07/08/2020 12:57
Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Ես երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ մեր երկրում իրավիճակն էլ ավելի վատթարանար՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը մինչև վերջ, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«2018 թվականը շատ հուզական տարի էր: Քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին, և այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մասն էլ պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտությունը:
Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը, բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք», - նշել է ՀՀ երրորդ նախագահը: