07/08/2020 19:10
Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տնեցիներից մինչև պաշտոնյաներ. Միհրան Հակոբյան
Նկատե՞լ եք՝ Ամուլսարի հարցում ինչ ցինիկ պահվածք է որդեգրել Փաշինյանի ռեժիմը՝ տանեցիներից մինչև պաշտոնյաներ, ֆեյսբուքի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Կարմիր թելով հանրային գիտակցության մեջ միտք են ներդնում, թե «հաշվի առնելով ներկայիս կարգավիճակը», «հաշվի առնելով պաշտոնյա լինելու հանգամանքը» դիրքորոշում հայտել չեն կարող: Սա ասում են մարդիկ, որ տարիներ շարունակ հստակ և ընդգծված դիրքորոշում են ունեցել՝ Ամուլսարը պետք է սար մնա:
Իսկ այդ դեպքում կարո՞ղ ենք արձանագրել, որ ընդունում են՝ մինչև պաշտոնյա դառնալը ապուշ-ապուշ դուրս տվողներ են եղել, մինչև պաշտոնյա դառնալն անպատասխանատու բիոզանգված են եղել, որ բախտի բերմամբ զավթեցին իշխանությունն ու հիմա չգիտեն, թե ինչ պետք է անել այդ իշխանության հետ (չհաշված մաքսանենգությունն ու բյուջեն լափելը): Կամ արդյո՞ք պաշտոնը կարող է մարդու կարծիքը փոխել, եթե մարդն, իհարկե, մարդ է, այլ ոչ թե փողոցային դեգեներատ:
Կներեք, բայց սրանք ֆունդամենտալ, եթե կուզեք՝ էքզիստենցիալ հարցեր են, առանց որի պատասխանների Հայաստանն ապագա ունենալ չի կարող: Ի՞նչ է փոխվել, որ սրանք բերանները սկոչով փաթաթած ման են գալիս ու դիրքորոշում չեն հայտնում՝ Ամուլսարի աշխարհագրությունը՞, Ամուլսարի ՇՄԱԳ-ը՞, իսկ միգուցե հանքի տերերն են փոխվե՞լ: Ի՞նչն է փոխվել, որ առաջ կարծիք ունեին, հիմա՝ չունեն», - գրել է Հակոբյանը: