08/08/2020 13:43
Եվրամիությունը թարմացրել է երկրների ցանկը, որոնց համար բացելու է սահմանը
Եվրամիությունը թարմացրել է երրորդ երկրների ցանկը, որոնց համար առաջարկվում է վերացնել ճանապարհորդության սահմանափակումները: Այս մասին ասված է Եվրոպայի խորհրդի կայքում:
Այսպիսով, ցուցակը կրճատվել է մինչև տասի:
Այժմ «կանաչ գոտու» երկրների ցանկում են՝ Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը (ենթակա է փոխադարձության հաստատմանը):
Այս առաջարկության համար Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի բնակիչները պետք է դիտարկվեն որպես ԵՄ ռեզիդենտ: