06/08/2020 14:14
Հայկ Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից՝ թողնելով, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն. ՀՅԴ գործիչ
Մենք խիստ մտահոգված ենք Երևանի վիճակով: Քաղաքապետ Հայկ Մարությանը կապ չոնի որևէ որոշման հետ, որը պետք է ազդեցություն ունենա Երևանի և երևանցու վրա, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոճեքյանը:
«Բազմաթիվ խնդիրների ֆոնին փոխանակ մեր կողքին լինելու՝ Հայկ Մարությանը բացակայում է քաղաքի առօրյայից և դեռ կորոնավիրուսի օրերից թողել է, որ երևանցիներն իրենց յուղով տապակվեն: Կայացվում են խնդրահարույց որոշումներ, որոնք, սակայն, հանրային քննարկման դրվելու կարիք ունեն: Բայց դրանք մի օր թաքուն որոշումներ են դառնում», - ասաց բանախոսը:
Անդրադառնալով Երևանի կառուցապատման և կանաչապատման խնդիրներին՝ Ժիրայր Պեոճեքյանը նկատեց, որ սկսած Նորքի այգինրի վաճառքից, վերջացրած Դալմայի այգիների տեղում լայնածավալ կառուցապատումներով, գործ ունենք Երևանի քաղաքապետարանի վարչական մեքենայի կազմալուծման հետ:
«Երևանի կանաչապատումն այս տարի կրկին տապալվեց: Անցած տարի խոստումներ էինք լսում, որ Սարալանջի տարածքում ոռոգում է ապահովվելու: Գնացեք այգիներ և կտեսնեք, որ ծառերն այս ամսին արդեն որդնած-փտած են», - ասաց դաշնակցական գործիչը: