Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

06/08/2020 16:25

Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։

Վարույթի հիմքը գրությունն է, ըստ որի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։

«Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017 թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզել է.

«1. 2020 թվականի հուլիսի 28-ին Հանձնաժոովը [email protected] էլեկտրոնային փոստային հասցեին ստացել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի (այսուհետ՝ Դիմումատու) դիմումը։
 
2. Ըստ Դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագրեր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։
 
3. Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:
 
Ուսումնասիրելով դիմումը և դիմումում նշված փաստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը՝ Հանձնաժողովն արձանագրում է հետևյալը.
 
4. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա «Միբս» ընկերության վերաբերյալ տվյալների համաձայն՝
 
ա/ «Միբս» ՍՊ ընկերությունը (նախկին անվանումը՝ «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն-Երևան»), այսուհետ՝ Ընկերություն, հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 14-ին՝ Արսեն Թորոսյանի հայտի հիման վրա,
բ/ Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց, 228,
գ/ Ընկերության 30.12.2015թ. որոշմամբ Արսեն Թորոսյանը ազատվել է տնօրենի պաշտոնից և Ընկերության տնօրեն է նշանակվել է Վարդանուշ Թևանյանը ( փոփոխությունը գրանցվել է` 20.01.2016թ.):
դ/ Վարդանուշ Թևանյանը ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է մինչև՝ 2017թ. հունվարի 10-ը,
ե/ 2017թ. հունվարի 10-ից մինչև 2018թ մայիսի 29-ը Ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Արսեն Թորոսյանը,
զ/ 2018թ մայիսի 29-ից Ընկերության տօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդանուշ Թևանյանը:
 
5. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարագրված տվյալների համաձայն՝
 
ա/ Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2018 թ. մայիսի 12-ից,
բ/ Արսեն Թորոսյանի կինն է Վարդանուշ Թևանյանը,
գ/ Նախարար Արսեն Թորոսյանի և իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անձնական տվյալները համընկնում են Ընկերության տնօրեն հանդիսացող անձանց անձնական տվյալների հետ,
դ/ Արսեն Թորոսյանի հաշվառման հասցեն Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց 228:
 
6. ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am կայքի «հաշվետվություններ և վերլուծություններ» բաժնի պայմանագրեր դաշտի համաձայն՝ «Միբս» ՍՊ ընկերության հետ 2019-2020թթ. ընթացքում կնքել է թվով հինգ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն ութսունութ հազար (124 088 000) ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը նախարար Արսեն Թորոսյանի անհատական հրամանների հիման վրա, ընդ որում երեք պայմանագրի կնքման գործընթացը եղել է «մեկ անձից գնում» ընթացակարգով:
 
7. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:
8. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.
 
9. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովը քննում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ:
10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:
 
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հանձնաժողովը որոշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:15 Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը. Հովհաննիսյան Այսօր, 08:12 Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ. ՊՆ 28/09/2020 22:49 Նման վարքագծով իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. Արցախի նախագահ 28/09/2020 22:44 Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու. ԵԺԿ 28/09/2020 22:38 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 28/09/2020 22:36 Մի պահ չէինք կարողանում հաշվել՝ որքան տեխնիկա ենք խփում. Արցախի նախագահ 28/09/2020 22:07 Արցախում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. Վահրամ Պողոսյան 28/09/2020 22:02 Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ունեցել անունը՝ Մոնթե 28/09/2020 21:47 Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար 28/09/2020 21:39 Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:36 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 28/09/2020 21:28 Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել 28/09/2020 21:23 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:16 Արցախի նախագահի կողմից ՊԲ 46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով 28/09/2020 21:01 Ալիևը չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 28/09/2020 20:57 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 20:52 Ադրբեջանական քարոզչամեքենան Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին կեղծ հայտարարություն է վերագրում 28/09/2020 20:45 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում 28/09/2020 20:39 Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ 28/09/2020 20:33 Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների խախտումներով. Արցախի ԱԳՆ 28/09/2020 20:12 Էրեբունի բուժկենտրոն. Մեր զինվորների բուժօգնությունն առաջնային է (Տեսանյութ) 28/09/2020 20:07 ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ 28/09/2020 19:50 Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 28/09/2020 19:40 Մարտական գործողությունները շարունակվում են Արցախի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:35 Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 28/09/2020 19:28 ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 19:23 ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին 28/09/2020 19:14 Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն. Այլընտրանքային նախագծեր խումբ 28/09/2020 18:50 Ադրբեջանի ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկաններ ներգրավելու հերթական ապացույցը (Տեսանյութ) 28/09/2020 18:44 Լիբանանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը 28/09/2020 18:41 Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությանը Թուրքիայի միջամտության դեպքում. Ակադեմիկոս Արբատով 28/09/2020 18:25 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 28/09/2020 18:23 Էրդողանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն յուղ են լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր 28/09/2020 18:20 Ֆրանսիան հնարավոր ամեն բան անում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսման համար 28/09/2020 18:18 Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի 28/09/2020 18:14 Էր-Ռիադը կոչ է անում Բաքվին և Երևանին դադարեցնել կրակը 28/09/2020 18:12 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:59 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել (Լուսանկարներ) 28/09/2020 17:54 Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը 28/09/2020 17:41 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Մարտունի, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 17:30 Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:25 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (Տեսանյութ) 28/09/2020 17:21 Մակրոնը Լիտվայում կհանդիպի Տիխանովսկայայի հետ մի պայմանով 28/09/2020 17:11 Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. կիզակետում հարավային ու հյուսիսային ուղղություններն են. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 16:55 ԱԱԾ-ն հորդորում է չհրապարակել բնակավայրերը լքած արցախցիների մասին տեղեկատվություն 28/09/2020 16:48 Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա 28/09/2020 16:45 Արցախում ընթացող պատերազմը դիվանագիտության պարտությունն է. Թաթուլ Հակոբյան (Սիվիլնեթ) 28/09/2020 16:36 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ներկայացրել է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրման հասցեները 28/09/2020 16:32 Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ 28/09/2020 16:27 Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա (Տեսանյութ) 28/09/2020 16:23 Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում կիրակի ավելի քան 350 մարդ է բերման ենթարկվել 28/09/2020 16:14 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Ստեփանակերտ, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 16:12 Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ 28/09/2020 15:55 Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը 28/09/2020 15:48 Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին 28/09/2020 15:46 Ինչպես աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին 28/09/2020 15:44 ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 15:40 ՀՀ-ն ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր Ադրբեջանի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ 28/09/2020 15:35 Ռազմական գործողություններն ամբողջ ծանրությամբ Արցախի ՊԲ-ն է իրականացնում՝ ՀՀ-ից ներգրավված կամավորներով. Քոչարյան 28/09/2020 15:32 Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով. Պեսկով 28/09/2020 15:29 Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է միջնորդության 28/09/2020 15:24 Իրավիճակը լիովին վերահսկվում է Արցախի ԶՈՒ-ի կողմից. վստահեցրել է Ջալալ Հարությունյանը 28/09/2020 15:19 Սահմանադրական դատարանում կրկին ընտրություն տեղի չի ունեցել 28/09/2020 15:02 Մեդվեդևը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ տարածաշրջանային աղետից խուսափելու համար 28/09/2020 14:57 Լավ ենք անում, երբ պետք լինի գործի կդնենք. Քոչարյանը պատասխանեց «Իսկանդերը» գործի չդնելու մասին հարցին 28/09/2020 14:43 Այսօր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 27 զինծառայող. ՊԲ 28/09/2020 14:41 Հրետանու կիրառության խտությունն աննախադեպ է, նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 14:38 Միջազգային հանրությունը նայում էր ապրիլյանի նկարները և ասում՝ «կներեք, սուրճս սառում է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 28/09/2020 14:37 Գազամատակարարման պլանային ընդհատում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում 28/09/2020 14:34 ԱԺ-ն հաստատեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին հայտարարության նախագիծը 28/09/2020 14:25 Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (Տեսանյութ) 28/09/2020 14:20 ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը 28/09/2020 14:12 ՀՀ բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ 28/09/2020 14:10 Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարան. Լուսանկարներ 28/09/2020 14:06 Գտեք ճանապարհ, եկեք, ձեր կարիքն ունենք. պատգամավորը՝ սփյուռքի հայերին 28/09/2020 14:02 Արդյոք ժամանակը չէ՝ մեր ռազմավարական գործընկերներին դիմելու, որ նրանք նույնպես արձագանքեն. Մելքումյան 28/09/2020 13:59 Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ԱԳՆ հայտարարությունը 28/09/2020 13:53 Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան 28/09/2020 13:51 Արթուր Վանեցյանի՝ սահման մեկնելու միտքը մեծ արձագանք է ստացել, սակայն անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում 28/09/2020 13:46 «Իմ Լեռնիկը չկա. կհանդիպենք մի օր». հուշեր՝ զոհված զինծառայող Լեռնիկ Վարդանյանի մասին 28/09/2020 13:42 Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակ 28/09/2020 13:35 Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (Տեսանյութ) 28/09/2020 13:33 Ռուսաստանում Հայաստանի դեսպան. Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն կռվում են Ադրբեջանի կողմից 28/09/2020 13:27 ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը. ՀՀ ԱԺ հայտարարությունը (Տեսանյութ) 28/09/2020 13:20 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 61 մարդ է մահացել 28/09/2020 13:13 Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով. ՀԲՄ 28/09/2020 13:06 Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակման դեմ Լեռնային Ղարաբաղում. Նիդերլանդների խորհրարանի պատգամավոր 28/09/2020 13:00 Վանաձորում ասմունքով, երգով ու աղոթքով կամավորներին ճանապարհում են դեպի Արցախ (Տեսանյութ) 28/09/2020 12:58 Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) 28/09/2020 12:50 Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում ԼՂ հակամարտությանը Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների մասնակցության մասին լուրերը 28/09/2020 12:45 Եվրոպական կառույցները դրախտի «ֆիլիալներ» չեն ու պատրաստ չեն լսելու քո բաց ճշմարտությունը. Նաիրա Զոհրաբյան 28/09/2020 12:40 «Հաղթելու ենք. հայ զինվորի թիկունքը պատկերացրածից էլ ամուր է» (Տեսանյութ) 28/09/2020 12:31 Բաքվի օդանավակայանը հայտնում է ռազմական դրության պատճառով չվերթների դադարեցման մասին 28/09/2020 12:26 Արցախում պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք 28/09/2020 12:22 Spiegel. Մերկելը գաղտնի «Շարիտեում» այցելել է Նավալնիին 28/09/2020 12:18 Ռուսաստանի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը շատ վտանգավոր է 28/09/2020 12:07 COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը հնարավոր է վաճառքում հայտնվի մինչև տարեվերջ 28/09/2020 12:04 Վիվա-ՄՏՍ. Բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել հատուկ աշխատանքներ 28/09/2020 11:55 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով. ԱՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը