Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին

07/08/2020 20:44

Նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը. Արամ Մովսիսյանը՝ Ջորդի Սավալի հետ համագործակցության մասին


Երաժշտական տարբեր նախագծերում հանդես եկող երգիչ Արամ Մովսիսյանը երգի ոլորտում իր համար առանձնացրել է ժողովրդականը: Հայաստանի ժողովրդական և գուսանական երգի պետական անսամբլի երիտասարդ մեներգիչը վերջին տարիներին  ընդգրկված է նաև դրսում գործունեություն ծավալող «Հայի ոգին» նախագծում, որի շրջանակներում հրավերներով ու շրջագայություններով տարբեր երկրներում է լինում: Ու թեև բեմում հայկական մաքրամաքուր երաժշտություն է հնչում, սակայն հանդիսատեսի շարքում մեծամասամբ այլազգիներ են լինում, ովքեր, թեկուզ չհասկանալով հայերենը՝ հասկանում ու կլանում են ամեն մի հնչյունը:

Ուշագրավն այն է, որ «Հայի ոգին»  նախագծի հեղինակը ազգությամբ հայ չէ. նա հին եվրոպական, բարրոկո ոճի երաժշտության ներկայացնող, աշխարհահռչակ կատալոնացի երաժիշտ Ջորդի Սավալն է, ով նախընտրում է տարբեր նախագծերով աշխարհին ներկայացնել տարբեր ազգերի ավանդական, ազգային մշակույթը:

Aysor.am-ը համագործակցության ու առաջիկա գործունեության, COVID-19-ով պայմանավորված պարապուրդի, նաև՝ սպորտից երգարվեստ տեղափոխվելու որոշման մասին զրուցել է Արամ Մովսիսյանի հետ:

- Արամ, որքա՞ն ժամանակ է՝ ընդգրկված եք «Հայի ոգին» նախագծում: Հե՞շտ է հայկական երաժշտության հանրահռչակման հարցում համագործակցել օտարազգի երաժիշտի հետ:
 
- Արդեն 7 տարի է, որ միասին ենք աշխատում, մինչ այդ նախագծում Ջորդի Սավալի հետ աշխատել ու հայ մշակույթը ներկայացրել է երգիչ Ռազմիկ Ամյանը: Համերգներ ենք ունեցել եվրոպական գրեթե բոլոր երկրներում: Հպարտությամբ պետք է նշեմ, որ բոլոր համերգներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Ու այնպես չի, որ հանդիսատեսի շարքերում տեղի հայերն էին: Հավատացեք, 90 տոկոսը արտասահմանցիներ էին: Ու դա լավ էր, քանի որ «Հայի ոգին» հենց դրա համար էլ ստեղծված է՝ սփռելու հայկական երաժշտությունը օտարների մեջ: Գրեթե բոլոր երկրներում հանդիսատեսը մի քանի անգամ բիս է գոռացել՝ պահանջելով կրկնել այս կամ այն համարը ու չավարտել համերգը: Մեր արվեստը տարբերվող գույն է այդ ամբողջ միագույնության մեջ:

- Հայկական ի՞նչ ստեղծագործություններով եք ներկայանում, ո՞վ է ընտրություն կատարում:

- Ջորդի Սավալին տվել ենք բազմաթիվ հայկական երաժշտական գրքեր, ինքն էլ շատ ճաշակով ընտրություն է կատարել ու անձամբ գործիքավորել: Պատահում է, որ գործիքավորման ժամանակ փոքր-ինչ շեղվում է, բայց մենք հուշում ենք ու ամեն ինչ տեղն է ընկնում (ժպտում է, հեղ.): Ցանկում ընդգրկված են թե՛ գեղջկական երգեր, թե՛ Սայաթ-Նովա ու Կոմիտաս…

- 7 տարվա մեջ կա՞ մեկ համերգ, որից առավել շատ եք տպավորվել:

- Այո, 2015 թվականի համերգները. սովորաբար, Ջորդի Սավալը այս նախագծով յուրաքանչյուր համերգի ժամանակ հանդիսատեսին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմությանը: 2015 թվականին ամսվա կտրվածքով գոնե 1 համերգ անպայման ունենում էինք: Ամբողջ տարվա ընթացքում նա բեմից խոսեց 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին՝ ընդգծելով, որ տվյալ համերգը նվիրվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ամեն անգամ ես մեծ երախտապարտությամբ էի լցվում այդ հզոր երաժիշտի նկատմամբ: Հատկապես այդ տարի նա մեծ գործ արեց մեր ժողովրդի պատմության այդ փուլը ներկայացնելու համար, ինձ էլ հնարավորություն տվեց մեր երգի միջոցով այդ մասին պատմելու… Հիշում եմ, որ նույն այդ տարվա՝ 2015-ի ապրիլին, երբ համերգներով Իտալիայում էինք,  Ջորդի Սավալը Ստամբուլից հրավեր ստացավ հայ երաժիշտներիս հետ համատեղ մասնակցելու հենց Ստամբուլում կայանալիք՝ Ցեղասպանության ընթացքում զոհված հայ մտավորականների հիշատակին նվիրված համերգին:

- Հրավերը տեղի հայ համայնքի՞ց էր: Մասնակցեցի՞ք:

- Եթե չեմ սխալվում՝ այո, հայ համայնքն էր կազմակերպիչը: Այո, 2015 թվականի ապրիլին մենք գնացինք Ստամբուլ ու համերգը կայացավ: Ինձ մոտ դա աննկարագրելի զգացմունքային փոթորիկ էր առաջացրել, նույնիսկ դժվարանում եմ նկարագրել…

- Առաջին անգա՞մ էիք Ստամբուլում:

- Այդ ժամանակ` այո, հետագայում արդեն այլ խմբով համերգային ծրագրով գնացել եմ Արևմտյան Հայաստան:

- Ջորդի Սավալը Հայաստանում եղե՞լ է:

- Ոչ, չի եղել: Հավանաբար, ես պետք է դիմեմ պետությանը, որ բարձր մակարդակով Հայաստան հրավիրեն այդպիսի մեծ մարդուն ու աշխարհահռչակ երաժիշտին: Այդ նույն նախագծով կարելի է և Հայաստանում ելույթ ունենալ: Ի վերջո, նա հայ չլինելով՝ հանրահռչակում է հայկական երաժշտությունը, ինչու ոչ՝ նաև հայ ժողովրդի պատմությունը: Ճիշտ կլինի նրա կատարած աշխատանքը նաև վերին ատյաններում գնահատեն: Նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերբերմունք ունի: Մեկ անգամ նույնիսկ խոստովանել է, որ լսելով հայ երգը՝ անմիջապես կարելի է զգալ, թե ինչ է ապրել և վերապրել, հաղթահարել այդ դարավոր ժողովուրդը:

- Որքան ես եմ տեղյակ, հայկական երաժշտության նկատմամբ իր սերը ծագել է իր իսկ կնոջ նկատմամբ սիրուց. ինքը շատ է սիրել կնոջը, կինը՝ հայկական երաժշտությունը: Երբևէ այդ մասին պատմե՞լ է:

- Ինքն այդ մասին չի խոսել, բայց հնարավոր տարբերակ է: Մի բան հաստատ գիտեմ՝ կինը շատ-շատ է սիրել հայկական երաժշտությունը (ժպտում է, հեղ.)

-   Ձեր համագործակցությունն այժմ ի՞նչ փուլում է, չի՞ շարունակվելու:

- Պլանավորած ծրագրեր ունեինք, բայց COVID-19-ն այդ ամենն իրար խառնեց: Հիմա, բնականաբար, դադարեցրել ենք, ու չգիտեմ, թե հետագայում ինչպես կստացվի:

- Պետական երաժշտական կոլեկտիվի մեներգիչ եք, «Նորայր Քարտաշյան և Վան փրոջեքթ»-ում եք երգում, հանդես եք գալիս նաև տարբեր երաժշտական նախագծերում, որոնցից մեկի մասին արդեն պատմեցիք: Իսկ այդ ամենին զգուգորդում ե՞ք նաև ռեստորանային գործունեությունը, կորպորատիվ միջոցառումները: Ի վերջո, ֆինանսի հիմնական աղբյուր երգիչների համար դա է ապահովում:

- Նայած՝ ինչ միջավայր է: Աշխատում եմ խուսափել այն հրավերներից, որտեղ մի քիչ այլ ոճի երաժշտություն են պահանջում: Եթե անընդհատ այդ պահանջին տուրք տաս, կսայթաքես, քեզ այլ ուղղությամբ կտանի, այլ երաժշտության մեջ կգցի, որը հաստատ մի օր խանգարելու է: Ես դա չեմ ուզում: Բայց իհարկե դրա հակառակ կողմն էլ կա՝ երգիչը հղկվում է, տարբեր բարդ իրավիճակներ է հաղթահարում: Դեպք է եղել, որ այնպիսի գուսանական երգ են պահանջել, որը երբեք կատարած չեմ եղել: Թեկուզ բարդ էր, բայց 5 րոպեում սովորել եմ (ժպտում է, հեղ.)

- Արամ, շուտով կես տարի կլինի, որ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մի շարք ոլորտներ պարապուրդի են մատնված: Թիրախային խմբում են նաև երաժիշտները: Նրանցից շատերը բողոքի ցույցեր էին անցկացնում: Դո՞ւք ինչպես եք հաղթահարում այս փուլը:

-  Այո, սա ամենակաթվածահար ոլորտն է: Եթե տարբեր ոլորտներ քիչ թե շատ աշխատում են, մենք լիովին պարապ ենք՝ համերգ, կորպորատիվ միջոցառումներ՝ ամեն ինչ չեղարկված է: Չեմ պատկերացնում, թե ինչքան կարող է ձգձգվել, ես դեռ վերջը չեմ տեսնում…

- Գիտեմ, որ 10 տարեկանից հաճախել եք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց, զբաղվել եք պրոֆեսիոնալ մարմնամարզությամբ ու մեծ սպորտ մտնելու ցանկություն եք ունեցել: 13 տարեկանում ծնկի վնասվածքի պատճառով չկարողացաք շարունակել, բայց հետաքրքիր է՝ հետագայում սպորտն այդպես էլ կրկին չգայթակղե՞ց Ձեզ:

- Իրականում, այնքան ծանրաբեռնվածությամբ ու լարվածությամբ էի տարված երգ-երաժշտությամբ, այնքան էի սիրում երգել, որ այդ մի «սերս»  ինձ այլևս չգրավեց: Կարելի է ասել՝ հագեցած էի սպորտից (ծիծաղում է, հեղ.): Դրա համար էլ ցավագին չտարա հեռանալը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:40 «Իրատես». Խաղաղ պայմաններում էլ չկորցնենք այդ ներուժը Այսօր, 09:37 «Հրապարակ». Հայաստանում անկախությունից ի վեր առաջին անգամ է ռազմական դրություն հայտարարվում Այսօր, 09:35 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի, ստանա պատասխաններ, ապա կլինի նաև ՀՀ պատասխանը Այսօր, 09:29 Ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացումը (Տեսանյութ) Այսօր, 09:25 «Իրատես». «Բանակում հին ու նոր չկա» Այսօր, 09:23 «Հրապարակ». Արցախցի գեներալները ռազմի ճակատում են Այսօր, 09:18 Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը․ Լիլիթ Մակունց Այսօր, 08:15 Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը. Հովհաննիսյան Այսօր, 08:12 Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ. ՊՆ 28/09/2020 22:49 Նման վարքագծով իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. Արցախի նախագահ 28/09/2020 22:44 Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու. ԵԺԿ 28/09/2020 22:38 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 28/09/2020 22:36 Մի պահ չէինք կարողանում հաշվել՝ որքան տեխնիկա ենք խփում. Արցախի նախագահ 28/09/2020 22:07 Արցախում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. Վահրամ Պողոսյան 28/09/2020 22:02 Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ունեցել անունը՝ Մոնթե 28/09/2020 21:47 Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար 28/09/2020 21:39 Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:36 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 28/09/2020 21:28 Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել 28/09/2020 21:23 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:16 Արցախի նախագահի կողմից ՊԲ 46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով 28/09/2020 21:01 Ալիևը չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 28/09/2020 20:57 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 20:52 Ադրբեջանական քարոզչամեքենան Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին կեղծ հայտարարություն է վերագրում 28/09/2020 20:45 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում 28/09/2020 20:39 Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ 28/09/2020 20:33 Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների խախտումներով. Արցախի ԱԳՆ 28/09/2020 20:12 Էրեբունի բուժկենտրոն. Մեր զինվորների բուժօգնությունն առաջնային է (Տեսանյութ) 28/09/2020 20:07 ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ 28/09/2020 19:50 Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 28/09/2020 19:40 Մարտական գործողությունները շարունակվում են Արցախի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:35 Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 28/09/2020 19:28 ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 19:23 ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին 28/09/2020 19:14 Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն. Այլընտրանքային նախագծեր խումբ 28/09/2020 18:50 Ադրբեջանի ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկաններ ներգրավելու հերթական ապացույցը (Տեսանյութ) 28/09/2020 18:44 Լիբանանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը 28/09/2020 18:41 Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությանը Թուրքիայի միջամտության դեպքում. Ակադեմիկոս Արբատով 28/09/2020 18:25 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 28/09/2020 18:23 Էրդողանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն յուղ են լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր 28/09/2020 18:20 Ֆրանսիան հնարավոր ամեն բան անում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսման համար 28/09/2020 18:18 Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի 28/09/2020 18:14 Էր-Ռիադը կոչ է անում Բաքվին և Երևանին դադարեցնել կրակը 28/09/2020 18:12 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:59 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել (Լուսանկարներ) 28/09/2020 17:54 Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը 28/09/2020 17:41 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Մարտունի, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 17:30 Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:25 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (Տեսանյութ) 28/09/2020 17:21 Մակրոնը Լիտվայում կհանդիպի Տիխանովսկայայի հետ մի պայմանով 28/09/2020 17:11 Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. կիզակետում հարավային ու հյուսիսային ուղղություններն են. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 16:55 ԱԱԾ-ն հորդորում է չհրապարակել բնակավայրերը լքած արցախցիների մասին տեղեկատվություն 28/09/2020 16:48 Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա 28/09/2020 16:45 Արցախում ընթացող պատերազմը դիվանագիտության պարտությունն է. Թաթուլ Հակոբյան (Սիվիլնեթ) 28/09/2020 16:36 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ներկայացրել է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրման հասցեները 28/09/2020 16:32 Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ 28/09/2020 16:27 Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա (Տեսանյութ) 28/09/2020 16:23 Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում կիրակի ավելի քան 350 մարդ է բերման ենթարկվել 28/09/2020 16:14 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Ստեփանակերտ, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 16:12 Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ 28/09/2020 15:55 Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը 28/09/2020 15:48 Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին 28/09/2020 15:46 Ինչպես աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին 28/09/2020 15:44 ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 15:40 ՀՀ-ն ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր Ադրբեջանի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ 28/09/2020 15:35 Ռազմական գործողություններն ամբողջ ծանրությամբ Արցախի ՊԲ-ն է իրականացնում՝ ՀՀ-ից ներգրավված կամավորներով. Քոչարյան 28/09/2020 15:32 Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով. Պեսկով 28/09/2020 15:29 Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է միջնորդության 28/09/2020 15:24 Իրավիճակը լիովին վերահսկվում է Արցախի ԶՈՒ-ի կողմից. վստահեցրել է Ջալալ Հարությունյանը 28/09/2020 15:19 Սահմանադրական դատարանում կրկին ընտրություն տեղի չի ունեցել 28/09/2020 15:02 Մեդվեդևը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ տարածաշրջանային աղետից խուսափելու համար 28/09/2020 14:57 Լավ ենք անում, երբ պետք լինի գործի կդնենք. Քոչարյանը պատասխանեց «Իսկանդերը» գործի չդնելու մասին հարցին 28/09/2020 14:43 Այսօր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 27 զինծառայող. ՊԲ 28/09/2020 14:41 Հրետանու կիրառության խտությունն աննախադեպ է, նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 14:38 Միջազգային հանրությունը նայում էր ապրիլյանի նկարները և ասում՝ «կներեք, սուրճս սառում է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 28/09/2020 14:37 Գազամատակարարման պլանային ընդհատում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում 28/09/2020 14:34 ԱԺ-ն հաստատեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին հայտարարության նախագիծը 28/09/2020 14:25 Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (Տեսանյութ) 28/09/2020 14:20 ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը 28/09/2020 14:12 ՀՀ բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ 28/09/2020 14:10 Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարան. Լուսանկարներ 28/09/2020 14:06 Գտեք ճանապարհ, եկեք, ձեր կարիքն ունենք. պատգամավորը՝ սփյուռքի հայերին 28/09/2020 14:02 Արդյոք ժամանակը չէ՝ մեր ռազմավարական գործընկերներին դիմելու, որ նրանք նույնպես արձագանքեն. Մելքումյան 28/09/2020 13:59 Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ԱԳՆ հայտարարությունը 28/09/2020 13:53 Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան 28/09/2020 13:51 Արթուր Վանեցյանի՝ սահման մեկնելու միտքը մեծ արձագանք է ստացել, սակայն անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում 28/09/2020 13:46 «Իմ Լեռնիկը չկա. կհանդիպենք մի օր». հուշեր՝ զոհված զինծառայող Լեռնիկ Վարդանյանի մասին 28/09/2020 13:42 Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակ 28/09/2020 13:35 Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (Տեսանյութ) 28/09/2020 13:33 Ռուսաստանում Հայաստանի դեսպան. Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն կռվում են Ադրբեջանի կողմից 28/09/2020 13:27 ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը. ՀՀ ԱԺ հայտարարությունը (Տեսանյութ) 28/09/2020 13:20 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 61 մարդ է մահացել 28/09/2020 13:13 Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով. ՀԲՄ 28/09/2020 13:06 Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակման դեմ Լեռնային Ղարաբաղում. Նիդերլանդների խորհրարանի պատգամավոր 28/09/2020 13:00 Վանաձորում ասմունքով, երգով ու աղոթքով կամավորներին ճանապարհում են դեպի Արցախ (Տեսանյութ) 28/09/2020 12:58 Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) 28/09/2020 12:50 Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում ԼՂ հակամարտությանը Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների մասնակցության մասին լուրերը 28/09/2020 12:45 Եվրոպական կառույցները դրախտի «ֆիլիալներ» չեն ու պատրաստ չեն լսելու քո բաց ճշմարտությունը. Նաիրա Զոհրաբյան 28/09/2020 12:40 «Հաղթելու ենք. հայ զինվորի թիկունքը պատկերացրածից էլ ամուր է» (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը