05/08/2020 15:05
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ-ից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: