06/08/2020 22:07
Հայաստանի խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովի շենքը, որպես աջակցություն բարեկամ Լիբանանի, լուսավորվել է այդ երկրի ազգային դրոշի գույներով:
Ի նշան համերաշխության՝ Երևանի քաղաքապետարանի շենքն էլ այս երեկո լուսավորված է լինելու Բեյրութի և Լիբանանի ազգային դրոշի գույներով։
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը:
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 150-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ:
Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։