հայ եկեղեցու պատմության դասավանդումը, որպես առանձին առարկա, հոգեբանական ու խորհրդանշական հատուկ կշիռ է ստացել: Ընդգծում ենք, որ խոսքը չի վերաբերում կրոնի դասավանդմանը, այլ Հայ եկեղեցու պատմական դերին, որի դասավանդումը հանրային դպրոցներում, համոզված ենք, մեծապես նպաստել է հայ աշակերտների ինքնության գիտակցության մշակմանը:

Ցանկանում ենք մատնանշել, որ մենք հստակորեն զատորոշում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դերը իբրև ազգային կառույց և հայ ինքնության բաղադրիչ հանրային կյանքում նրա հոգևոր դերի և հավատքի քարոզչության հասկացությունից: Մենք կողմնակից ենք մեր անկախ պետականության իրականությունում կրոնի ու պետության տարանջատման սկզբունքին: Նախանձախնդիր ենք նաև, որ Հայ Եկեղեցին իր հոգևոր գործունեությունն իրականացնի առավելագույն արդյունավետությամբ, քայլ պահելով ժամանակի ու սերունդների փոփոխվող կարիքների ու ակնկալությունների հետ:

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, ներկայիս, բոլոր քրիստոնյա եկեղեցիների ու կրոնական կառույցների նման, կանգնած է ժողովրդի կյանքում իր ներկայության և հոգևոր դերի արդյունավետության հետ կապված մարտահրավերների առջև: Ինչպես բազմամիլիոն հետևորդներ ունեցող համաշխարհային մյուս եկեղեցիները, մեր եկեղեցին նույնպես հետամուտ պետք է լինի այդ ուղղությամբ անհրաժեշտ բարեկարգումների իրականացմանը: Նույն այդ հանգամանքով եկեղեցին պետք է վայելի նաև հատուկ առանձնաշնորհումներ:

Որդեգրված չափորոշիչերը կարող են փորձարկված ու կատարելագործված լինել մի շարք երկրների կրթական կառույցների երկարամյա փորձով ու շարունակական բարեփոխումներով, սակայն իրենց ընդհանրական յուրահատկություններով տարբեր են մեր ժողովրդի պատմական դարավոր փորձառությամբ կազմավորված ազգային արժեքներից ու ժառանգությունից:

Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներինու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին: Նամանավանդ անհրաժեշտ է, որ դրանք պատշաճեցված լինեն մեր ժողովրդի ու հայրենիքի հատուկ կարիքներին, անցած պատմական ուղուն և սփյուռքումու հայրենիքում մեր ժողովրդի դիմագրաված մարտահրավերներին:

Մեր ակնկալությունն է, որ անկախ Հայաստանն իր պետական համալրված և ուժեղացված կառույցներով ու մեր ազգային եկեղեցին ժողովրդի կյանքում իր հոգևոր դերի բարձրությամբ, որպես մեր ազգային ինքնության երկու հիմնասյուներ, անջատաբար, բայց և համախորհուրդ ու ներդաշնակ գործակցությամբ հանդես գան իբրև մեր ժառանգության, մշակույթի, պատմության և ազգային ինքնության պահպանության երաշխավորներ:

Սփյուռքի համայնքներում ու հայրենիքում իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում կրթությունն իբրև ինքնության գիտակցության մշակման, բարեկեցության ու ազգապահպանման միջոց, եղել և մնում է ՀԲԸ Միության առաքելության հիմնասյուներից մեկը:

Ցեղասպանությունից առաջ ու մանավանդ հաջորդ տասնամյակներին վերապրած հայ ժողովրդի գոյապայքարում ՀԲԸ Միության ազգանվեր ծառայությունները քաջածանոթ են բոլորին՝ սեփական դպրոցների լայնատարած ցանցով, մշակութային, մարզական, արվեստների, մարդասիրական նախաձեռնությունների ու համայնքային կենտրոնների աշխույժ գործունեություններով, որոնք հանդիսացել են Արևմտյան սփյուռքի համայնքային կյանքի կազմակերպման հիմնաքարերը:

Միությունն իր ազգաշեն գործունեության ընթացքում խորապես ըմբռնած լինելով Հայ Առաքելական Եկեղեցու դերի կարևորությունը, հայ ժողովրդի ինքնության, հայ ազգի գոյապահպանման, դաստիարակության, հոգևոր ու բարոյական արժեքների մշակման ու համայնքային կյանքին ու հոգեմտավոր կազմավորման գործում միշտ գործակից ու աջակից է եղել նրան:

Անցնող տասնամյակներին մեր աշխարհասփյուռ համայնքներն իրենց առօրյա կյանքում, ինչպես նաև ազգապահպանման պայքարում, քաղաքական, սոցիալական ու տնտեսական զարգացումների պատճառով տարբեր բնույթի ծանր մարտահրավերներ են դիմագրավել ու դեռևս շարունակում են դիմագրավել: Միությունը, միշտ հավատարիմ իր առաքելությանը, քայլ է պահել սփյուռքի հայ համայնքների շարժերի, փոփոխվող պայմանների ու կարիքների հետ, մշակելով նոր միջոցառումներ, նախաձեռնություններ ու կրթական ծրագրեր, որոնք կազմավորվող նոր սերնդին ուղղակիորեն կապում են հայրենիքին:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր հիմնադրության առաջին իսկ օրվանից պայքարել է հանուն հայրենիքի հզորացման ու հայրենի պետականության ամրապնդման, անկախ տիրող համակարգերից: Այդ պայքարը հաճախ եղել է ծանր զոհողությունների գնով, քաղաքական ուանվտանգության ծանր պայմանների տակ, հավատալով, որ հզոր հայրենիքն ու ուժեղ պետականությունը մեր ազգի գոյատևման գրավականներն են ու սփյուռքի հայության ազգապահպանման հիմնական հենարանը:

Հատկապես անկախությունից հետո շեշտվող ներկայությամբ, ՀԲԸՄ-ն գործունեությունների ծիրն ընդլայնել է Հայաստանում և Արցախում, իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահական և սոցիալ-տնտեսական ոլորտներում:

Տասնամյակներ շարունակ տարբեր բնագավառներում շարունակվող օժանդակությունների կողքին, կրթական բնագավառում ՀԲԸ Միության նորագույն ու ամենածավալուն ծրագրերից կնշենք նրա դերը Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրության ու զարգացման գործում, որի արդյունավետությունը տարածաշրջանում այսօր հայտնի է բոլորին:

Մայր Աթոռի հետ գործակցությամբ ու հովանավորությամբ մեր մասնակցությունը Հայորդյայց տների նախաձեռնությանը: Այս ծրագիրը նպաստում է հազարավոր պատանիների դաստիարակությանն ու տաղանդների մշակմանը՝ ավելի քան քսանհինգ տարի շարունակվող գործունեությամբ, որն ինքնին կրթական ոլորտի հիմնարար ներդրում է:

Նշում ենք նաև Հայկական վիրտուալ համալսարանը, որը հիմնվել է ՀԲԸՄ-ի հարյուրամյակի նախօրյակին և որն առցանց մուլտիմեդիա ուսուցման զարգացման գործում տեխնոլոգիական նորարարության առաջնորդող նախաձեռնություն է։ Համալսարանն իր կրթական ծրագրերի մշակման տասնհինգ տարիների փորձառությամբ, հնարավորություններով ու աշխարհատարած հասանելիությամբ այսօր դարձել է Հայաստանի կրթության նախարարության կարևոր գործընկերներից մեկը:

Միության կարևոր ներդրումներից է նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանըցուցաբերած աջակցությունը, հատկապես Գյումրու և Ստեփանակերտի մասնաճյուղերի հիմնադրմանը:

Վերոհիշյալների շարքին կարևոր գործունեություններ են նաև նախաձեռնողական-գործարարական կարողությունների մշակման, համայնքային կյանքում կանանց դերի հզորացման ու քաղաքացիական հասարակության զարգացման տարաբնույթ ծրագրերը: Միության շարունակվող ներդրումներից են նաև բարձրագույն կրթության հաստատություններին` Երևանի պետական համալսարանին, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին և այլ ազգային կառույցներին տրամադրված մշտական աջակցությունները, Ֆրանսիական համալսարանին, Մատենադարանի հրատարակություններին ու երիտասարդ գիտնականներին տրամադրված աջակցությունը, երիտասարդ հոգևորականների արտասահմանյան կրթության տրամադրվող և այլ բարձրագույն ուսման կրթաթոշակները:

Հետևաբար, ՀԲԸՄ-ն, որպես գլոբալ ազգային կազմակերպություն, ով հաղորդ է սփյուռքի համայնքների կյանքին ու քաջածանոթ է հայրենի իրականությանը, գործուն մասնակցություն է բերում Սփյուռք-Հայրենիք սերտ համագործակցության սատարող աշխատանքներին, քաջատեղյակ է նրանց փոխադարձ ակնկալություններին ու կարիքներին և ինչպես միշտ պատրաստ է այս փուլում իր մասնակցությունը բերելու հայրենի կառավարության ծրագրերին, ինչպես նաև կրթության նախարարության կողմից առաջարկության առկայության պարագայում, մասնակցել կրթական ծրագրերի մշակման աշխատանքներին։

Մեր թելադրությունն է նաև որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, շրջահայացությամբ, չափորոշիչներից բխող ծրագրերի մշակման, ուսուցման որակի ապահովոմանու առարկաների ընտրության աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների ու պատմության ու մշակույթի տարբեր բնագավառների, ինչպես նաև Հայ եկեղեցու պատմության ծրագրին առնչված Մայր Աթոռի կրթական ենթախմբի մասնագետների:

Կարևոր է նաև շարունակաբար իրազեկել հանրությանը, գիտակցելով փոփոխության ու նորարարության նկատմամբ նրա զգուշավորության, զգայնություններին ու մտահոգություններին:

Մեր անկեղծ ցանկությունն է նաև, որ Հայաստանի կրթական բարեփոխմաննու արդիականացմանը լծված կրթության նախարարության ջանքերը հաջողությամբ պսակեն, ի շահ մեր հավաքական նպատակների իրականացմանը:

ՀԲԸՄ-Ի ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՆյուՅորք


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ)