07/08/2020 16:38
ԱՄՆ-ը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին կհատկացնի 17 միլիոն դոլար
Միացյալ Նահանգները Բեյրութի պայթյունից հետո 17 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Լիբանանին, ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջում:
«Միացյալ Նահանգները 17 միլիոն դոլար օգնություն է տրամադրում Լիբանանին՝ օգոստոսի 4-ի սարսափելի ողբերգության հետևանքները վերացնելու համար», - ասված է դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստի մոտակայքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Երկրի Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ պատճառը եղել է 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը: