04/08/2020 13:27
Ստանում եմ 429 հազար դրամ, պարգևավճար չեմ ստանում, «ցեխ», ոչ էլ պանրի գործարան չունեմ. Հայկ Մարության
Մինչև քաղաքապետ դառնալը ես շատ հանգիստ էի ապրում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այժմ ստանում եմ 429 հազար դրամ, որը կազմում է իմ՝ նախկինում ստացած գումարների 5-10 տոկոսը: Ես պարգևավճար չեմ ստանում: Ես ոչ «ցեխ», ոչ էլ պանրի գործարան չունեմ: Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները՝ բացի մի քանի հեղինակային իրավունքների, և եկել եմ այստեղ՝ աշխատելու, եկել եմ՝ մի գործ անեմ», - ասաց նա: