07/08/2020 18:00
Պոմպեոն կոչ է անում Աֆղանստանին ազատել բանտարկյալ թալիբներին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Աֆղանստանի ավագանուն ազատել արմատական «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) շարժման բանտարկված անդամներին, որպեսզի սկսեն ներաֆղանական բանակցությունները:
«Որքան մենք հասկանում ենք, նրանք որոշում կկայացնեն բանտարկյալ թալիբների շուտափույթ ազատելու վերաբերյալ: Սա վերջին խոչընդոտն է ներաֆղանական բանակցությունների մեկնարկի համար», - ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ի ապագա օգնության չափը և ծավալը» այս երկրին կախված է ներաֆղանական հակամարտության կարգավորումից: