04/08/2020 13:04
Օղակաձև այգու 98 տնտեսվարողից մեծ մասի պայմանագրերն ավարտից հետո դադարելու է գործել, տարածքներն անցնելու են համայնքին. Ավետ Պողոսյան
Հայկ Մարությանի՝ Երևանի կանաչապատման աշխատանքներն աննախադեպ ծավալների են հասել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ոռոգման և կանաչապատման նման ծավալ չի եղել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
«Մի կողմից մենք աշխատում ենք կանաչապատ տարածքներն ազատելու ուղղությամբ, մյուս կողմից առնչվում ենք օրենսդրական խնդիրներին: Այդ ուղղությամբ աշխատում ենք ԱԺ մեր գործընկերների հետ: Այժմ շրջանառության մեջ է վարձակալական պայմանագիրն անորոշ ժամկետով երկարացնելու դրույթը փոփոխելու նախագիծը», - ասաց նա:
Բանախոսը միաժամանակ տեղեկացրեց, որ Երևանի Օղակաձև այգում այս պահին կա 98 տնտեսվարող, որոնց մեծ մասի պայմանագրերն ավարտից հետո դադարելու են գործել, տարածքներն անցնելու են համայնքին և կանաչապատվելու են: