08/08/2020 10:34
ԱՄՆ-ում հայրը երեխաներին փրկել է հսկայական կոկորդիլոսից
Տեխասի Լիգա Սիթի քաղաքի բնակիչ Էնդրյու Գրանդեն իր փոքրիկ երեխաներին փրկել է չորս մետրանոց ալիգատորից, հայտնում է CNN-ը:
Նրա դուստրն ու որդին իրենց դայակի հետ միասին տան ետնաբակում ձկնորսություն էին անում ջրանցքում: Էնդրյուն աշխատում էր պարտեզում, երբ նկատել է, որ աղջկան մոտենում է չորս մետր ալիգատորը:
«Երբ ես առաջին անգամ տեսա նրան, իմ առաջին միտքը պարզապես դստերս այդտեղից տանելն էր: Ես չգիտեմ, թե ինչ էր նրա մտադրությունը, և ես չէի էլ ցանկանում դա իմանալ», - ասել է Գրանդեն:
Վախեցած հայրը արագորեն վազել է երեխաների մոտ, դստերը գրկել, իսկ դայակին ու որդուն ուղարկել տուն:
Ալիգատորը որոշ ժամանակ սպասել է ցանկապատի մոտ: Էնդրյուի խոսքով՝ դա կոկորդիլոսների համար անսովոր պահվածք է: Որպես կանոն, նրանք խուսափում են մարդկանցից և վախենում շփումից:
Տղամարդը հատուկ ծառայություն է կանչել ՝ ալիգատորին բռնելու համար: Գիշատչին բռնել և տարել են բնության այգի:
Ալիգատորը կշռում էր մոտ 270 կգ և ուներ ավելի քան 3,6 մետր երկարություն: