08/08/2020 14:04
Ավստրիան Լիբանանին կհատկացնի 1 միլիոն եվրո օգնություն՝
Ավստրիայի դաշնային կառավարությունը 1 միլիոն եվրո կհատկացնի Լիբանանին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հաղորդել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունից:
«Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում սուր վթարային իրավիճակը մեղմելու համար ավերիչ պայթյունի պատճառով դաշնային կառավարությունը 1 միլիոն եվրո է հատկացնում Արտաքին աղետների կառավարման հիմնադրամից», - հայտնել են գերատեչությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ինտերպոլը փորձագետներ է ուղարկում Բեյրութ, որտեղ տեղի է ունեցել հզոր պայթյուն:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի տարածքում: Ավելի քան 150 մարդ է մահացել, մոտ 5 հազարը՝ վիրավորվել: