07/08/2020 15:39
Լուկաշենկո. Կիևը ազդանշան է տվել հարավից զինյալների երկրորդ խմբի ներխուժման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան նախազգուշացրել էր հարավից զինյալների մեկ այլ խմբի ներխուժման մասին:
«Ուկրաինացիները մեզ նախազգուշացրին, որ մեկ այլ խումբ է ներթափանցել հարավային սահման: Այժմ մենք փնտրում ենք ամբողջ Բելառուսում», - ասել է պետության ղեկավարը:
Այնուամենայնիվ, նա կասկածում է այդ տեղեկատվության իսկությանը:
«Ես իսկապես չեմ հավատում, որ 30 մարդ է հատել սահմանը: Մենք նրանց պետք է որ արդեն հայտնաբերած լինեինք», - նշել է Լուկաշենկոն: