05/08/2020 13:44
Նախագահը ստացել է Հայկ Մհրյանին փոխոստիկանապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություն
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։
«ՀՀ նախագահը ստացել է միայն մեկ առաջարկություն՝ ոստիկանության պետի տեղակալներից մեկին՝ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ», - Aysor.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Հայկ Մհրյանը փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 29-ին։
Ըստ մամուլում հրապարակված լուրերի՝ ազատման դիմում է գրել նաև փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը, նախագահականից, սական, Aysor.am-ին ասացին, որ այդ մասին առաջարկություն չեն ստացել։