05/08/2020 20:56
Ամուլսարում իրավիճակը կրկին լարվել է. ոստիկաններն ուժ գործադրելով՝ բերման են ենթարկում ցուցարարներին
Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանները քիչ առաջ բռնի ուժ գործադրելով՝ բերման ենթարկեցին ակցիայի մի քանի մասնակիցների։
Հակառակ ոստիկանների կողմից ուժի կիրառման՝ քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր էին բարձրացրել՝ ի նշան խաղաղության։
Նշենք, որ լարված իրավիճակի ժամանակ ոստիկանական մեքենան տրորելով անցավ ցուցարարներից մեկի ոտքի վրայով։