08/08/2020 10:55
Իրաքի վարչապետը Սպիտակ տանը հանդիպելու է Թրամփի հետ
Օգոստոսի 20-ին Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազեմին կայցելի Վաշինգտոն և բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Սպիտակ տունը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Իրաքի Հանրապետության վարչապետ Մուստաֆա ալ-Կազեմիին, 2020 թվականի օգոստոսի 20-ին», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ այցը «համընկնում է շատ կարևոր պահի հետ՝ Միացյալ Նահանգների և Իրաքի համար», քանի որ կողմերի միջև համագործակցությունը շարունակվում է ԻՊ-ի դեմ (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն) պայքարի և կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված խնդիրների լուծման հետ:
«Որպես մտերիմ գործընկերներ՝ Միացյալ Նահանգները և Իրաքը կփորձեն ընդլայնել իրենց հարաբերությունները մի շարք հարցերում, այդ թվում ՝ անվտանգության, էներգետիկայի, առողջապահության և տնտեսական համագործակցության ոլորտներում», - ասվում է Սպիտակ տան հաղորդարության մեջ: