06/08/2020 13:39
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի. այն կնախագահի Նիկոլ Փաշինյանը
Կառավարությունում ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ կստեղծվի, որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նպատակն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը:
Խորհուրդը կնախագահի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կազմում կլինեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենը, ԱԽ քարտուղարը, Գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը, ԱԺ երկու պատգամավոր, ՀԿ ներկայացուցիչներ։