07/08/2020 17:46
Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ զոհեր չենք ունենա. ՀՀ երորդ նախագահ (Տեսանյութ)
Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են, ֆեյսբուքյան տեսաուղերձում Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա, բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորները և հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը», - ասել է նա:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ արտաքին հետախուզական տյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավելի զինվորների, սպաների և սպառազինության կորուստ: Ադրբեջանցիներն, իրենց տվյալներով, կորցրել են հազարից ավելի զինվոր:
«Այդպիսի մեծ մարտից և հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց միևնույն ժամանակ հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին», - ասել է ՀՀ երրորդ նախագահը: