Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը

07/08/2020 17:29

Դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի դեպքերը հանրային կարգով քննելու կապակցությամբ դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման վիճակը: Ամփոփման արդյունքներով ի հայտ են բերել մի շարք բացեր և լրացուցիչ խնդիրներ, որոնց լուծումները կարող են էապես բարելավել ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը:

Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում նախանշվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում բաղադրիչի շրջանակներում:

Մասնավորապես՝ դատախազությունն առաջարկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասում կատարել այնպիսի փոփոխություն, որի դեպքում դատախազի՝ հիշյալ լիազորության իրացման հնարավորությունը կապվի ենթադրյալ հանցագործությունից տուժած անձի ոչ միայն անօգնական կամ կախվածության վիճակի, այլ նաև նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգի առկայության հետ: Դա բխում է քրեադատավարական օրենսդրությունը ՄԻԵԴ նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ հաշվի առնելով, որ վերջինս ընտանիքում բռնության մասնավոր դեպքերը հանրային կարգով քննելու հնարավորությունը մեծապես կապում է բռնության կրկնվելու հավանականության և այդ առումով անձի կյանքի իրավունքի երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության հետ:

Բացի այդ, թեև դատախազը կարող է ստուգել ընտանիքում բռնության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը՝ պարզելու ենթադրյալ բռնության ենթարկվածի՝  անօգնական վիճակում կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, սակայն դրա համար խիստ անբավարար է միայն բացատրությունների արձանագրություններին կամ նյութերին ծանոթանալը:

Չնայած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկման վերաբերյալ ՀՀ դատախազությունում շրջանառության մեջ դրված ուղեցույցով պարտավորեցվել է դատախազներին ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության մեջ, սակայն շատ դեպքերում, ենթադրյալ բռնարարի հետ արդեն իսկ հաշտված լինելու կամ այլ պատճառով, ընտանիքում բռնությունից տուժած անձինք հրաժարվում են ընդունելության ներկայանալ դատախազություն:

Այս առումով առաջարկվել է, դատախազի իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված լիազորության իրացման առավել արդյունավետ մեխանիզմներ:

Ներկա կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև այն իրավիճակը, երբ, քրեական գործն ի սկզբանե դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ հոդվածի կարգով հարուցված չլինելու պայմաններում, տուժողը հաշտվում է մեղադրյալի հետ, սակայն առկա են տուժողի՝ անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական վտանգի վերաբերյալ տվյալներ: Այդ պարագայում քրեական վարույթը հանրային կարգով շարունակելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնարավորություն, փաստորեն, առկա չէ: 

Այս առումով առաջարկվել է, որպեսզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխությունների միջոցով իրավական հնարավորություն ստեղծվի նաև դատախազի կողմից հանրային մեղադրանքի կարգով քրեական գործ հարուցելու այն դեպքերում, երբ դիմողի բողոքի հիման վրա ընտանիքում բռնության մասնավոր դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության փուլում անձը հրաժարվել է բողոքից, բայց առկա է տուժողի անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարած անձից ունեցած կախվածության փաստի ուժով իր իրավաչափ շահերը պաշտպանել չկարողանալու կամ կյանքին, առողջությանը սպառնացող իրական անմիջական վտանգ:

Ընտանիքում բռնության դեպքերով քննությունների պրակտիկան վկայում է նաև, որ լինում են դեպքեր, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու մասին որոշում  է կայացվում, սակայն հետագա նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հերքվում է, որ տուժողը ենթադրյալ հանցանք կատարած անձից գտնվել է կախվածության մեջ կամ անօգնական վիճակում կամ նախաքննության փուլում դադարում է նման վիճակի մեջ գտնվել: Գործող իրավանորմերով նման դեպքերում հնարավոր չէ կայացնել հաշտության հիմքով քրեական հետապնդումից հրաժարվելու մասին որոշում: Դատախազությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններով լուծել նաև նշված խնդիրը:

Նկատի ունենալով ընտանիքում բռնությունների դեմ քրեաիրավական արդյունավետ պայքարի հանրային մեծ նշանակությունը՝ ՀՀ դատախազությունը շահագրգիռ է նշված առաջարկների շուրջ հանրային ու մասնագիտական առավել լայն քննարկումների հարցում:   

Ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների, 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում քննվել է ընտանիքում բռնության 246 դեպք, որը 6-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ: 58-դեպքով հարուցվել է քրեական գործ, որը 4-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ընդ որում՝ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերը (թվով 13) 62.5% ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ (թվով 8 քրեական գործ):  

Ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի 11 դեպքով, բողոքի բացակայության պայմաններում, դատախազի որոշմամբ, հարուցվել է նույնքան քրեական գործ: Փաստորեն՝ ընտանիքում բռնության դեպքերի առթիվ քրեական գործերի 20%-ը հարուցվել են դատախազի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի լիազորության իրացման արդյունքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 08:15 Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը. Հովհաննիսյան Այսօր, 08:12 Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ. ՊՆ 28/09/2020 22:49 Նման վարքագծով իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ. Արցախի նախագահ 28/09/2020 22:44 Անհապաղ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու. ԵԺԿ 28/09/2020 22:38 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 28/09/2020 22:36 Մի պահ չէինք կարողանում հաշվել՝ որքան տեխնիկա ենք խփում. Արցախի նախագահ 28/09/2020 22:07 Արցախում ադրբեջանական ինքնաթիռ է խոցվել. Վահրամ Պողոսյան 28/09/2020 22:02 Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ունեցել անունը՝ Մոնթե 28/09/2020 21:47 Սահմանափակված է Հայաստանի տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար 28/09/2020 21:39 Զոհրաբ Մնացականյանը Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:36 Հաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան 28/09/2020 21:28 Ում դիմել, եթե ցանկանում եք զինված ուժերի կարիքների համար իրային պարագաներ և սննդամթերք նվիրաբերել 28/09/2020 21:23 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը 28/09/2020 21:16 Արցախի նախագահի կողմից ՊԲ 46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով 28/09/2020 21:01 Ալիևը չի մտածում նաև Ադրբեջանի երիտասարդների մասին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 28/09/2020 20:57 Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 20:52 Ադրբեջանական քարոզչամեքենան Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին կեղծ հայտարարություն է վերագրում 28/09/2020 20:45 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ալիևին դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում 28/09/2020 20:39 Թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ. հաղթանակը մերն է. ԱՀ նախագահ 28/09/2020 20:33 Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող օրենքների խախտումներով. Արցախի ԱԳՆ 28/09/2020 20:12 Էրեբունի բուժկենտրոն. Մեր զինվորների բուժօգնությունն առաջնային է (Տեսանյութ) 28/09/2020 20:07 ՀՖՖ-ն պատրաստվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ բողոք ներկայացնել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ 28/09/2020 19:50 Հայկական կողմն ունի 200-ից ավելի վիրավոր. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:48 ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը 28/09/2020 19:40 Մարտական գործողությունները շարունակվում են Արցախի հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով. ՊԲ փոխհրամանատար 28/09/2020 19:35 Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց 28/09/2020 19:28 ՌԴ Պետդուման կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 19:23 ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին 28/09/2020 19:14 Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն. Այլընտրանքային նախագծեր խումբ 28/09/2020 18:50 Ադրբեջանի ռազմական գործողություններում օտարերկրյա վարձկաններ ներգրավելու հերթական ապացույցը (Տեսանյութ) 28/09/2020 18:44 Լիբանանը կոչ է անում խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը 28/09/2020 18:41 Ռուսաստանը ստիպված կլինի օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությանը Թուրքիայի միջամտության դեպքում. Ակադեմիկոս Արբատով 28/09/2020 18:25 ՊԵԿ-ը հորդորում է բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով 28/09/2020 18:23 Էրդողանի հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն յուղ են լցնում կրակի վրա. ՌԴ Պետդումայի պատգամավոր 28/09/2020 18:20 Ֆրանսիան հնարավոր ամեն բան անում է Երևանի և Բաքվի միջև երկխոսության վերսկսման համար 28/09/2020 18:18 Արմավիրում 24 ժամ ջուր չի լինի 28/09/2020 18:14 Էր-Ռիադը կոչ է անում Բաքվին և Երևանին դադարեցնել կրակը 28/09/2020 18:12 Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:59 Ստեփանակերտում այսօր պսակադրություն է եղել (Լուսանկարներ) 28/09/2020 17:54 Ըստ անհրաժեշտության՝ Արցախում վիրավորված զինծառայողներն անմիջապես տեղափոխվում են Երևան. Aysor.am-ի տեսանյութը 28/09/2020 17:41 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Մարտունի, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 17:30 Արցախում տեղի ունեցող մարտերի հետևանքով հայկական կողմն ունի մոտ 120 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 17:25 Հարավային ուղղությամբ հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է (Տեսանյութ) 28/09/2020 17:21 Մակրոնը Լիտվայում կհանդիպի Տիխանովսկայայի հետ մի պայմանով 28/09/2020 17:11 Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով մարտերը շարունակվում են. կիզակետում հարավային ու հյուսիսային ուղղություններն են. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 16:55 ԱԱԾ-ն հորդորում է չհրապարակել բնակավայրերը լքած արցախցիների մասին տեղեկատվություն 28/09/2020 16:48 Արցախի Հադրութի շրջանում քաղաքացիական մեկ զոհ և չորս վիրավոր կա 28/09/2020 16:45 Արցախում ընթացող պատերազմը դիվանագիտության պարտությունն է. Թաթուլ Հակոբյան (Սիվիլնեթ) 28/09/2020 16:36 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը ներկայացրել է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության և բժշկական պարագաների հավաքագրման հասցեները 28/09/2020 16:32 Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, վիրավորում է ստացել. ՊԲ 28/09/2020 16:27 Արցախի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տանկային գրոհ և կորցրել 10 միավոր զրահատեխնիկա (Տեսանյութ) 28/09/2020 16:23 Բելառուսում բողոքի ցույցերի ընթացքում կիրակի ավելի քան 350 մարդ է բերման ենթարկվել 28/09/2020 16:14 Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները. Ստեփանակերտ, Արցախ (Լուսանկարներ) 28/09/2020 16:12 Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ 28/09/2020 15:55 Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է մեկ միլիոնը 28/09/2020 15:48 Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին 28/09/2020 15:46 Ինչպես աջակցել Արցախին ու Պաշտպանության բանակին 28/09/2020 15:44 ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավարը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 28/09/2020 15:40 ՀՀ-ն ՄԻԵԴ-ին ներկայացրել է նոր փաստեր Ադրբեջանի կողմից բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները և բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ 28/09/2020 15:35 Ռազմական գործողություններն ամբողջ ծանրությամբ Արցախի ՊԲ-ն է իրականացնում՝ ՀՀ-ից ներգրավված կամավորներով. Քոչարյան 28/09/2020 15:32 Ռուսաստանը կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով. Պեսկով 28/09/2020 15:29 Կրեմլը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և պատրաստ է միջնորդության 28/09/2020 15:24 Իրավիճակը լիովին վերահսկվում է Արցախի ԶՈՒ-ի կողմից. վստահեցրել է Ջալալ Հարությունյանը 28/09/2020 15:19 Սահմանադրական դատարանում կրկին ընտրություն տեղի չի ունեցել 28/09/2020 15:02 Մեդվեդևը հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ տարածաշրջանային աղետից խուսափելու համար 28/09/2020 14:57 Լավ ենք անում, երբ պետք լինի գործի կդնենք. Քոչարյանը պատասխանեց «Իսկանդերը» գործի չդնելու մասին հարցին 28/09/2020 14:43 Այսօր հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 27 զինծառայող. ՊԲ 28/09/2020 14:41 Հրետանու կիրառության խտությունն աննախադեպ է, նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել. Արծրուն Հովհաննիսյան 28/09/2020 14:38 Միջազգային հանրությունը նայում էր ապրիլյանի նկարները և ասում՝ «կներեք, սուրճս սառում է». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) 28/09/2020 14:37 Գազամատակարարման պլանային ընդհատում Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում 28/09/2020 14:34 ԱԺ-ն հաստատեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու մասին հայտարարության նախագիծը 28/09/2020 14:25 Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով. վարչապետը փակագծեր է բացում (Տեսանյութ) 28/09/2020 14:20 ՄԻԵԴ-ը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը 28/09/2020 14:12 ՀՀ բոլոր մաքսակետերն աշխատում են բնականոն շուրջօրյա գրաֆիկով. ՊԵԿ 28/09/2020 14:10 Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարան. Լուսանկարներ 28/09/2020 14:06 Գտեք ճանապարհ, եկեք, ձեր կարիքն ունենք. պատգամավորը՝ սփյուռքի հայերին 28/09/2020 14:02 Արդյոք ժամանակը չէ՝ մեր ռազմավարական գործընկերներին դիմելու, որ նրանք նույնպես արձագանքեն. Մելքումյան 28/09/2020 13:59 Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան. ԱԳՆ հայտարարությունը 28/09/2020 13:53 Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան 28/09/2020 13:51 Արթուր Վանեցյանի՝ սահման մեկնելու միտքը մեծ արձագանք է ստացել, սակայն անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում 28/09/2020 13:46 «Իմ Լեռնիկը չկա. կհանդիպենք մի օր». հուշեր՝ զոհված զինծառայող Լեռնիկ Վարդանյանի մասին 28/09/2020 13:42 Տարբեր ինտենիսվությամբ մարտեր են ընթանում. Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է. ՊՆ խոսնակ 28/09/2020 13:35 Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները (Տեսանյութ) 28/09/2020 13:33 Ռուսաստանում Հայաստանի դեսպան. Սիրիայից տեղափոխված զինյալներն արդեն կռվում են Ադրբեջանի կողմից 28/09/2020 13:27 ՀՀ-ն չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը. ՀՀ ԱԺ հայտարարությունը (Տեսանյութ) 28/09/2020 13:20 Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 61 մարդ է մահացել 28/09/2020 13:13 Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով. ՀԲՄ 28/09/2020 13:06 Հայաստանը խիզախորեն պայքարում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակման դեմ Լեռնային Ղարաբաղում. Նիդերլանդների խորհրարանի պատգամավոր 28/09/2020 13:00 Վանաձորում ասմունքով, երգով ու աղոթքով կամավորներին ճանապարհում են դեպի Արցախ (Տեսանյութ) 28/09/2020 12:58 Խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն` Վարդենիսի տարածքում (Տեսանյութ) 28/09/2020 12:50 Ռուսաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում ԼՂ հակամարտությանը Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների մասնակցության մասին լուրերը 28/09/2020 12:45 Եվրոպական կառույցները դրախտի «ֆիլիալներ» չեն ու պատրաստ չեն լսելու քո բաց ճշմարտությունը. Նաիրա Զոհրաբյան 28/09/2020 12:40 «Հաղթելու ենք. հայ զինվորի թիկունքը պատկերացրածից էլ ամուր է» (Տեսանյութ) 28/09/2020 12:31 Բաքվի օդանավակայանը հայտնում է ռազմական դրության պատճառով չվերթների դադարեցման մասին 28/09/2020 12:26 Արցախում պատերազմական վիճակի պատճառով հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք 28/09/2020 12:22 Spiegel. Մերկելը գաղտնի «Շարիտեում» այցելել է Նավալնիին 28/09/2020 12:18 Ռուսաստանի ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը շատ վտանգավոր է 28/09/2020 12:07 COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութը հնարավոր է վաճառքում հայտնվի մինչև տարեվերջ 28/09/2020 12:04 Վիվա-ՄՏՍ. Բջջային ցանցի տեղեկատվական ենթակառուցվածքում պարտադրված ենք իրականացնել հատուկ աշխատանքներ 28/09/2020 11:55 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով. ԱՆ

Տվյալ բաժնի վերջին նյութերը