08/08/2020 10:40
Ադրբեջանում գազատարի վրա հրդեհ է բռնկվել (Տեսանյութ)
Ադրբեջանի արևմուտյան Հաջիգաբուլի շրջանի տարածքում գտնվող գազատարի վրա հրդեհ է բռնկվել, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ըստ նախնական տեղեկության՝ Հաջիգաբուլի շրջանում հրդեհ է բռնկվել գազատարի վրա: Դեպքի վայր են ժամանել նախարարության հրշեջ ծառայության դեպարտամենտի փրկարարները, դեպքի մասին տեղեկացվել են համապատասխան մարմիններին:
Հրդեհը մարվել է ժամը 23:30-ի սահմաններում, խողովակաշարով գազի մատակարարումը դադարեցվելուց հետո:
Իրավապահներն ու մասնագետները քննում են «Ազերիգազ» ԲԲԸ-ում տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները:
Արտակարգ իրավիճակի հետևանքով ոչ ոք չի տուժել: